Դեսպան Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում ներկայացրել է Հարավային Կովկասում Թուրքիայի քաղաքականությունը

Վիեննայում կայացած ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի օրակարգում Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ ներառվել է «Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը և ռազմատենչ վարքագիծը որպես Հարավային Կովկասում ապակայունացնող գործոն» վերտառությամբ հարցը։

Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ-ն:

Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը իր ելույթի սկզբում ԵԱՀԿ մասնակից երկրներին տեղեկացրել է վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերի մասին, ինչի արդյունքում դիպուկահարի կրակից մահացու վիրավորանք էր ստացել Հայաստանի զինված ուժերի մեկ զինծառայող, իսկ մեկ այլ զինծառայող վիրավորվել էր։

Այնուհետ, դեսպանը տեղեկացրել է ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ Ադրբեջանի հայտարարության մասին, շեշտելով, որ այդ բոլոր գործողություններն իրականացվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից մի քանի օր հետո, որում համանախագահները ընդգծել էին հրադադարը խստիվ պահպանելու կարևորությունը և կոչ էին արել զերծ մնալ որևէ սադրիչ գործողություններից։

Հետևաբար, հայկական կողմը նշված համատեղ զորավարժությունները դիտում է որպես համատեղ սադրանք՝ ուղղված տարածաշրջանում լարվածության ավելացմանը։ Այս առումով դեսպան Պապիկյանը նաև ընդգծեց, որ Ադրբեջանի ղեկավարությունն արժեզրկում է լարվածության թուլացմանը և խաղաղ գործընթացի վերսկսմանն ուղղված միջազգային միջնորդների ջանքերը՝ կրելով ամբողջ պատասխանատվությունը ապակայունացման հետևանքների համար։ 

Անդրադառնալով Թուրքիայի դերին, դեսպանը նշել է, որ առանց այդ երկրի անվերապահ աջակցության Ադրբեջանն ի վիճակի չի լինի երկարատև ժամանակահատվածում Հայաստանի սահմանին պահպանել լարվածությունը։ Եվ այս նկատառումներից ելնելով՝ Հայաստանը ԵԱՀԿ մասնակից երկրների ուշադրությունն է հրավիրում Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությանը և ռազմատենչ պահվածքին՝ ուղղված մասնավորապես Հայաստանի և Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ ընդհանրապես։

Հայաստանի դեմ ուղղված Թուրքական վարքագծի մասին է վկայում վերջինիս լայնածավալ ներգրավվածությունը Նախիջևանում։ Չի կարելի անտեսել նաև Թուրքիայի դերը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջերս տեղի ունեցած բախումներում: Ըստ դեսպանի, Թուրքիան միակ երկիրն էր որ իր բացահայտ և անվերապահ աջակցությունը հայտնեց Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ ուղղված ռազմական արկածախնդրությանը։ 

Այնուհետև դեսպան Պապիկյանը ներկայացրել է Թուրքիայի իշխանությունների՝ նախագահ Էրդողանի, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների կողմից արված հայտարարությունները, որոնք կտրուկ տարբերվում էին միջազգային հանրության պատասխանատու դերակատարների կողմից արված հայտարարությունների տոնայնությունից և բովանդակությունից։

Հայաստանի մշտական ներկայացուցիչը նշել է, որ Թուրքիայի նման հայտարարութունները բացի լարվածությունը խրախուսելուց վկայում են նաև Հարավային Կովկասի հանդեպ այդ երկրի տարածաշրջանային նկրտումների մասին, որոնք Թուրքիայի ղեկավարությունը փորձում է հիմնավորել այսպես կոչված «պատմական առաքելությամբ»։

Հայաստանի և հայ ժողովրդի համար այս մոտեցումները հիշեցնում են Հայոց ցեղասպանության մասին, և առաջացնում են Հայաստանի ժողովրդի և իշխանությունների մտահոգությունը։

Դեսպան Պապիկյանն անդրադարձել է նաև Թուրքիայի վարքագծին ԼՂ հակամարտության առումով։ Նա, մասնավորապես, նշել է, որ այդ երկիրը, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այնուամենայնիվ մշտապես ապակառուցողական դերակատարություն է ունեցել։ Թուրքիայի անթաքույց աջակցությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումներին և այդ երկրի սադրիչ ու միակողմանի պահվածքը վնասում են խաղաղ գործընթացին և վկայում այն մասին, որ Թուրքիան չի կարող ներգրավված լինել հակամարտության կարգավորմանն առնչվող որևէ գործընթացում։

Դեսպան Պապիկյանն անդրադարձել է նաև Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից հուլիսի 29-ին շրջանառած ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննա փաստաթղթի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվելիք տեսչական այցերին Թուրքիայի Հանրապետության տեսչությունների կամ հրավիրյալի կարգավիճակով թուրք տեսուչների մասնակցության հարցին։

Այս առումով դեսպանը նշել է, որ Հայաստանը տարիներով ընդունել է նման տեսչական այցելությունները, որոնք հիմնականում անցկացվել են Հայաստան և Ադրբեջանի սահմանի երկայնքով։ Սակայն հաշվի առնելով Թուրքիայի ակնհայտ հակահայկական վարքագիծը, ինչպես նաև ստեղծված պայմաններում տեղեկատվության զգայունությունը Հայաստանի և Հայաստանի բնակչության անվտանգության ապահովման առումով, Հայաստանի Հանրապետությունը որոշում է կայացրել դադարեցնել ԵՍԶՈւ պայմանագրի և Վիեննա փաստաթղթի շրջանակներում Հայաստան թուրքական ռազմական տեսչական այցելությունները։

Այս ամենի հետ մեկտեղ Հայաստանը վերահաստատում է սպառազինությունների վերահսկման մեխանիզմների կարևորությունը, որպես կանխատեսելիության, թափանցիկության և հաշվետվողականության կարևորագույն գործիք՝ պայմանով, որ դրանք կիրառվում են այդ մեխանիզմների ոգուն համահունչ։

Տպել
1523 դիտում

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել