«Մեգա Տեխնիկս»-ի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել. հայտարարվել է «1-ԲԻՍ» կանչ, տեղում է եղել նախարարը (լուսանկարներ)

02/08/2020 schedule15:15

Հուլիսի 31-ին, ժամը 16:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայի թիվ 42 հասցեի մոտակայքում գտնվող էլեկտրոնիկայի խանութում։

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության օպերատիվ խմբերը, այնուհետև դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ պահեստի (մոտ 1000 քմ) ներսում վարձակալած մոտ 150 քմ տարածքում այրվում է էլեկտրական տեխնիկա։

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են տարածքից տեխնիկայի դուրսբերման աշխատանքներ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։42-ին, մարվել՝ 19։20-ին։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Մեգա Տեխնիկս» ՍՊԸ-ին պատկանող շենքում վարձակալած պահեստում (150 քմ)։ Այրվել է պահեստավորված, նոր էլեկտրական տեխնիկա։

Հրշեջ-փրկարարների կողմից կանխվել է հրդեհի տարածումը դեպի մոտակա պահեստներ։

Դեպքի վայրում է գտնվել ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Տպել
4295 դիտում

Պտղունքի հրդեհից տուժած 10 ընտանիքները կտեղափոխվեն գյուղի հին դպրոցի մի հատվածում ապրելու. որտեղ են հիմա նրանք

Ցավում ենք, որ Ադրբեջանը պարբերաբար փորձում է չարաշահել բազմակողմ համագործակցության թեմատիկ հարթակները. ԱԳ նախարար

Կյանքում յուրաքանչյուրս մեր Արարատն ունենք բարձրանալու. ԱրարատԲանկը ազդարարեց վերաբրենդավորման գործընթացի մեկնարկը

Կերպարվեստի խոշորագույն վարպետներից Եղիշե Թադևոսյանի ծննդյան 150-ամյակն է. կցուցադրվեն նրա էտյուդներից մինչեւ նոթատետրեր

Վաղ բերքահավաքը ձեռնտու չէ ո՛չ խաղողագործին, ո՛չ վերամշակողին. Արման Խոջոյանն Արարատում հետևել է մթերման գործընթացին

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձեռք բերել վճարային մատանիներ իջեցված արժեքով

Ֆրանսիայից Հայաստան ներմուծված փոստային առաքանու մեջ հայտնաբերվել է թմրամիջոցի 415 ամբողջական և 12 մասնատված հաբեր

Անհրաժեշտ է կարճ ժամկետներում գույքագրել բոլոր խնդիրները. Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է

Կորոնավիրուսով վարակված երկու մանկավարժ Ախուրյանից տեղափոխվել է Երևան․ դպրոցն ամբողջությամբ անցել է հեռավար ուսուցման

Ադրբեջանի նախագահի իշխանությունը մշտապես հիմնված է եղել հակամարտության շահարկման վրա. Աննա Նաղդալյան

Գայանե Աբրահամյանի մանդատը կստանա Կարապետ Մխչյանը․ սեռերի հավասարակշռության խնդիր այս պահին չկա

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է FAST հիմնադրամ

Ֆելիքս Ցոլակյանը ստորաբաժանումների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ տեղակալ Արմեն Փամբուխչյանին

Դիմակ չկրելու պատճառով ընդհարում ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ. 3 անձ բերման է ենթարկվել (տեսանյութ)

«Մենք տասնամյակներ դեմ ենք եղել կաշառելուն». Վարտգեզ Գասպարին դատարանի բակում է

Պաշտոնից ազատված փոխնախարար Գրիշա Թամրազյանը հայտարարությամբ է հանդես եկել

Բարելավումներ մանկավարժների և դպրոցահասակ երեխաների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման կարգում

Հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ մեզ հետ պետք չէ խոսել ուժի լեզվով. վարչապետն ընդունել է Արցախի ԱԺ պատվիրակությանը

ՃՈ Իջեւանի հաշվառման-քննական բաժանմունքի պետը 75.000 դրամ կաշառքի դիմաց կազմակերպել է քննության դրական արդյունք. ԱԱԾ

Դատարանի բակում ոստիկանները դիմակ են բաժանում ցուցարարներին