Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Համավարակի ու դրա հետեւանքով փակ սահմանների պատճառով արտագնա աշխատանքի մեկնելու հնարավորությունից զրկված հայաստանցիներին Կառավարությունը մեկ այլ ուղի էր առաջարկել՝ ընդգրկվել տեղի շինարարական աշխատանքներում։

Հենց այդ նպատակով էլ ՀՀ բոլոր մարզպետարաններին հրահանգվել էր հաշվառել առկա աշխատուժը, այն, թե որքան մարդ չի կարողացել մեկնել արտագնա աշխատանքի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարել էր, որ մարզերին խոստացել են 100 նոր նախագիծ ներկայացնել կապիտալ շինարարության ոլորտում: Նախատեսվում էր, որ կկառուցվեն կամ կհիմնանորոգվեն այդքան կրթական-մշակութային ու առողջապահական հաստատություններ: Վարչապետը հույս էր հայտնել, որ այդ գործընթացը կիրականացվի անհրաժեշտ էֆեկտիվությամբ, եւ արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները տեղում աշխատելու հնարավորություն կունենան:

«Հայկական ժամանակը» հարցումներ է արել մարզպետարաններ՝ հասկանալու, թե հաշվառե՞լ են արտագնա աշխատանքի մեկնել չկարողացող անձանց, եւ քանի՞սն են նրանք: Վերը նշված 100 ծրագրից բացի, որոնց մեկնարկին, ամեն դեպքում, պետք է նախորդեր որոշակի ժամանակ պահանջող նախապատրաստական աշխատանք, մարզերում իրականացվում են նաեւ տարբեր սուբվենցիոն ծրագրեր: Երկրից դուրս գալու հնարավորությունից զրկված մարդկանց մի փոքր մասը ներգրավվել է այդ ծրագրերում:

Շիրակի մարզպետարանից մեզ հայտնեցին, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հանձնարարականով Շիրակի մարզպետարանում աշխատանքներ են իրականացվել COVID-19 համավարակի պատճառով արտագնա աշխատանքի չմեկնած աշխատուժի բացահայտման ուղղությամբ: Կազմվել է տվյալների բազա, ստեղծվել օնլայն հարթակ, որտեղ գրանցվելու հնարավորություն են ունեցել մարզում ապրող շինարարները։

Շինարարական աշխատանքներ կատարելու հմտություն, փորձառություն ունեցող եւ մեկնել չկարողացող շուրջ 2 հազար 700 քաղաքացի է գրանցվել հարթակում։ Հավաքված տվյալները մարզպետարանի պատասխանատուներն ամբողջացրել ու ներկայացրել են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, ինչպես նաեւ 11 տարբեր շինարարական ընկերությունների։

Շիրակի մարզում ներկայացված եւ հավանության արժանացած 63 սուբվենցիոն ծրագրերից 53-ը շինարարական է: «Տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացման շնորհիվ մարզում ստեղծվելու է 580-780 ժամանակավոր եւ մինչեւ 130 հիմնական աշխատատեղ»,- նկատում են Շիրակի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Միաժամանակ նաեւ հայտնում՝ հանդիպում է կազմակերպվել շինարարական կազմակերպությունների պատասխանատուների հետ, քննարկվել են առաջիկա կառուցապատման աշխատանքներում գրանցված մասնագետներին ներգրավելուն վերաբերող հարցեր։

Վայոց ձորի մարզպետարանի լրատվականից էլ հայտնում են, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ արտագնա աշխատանքի չմեկնած քաղաքացիների հավաքագրման նպատակով մարզպետարանի կայքում հղումով տեղադրված (2020 թվականի մայիսի 7-ից) հայտարարությանը էլեկտրոնային եղանակով ոչ ոք չի արձագանքել:

Արտագնա աշխատանքի չմեկնած անձանցից թղթային տարբերակով են ստացել դիմումներ: Ընդամենը 49 դիմում՝ աշխատանքի տեղավորման խնդրանքով:

«Դիմումատուներին ուղղորդել ենք մարզի զբաղվածության տարածքային կենտրոններ՝ ծանոթանալու առկա թափուր աշխատատեղերին, ինչպես նաեւ տեղեկացրել վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման ծրագրի մասին»,- հայտնում են Վայոց ձորի մարզպետարանից, նաեւ նշում, որ ներկայումս մարզում կապիտալ շինարարության ոլորտում ընթանում են Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքները, որտեղ ներգրավվել են մարզպետարանի ուղղորդած՝ վերոնշյալ անձանցից երկուսը:

Իսկ ահա Լոռու մարզից այս տարի առնվազն 1496 քաղաքացի չի կարողացել գնալ արտագնա աշխատանքի: Մարզպետարանի տրանսպորի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Վահրամ Ղարսայանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ արտերկիր չմեկնած անձանցից մոտ 150 հոգին արդեն աշխատում է իրենց մարզում, բայց քանի որ հիմնական շինարարական աշխատանքների մեկնարկը նոր է եղել, սա վերջնական թիվ համարել չի կարելի: Մարզում այլ անձանց էլ տարբեր շինկազմակերպություններ աշխատանք են առաջարկել:

«Կապիտալ շինարարություն է իրականացվում, մոտ 11 միլիարդ դրամի ճանապարհաշինարարական աշխատանք է սկսվել, ճանապարհի հիմնանորոգում եւ այլն»,- ասաց Ղարսայանը:

Նրա խոսքով՝ շեշտը դրվել է կապիտալ շինարարության վրա, իսկ դա իրականացնող կազմակերպություններն արդեն իրենց աշխատողներն ունեն. «Շատ դեպքերում նույնիսկ այլ շրջաններից ֆիքսված աշխատողներ ունեն, նեղ մասնագիտացված եւ այլն: Նրանք հիմանականում օգտվում են իրենց բազայից, ունեն մեծ բազա: Այդ կազմակերպություններն էլ ամբողջական ծավալով դեռ չեն աշխատում: Երբ ծավալները մեծանան, աշխատողների թիվն էլ շեշտակի կավելանա: Մեր մարզի ազգաբնակչությունն էլ կներգրավվի, բայց շատ քիչ քանակությամբ»:

Լոռու մարզում 2020 թվականին 98 սուբվենցիոն ծրագիր է հաստատվել, ընդհանուր գումարը 4 միլիարդ 700 միլիոն դրամ է կազմում: Ծրագրերից 68-ն արդեն ընթացքի մեջ է: Նախագծերի քննարկման փուլն արդեն հաղթահարվել է, մի մասի մրցույթները՝ արդեն կայացել, իսկ աշխատանքների մեկնարկը տրված է:

Արմավարի մարզում արտագնա աշխատանքի չմեկնած քաղաքացիների հավաքագրման նպատակով մարզպետարանի կայքում տեղադրված հայտարարությանն արձագանքել է 431 քաղաքացի, որոնք պատրաստակամություն են հայտնել կատարել տարբեր շինարարարական աշխատանքներ:

Այժմ մարզում իրականացվում է տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն 77 ծրագիր, 3 միլիարդ 421 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ: Արմավիրի մարզպետարանից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ Կառավարության պատվիրակմամբ մարզում իրականացվում են մի շարք ճանապարհաշինարարական աշխատանքներ:

Մարզի համայնքների ղեկավարները 2020 թվականի հունվարի մեկից մինչեւ օրս տվել են 272 շինարարության թույլտվություն: Մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը մրցույթը հաղթած կազմակերպություններին տեղեկացրել եւ առաջարկել է օգտվել վերը նշված քաղաքացիների ծառայություններից: Իրականացվող ծրագրերով եւ մասնավոր հատվածում արտագնա աշխատանքի չմեկնած անձանց աշխատանքային զբաղվածության կամ աշխատավարձի վերաբերյալ տեղեկատվությանը Արմավիրի մարզպետարանը չի տիրապետում:

Կոտայքի մարզում հուլիսի 30-ի դրությամբ նախատեսված 104 սուբվենցիոն ծրագրերից մեկնարկել է դեռեւս 6-ը: Մարզպետարանի լրատվականից հայտնեցին, որ, հաշվի առնելով այն, որ սուբվենցիոն ծրագրերի համար պատվիրատուներ են համայնքները, մարզի համայնքների ղեկավարներին առաջարկվել է տարածքում գործող կազմակերպությունների միջոցով կազմակերպել ցանկում ընդգրկված 200 առկա մասնագետին աշխատանքով ապահովելու հարցերը:

Թե մարզպետարաններ դիմած մասնագետներից քանիսն են մշտական աշխատանքի անցել, այստեղ կամփոփվեն առաջիկայում։ Ամեն դեպքում, մեզ հետ զրուցած պաշտոնյաների գնահատմամբ՝ նախորդ տարիներին շինարարության ոլորտում աշխատուժի պակաս զգացվում էր:

Հ.Գ. «Հայկական ժամանակը» հարցումներով դիմել էր բոլոր մարզպետարաններին: Մյուսներից առայժմ պատասխան չունենք:

Տպել
8232 դիտում

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փաշինյանի՝ Տավուշ այցի ժամանակ. մանրամասներ (լուսանկարներ)

Ես չեմ վիրավորում, ասում՝ «գյադեն հերդ ա», քոքից բռնվեք, կհանդիպենք․ Հովհաննես Դավթյանը՝ Արզաքանցյանին

Մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում․ ինչ է ասել վարչապետը տավուշցիների հետ հանդիպմանը

Պուտինն իրեն լեգիտիմություն տվեց՝ այլանդակությունները շարունակելու համար, ՌԴ-ին բարի ճանապարհ դեպի գերեզման. Սուքիասյան

Երևանն այս տարի կունենա 20 հա տարածք զբաղեցնող տնկարան, կտնկվի 2000 ծառ

ԱՄՆ-ն մտադիր չէ շնորհավորել Ռուսաստանի նախագահին ընտրություններում հաղթելու համար․ Պատել

Ամեն խաղի պետք է պատրաստվենք, ինչպես վերջինի․ Հարոյանը՝ Կոսովոյի հավաքականի հետ խաղի մասին

Հայաստանի և Մալթայի ԱԳՆ պաշտոնյաների խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը

ՌԴ ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը․ ընտրողների 87,28% քվեները Վլադիմիր Պուտինինն է

Նռնակ, պայթուցիչ ու փամփուշտներ․ Կապանի բնակիչը փրկարարական ջոկատում հանձնել է ԼՂ-ից բերված զինամթերքը

Վրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ

Մկրտչյանը ԱՄՆ ՄԶԳ փոխկառավարչի հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության հարցում համագործակցությունը

Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ժամը 20։00-ի դրությամբ

Վրաստանը պետք է ավելին անի Ռուսաստանին զսպելու համար․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Երկու երիտասարդ վիճել են տաքսու վարորդի հետ, ապա դանակահարել ուղևորին

Պուտինը հանդիպել է ՌԴ նախագահի թեկնածուների հետ, առաջարկել շարունակել ակտիվ համատեղ աշխատանքը

Հայաստանը հստակ դիրքորոշում ունի հասնել խաղաղության․ նախագահը հանդիպել է ֆրանսիացի մտավորականների հետ

Բորիս Բախշինյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու դիմաց, «ԿամԱԶ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին

ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական միության Արևելյան գործընկերության Ավագ պաշտոնյաների հանդիպմանը

Բայրամովը Լուիս Բոնոյի հետ հանդիպմանը վերահաստատել է Ադրբեջանի հանձնառությունը խաղաղության գործընթացին

Արտուր Հարությունյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Հակոբ Բալայանն ու Երևան քաղաքի ավագանու անդամ Միքայել Խաչատրյանը շրջայց են իրականացրել Էրեբունի վարչական շրջանում

Գորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է. մանրամասներ

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը․ քննարկվել են տեղահանվածներին տրամադրվող ծրագրերը

Հռոմի Պապը չի շնորհավորել Պուտինին նորից վերընտրվելու համար․ Սուրբ Աթոռից հերքում են տեղեկությունները

Շիրակի մարզպետարանի կալանավորված պաշտոնյաների լիազորությունները կասեցվել են

Ինչ իրավիճակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին

Դուք շարունակում եք շարժվել Բուխարեստի գագաթնաժողովի որոշմամբ, Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ․ Ստոլտենբերգ

Քանաքեռավանի գազալցակայանում «Պեժո»-ի լիցքավորման պահին տեղի ունեցած պայթյունի հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ

Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է, թե ինչ խոսակցություն է ունեցել տավուշցիների հետ

Հասանովը Ստոլտենբերգին զեկուցել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը եվրոպական դրոշ է փոխանցել Սիմոնյանին

Աբովյանում ուղևորափոխադրման հարցի շուրջ տեղի ունեցած խուլիգանության գործով երեք անձի մեղադրանք է ներկայացվել

Երևանյան 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով

Անդրանիկ Քոչարյանը ՆԱՏՕ ԽՎ նստաշրջանից առաջ հանդիպում է ունեցել ՀՀ ԱԳ փոխնախարարի հետ

Բաքվում Պուտինի օգտին քվեարկել է ռուսաստանցիների 77%-ը, ռեկորդային քվեարկությունը գրանցվել է Չեչնիայում՝ 98,99 տոկոս

Կալանավորվել է Շիրակի մարզպետարանի Քաղաքաշինության վարչության պետը և ևս մեկ հոգի

36-ամյա երիտասարդը հարվածներ է հասցրել ընկերուհուն, 26-ամյա աղջիկն էլ դանակահարել է նրան