Երևան
10 °C
Կորոնավիրուսի համավարակի պատճառով իրենց տներում ու երկրներում փակված աշխարհը վերջին շաբաթներին վարակի՝ ամեն օր հաստատվող դեպքերի նվազմանն ի տես՝ փորձում է դռները կիսաբաց անել, նախկին սովոր կյանքին վերադառնալ, սակայն հիմնականում օրեր անց կրկին առավել պինդ է փակվում: Երբեմն վերստին մեկուսանում Է ամբողջ երկիրը, երբեմն՝ միայն որոշ նահանգներ, քաղաքներ, համայնքներ: Աշխարհն այս տարի ամառային հանգիստը հիմնականում իր տանն է վայելում՝ դիմելով ներքին զբոսաշրջությանը: Հարեւան երկրի համար դուռը բացելուն պես էլ տագնապով հետեւում է 1-2 շաբաթից վարակի քարտեզի վրա կարմիր բծերի ավելացմանը:
Ընդհանուր առմամբ աշխարհում այս պահին հաստատվել է վարակման մոտ 17.2 մլն դեպք, առողջացել՝ մոտ 10 մլն-ը, մահացել՝ ավելի քան 673 հազարը: Աշխարհում առաջատարն ԱՄՆ-ն է, ինչպես հաստատված դեպքերի թվով՝ 4.4 մլն մարդ, այնպես էլ՝ մահացության ցուցանիշներով՝ ավելի քան 150 հազար հիվանդ: Եվրոպայում մահացությունների ամենամեծ թիվը գրանցել է Անգլիան՝ 46 հազար մահ, մոտ 302 հազար վարակակրի պարագայում:
Աշխարհում հիվանդացության ցուցանիշներով երկրորդ տեղում է Բրազիլիան՝ 2.6 մլն մարդ, 91 հազար մահ: Հիշենք, որ ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Բրազիլիայում երկրի առաջին դեմքերը շատ դժվար են համակերպվել երկրում կարանտինային միջոցառումներ մտցնելու, դրանք, ըստ անհրաժեշտության, խստացնելու, ինչպես նաեւ անձամբ դիմակ դնելու պահանջներին: Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվերը վերջին օրերին առավել արագ են աճում Ավստրալիայում եւ Հնդկաստանում:
Հայաստանում առաջին անգամ վարակը հաստատվել է մարտ ամսին: Ընդհանուր առմամբ մարտին գրանցվել է մոտ 600 դեպք, ապրիլին՝ շուրջ 1400, մայիսին՝ մոտ 6 հազար, հունիսին՝ մոտ 18 հազար, հուլիսին՝ մոտ 12 հազար 5 հարյուր դեպք: Սկսած մայիսի վերջերից՝ գրեթե նույնական են կորոնավիրուսից շաբաթական մահացության ցուցանիշները՝ մոտ 70 մարդ: Առողջացածների թիվը մայիսի վերջին ու հունիսի սկզբին մինչեւ 1000 մարդ էր շաբաթական, իսկ հաջորդող շաբաթներին՝ 2-4 հազարական: Ի դեպ, եթե հուլիսի սկզբին ամեն օր հաստատվում էր 600-700 նոր դեպք, ապա վերջին օրերին այդ թիվը կրկնակի փոքրացել է:
Զգուշավոր լավատեսությամբ մեր Կառավարությունը հայտարարում է սեպտեմբերին դպրոցների վերաբացման, արտակարգ դրության միջոցառումները թուլացնելու, կորոնավիրուսով հիվանդներին սպասարկելու համար վերապրոֆիլավորված հիվանդանոցների մի մասը առողջապահական մյուս խնդիրների սպասարկմանը վերադարձնելու մասին:
Աշխարհում գիտնականները շարունակում են հակասական պնդումներ անել այս վարակի առանձնահատկությունների մասին: Ժամանակի ընթացքում կատարվող գիտական հետազոտությունների հիման վրա հիմնովին փոխվել են նույնիսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումները: Համավարակի առաջին ամիսներին արդյունավետ համարվող դեղամիջոցները դուրս են մղվել, եւ բուժման ընթացակարգերը էական փոփոխությունների են ենթարկվել: Այժմ ի տարբերություն վարակի տարածման առաջին ամիսների՝ հիվանդների ստացիոնար բուժումը հիմնականում կատարվում է որովայնի վրա պառկեցված վիճակում, հնարավորինս հետաձգվում է թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացնելը, մեծ ուշադրություն է դարձվում հիվանդի հոգեվիճակին, քանի որ ակնհայտ է բարձր տրամադրության դրական ազդեցությունը բուժման ընթացքի վրա:
Ընդհանուր, բայց միեւնույն է վիճարկվող դրույթ է կորոնավիրուսային վարակի օդակաթիլային փոխանցումը, այսինքն՝ վարակը տարածվում է հիմնականում շնչառության, խոսքի, երգի, գոռգռալու, հազի ու փռշտոցի միջոցով: Այն ախտահարում է դիմացինին վարակի մասնիկների այն խտության պարագայում, որին դիմացինի օրգանիզմի առողջական վիճակը չի կարողանում դիմագրավել: Ըստ այդմ, որքան մեծ է վարակի պոզավոր միկրոգնդիկների խտությունը մարդու շնչած օդում, եւ որքան թույլ է նրա օրգանիզմը, այնքան մեծ է հիվանդանալու հավանականությունը: Եվ հենց դրա համար էլ պետք է առողջ ապրելակերպ ունենալ. հետեւել սննդակարգում վիտամինների, ածխաջրերի ու սպիտակուցների հավասարակշռությանը, բավարար չափով քնել, զբոսնել: Պետք է գոնե 1.5 մետր հեռու մնալ ուրիշներից, որ նրանց արտաշնչած մասնիկները մեծ խտությամբ Ձեզ մոտ չգան, դնել դիմակ, որ եկած պոզագնդիկները Ձեր շնչառական համակարգ մեծ չափով մուտք չունենան, պարբերաբար լվանալ ձեռքերը, որ դրանց վրա հարմարավետ տեղավորված վարակը պատահաբար չտանեք Ձեր օրգանիզմ: Ընդհանուր առմամբ պահանջվում է պահպանել հիգիենայի նորմերը. լվացվել կամ ալկոհոլային հիմքով հեղուկով ախտահանել ձեռքերը դրսում մի բան ուտելուց առաջ, չլվացած ձեռքերով չհպվել դեմքին, չզրուցել՝ նստելով զրուցակցին շատ մոտ:
Որպեսզի մեր կյանք ներխուժած նորմերն անտանելի չթվան, մեկ-երկու դրվագ հիշենք համավարակի պատմությունից՝ ընդգծելով, որ դրանցից յուրաքանչյուրն առօրյա կյանքի որոշակի փոփոխություն է պարտադրել: Իտալիայում, օրինակ, 14-րդ դարում ժանտախտի համավարակի ժամանակ առանձնացվել է մի ամբողջ կղզի՝ հիվանդների համար, իսկ նրանց՝ այդ կղզի տեղափոխած նավաստիների համար սահմանվել է 40-օրյա կարանտին (իտալերեն՝ quaranta giorni), որ նրանք պիտի նավի վրա մնային վերադարձից հետո ափ բարձրանալուց առաջ:
Հետագայում լազարետ-բնակավայրեր առանձնացվել են բազմաթիվ երկրներում՝ այնտեղ մեկուսացնելով ոչ միայն հիվանդներին, այլեւ կասկածելի վայրերից եկողներին: Մեր օրերում այդ մեկուսի տարածքները դարձել են զբոսավայրեր:
Իսկ Հայաստանում դեռ 1650 տարի առաջ Ներսես Մեծ կաթողիկոսի որոշմամբ՝ կառուցվել են բորոտանոցներ՝ այնտեղ առանձնացնելով բոլոր մաշկային վարակիչ հիվանդությամբ տառապողներին եւ նրանց խնամող կամավորներին: Հիվանդներին արգելվում էր լքել այդ տարածքը եւ շփվել առողջ մարդկանց հետ՝ կանխելու համար վարակի տարածումը:
Համավարակները պատմության ընթացքում պարբերաբար պարտադրել են վերափոխել կյանքն ու բնակավայրերը. 19-րդ դարավերջին հիմնովին քանդվել են Փարիզի նեղլիկ թաղամասերը: Ժամանակի պետական գործիչները դրանք կոչել են «անառողջ միջավայր», իսկ նոր ճարտարապետությունը պարտավոր էր իր նախագծերում հաշվի առնել հակահամաճարակային նորմերը: Խոլերայի ու տուբերկուլյոզի համաճարակների արդյունքում էլ ԱՄՆ-ում ընդունվել է բնակելի շինությունների ներկայիս ճարտարապետական հայեցակարգը՝ լուսավոր եւ ընդարձակ սենյակներ, մեծ-մեծ այգիներ:
Մեր օրերում համավարակին դիմագրավելու համար ճարտարապետ-շինարարները տարբեր երկրներում ոչ միայն շաբաթների ընթացքում կառուցեցին ժամանակավոր հիվանդանոցներ, այլեւ առաջարկներ ներկայացրին հակավարակային՝ նոր տիպի հիմնական շինությունների: Ժամանցի կենտրոններ ու հյուրանոցներ, տնից աշխատելուն հարմարեցված բնակարաններ ու տներ, թափանցիկ միջնորմներով մարզասրահներ ու աշխատասենյակներ: Ասում են՝ ապագան նման կառույցներինն է: Եվ թեպետ հանրությունն առայժմ դրանք բավական անսովոր ու անհարմար է համարում, իրեն այդ պայմաններում մեկուսի զգում, ժամանակի ընթացքում, թերեւս, այս նոր կառույցներն էլ դառնան առավել ջերմ ու հարմար և առավել նախընտրելի, ինչպես գարշահոտով մշտապես լի միջնադարյան թաղամասերի համեմատ՝ վեհակերտ ու շքեղ մերօրյա Փարիզը:
Ծեծկռտուք Երևանում. վիրավորը «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի առաքիչն է
Ռուս խաղաղապահներն Արցախում հրադադարի խախտման դեպք են արձանագրել
ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Բրյուսել
Ինչ պետք է անի Արցախը՝ կանխելու Ադրբեջանի ծրագրած ցեղասպանությունը. քաղաքագետը քայլերի հաջորդականություն է առաջարկում
ՀՀ մի շարք ավտոճանապարհների ձյուն է տեղում, առկա է մերկասառույց
Հնարավոր է՝ ատոմակայանի բացմանը Պուտինը ներկա գտնվի. Էրդողան
Արարատ Միրզոյանին ընդունել է Մալթայի նախագահը. քննարկումների շրջանակը հայտնի է
Ռուսաստանում ապրող կամ այնտեղ գտնվող ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն այն․ Բլինքեն
Կտեղադրվի Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին՝ փոխարինելով տարիներ առաջ գողացվածին
Հակաիրանական արշավ ու զանգվածային ձերբակալություններ՝ Ադրբեջանում. ինչի՞ց է զգուշանում Ալիևը
ՀՀ մի շարք շրջաններում անձրև է տեղում, որոշ հատվածներում՝ ձյուն
Վանաձորում փրկվել է «բալգարկայով» վնասվածքներ ստացած տղամարդու կյանքը
Զելենսկիի կայքում հայտնվել է Ուկրաինայում ամերիկյան միջուկային զենք տեղադրելու մասին խնդրագիր
ՀՀ կառավարությունն ապահովում է ազատ մամուլի զարգացման համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմները. վարչապետ
Հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ. ԱԱԾ հայտարարությունը
Ծրագրվում են ՀԱՊԿ զորավարժություններ և համատեղ հատուկ վարժանքներ
Հանդիպել են զինվորական դատախազը և զորամասի կացարանում հրդեհից զոհվածների հարազատները. ինչ են նրանք քննարկել
Սիրիայում Իրանի նախկին դեսպանը նշանակվել է Հայաստանում
Լաչինի միջանցքում սահմանային անցակետ տեղադրելու քննարկումներ չեն եղել. Զախարովա
Ժամանակավորապես փակ կլինի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի մի հատվածը
Մայրաքաղաքում դրոշների հանդեպ վերաբերմունքը բավարար է, բայց ոչ լավ. ավագանու անդամը խոստանում է քայլեր ձեռնարկել
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման մասին Կոնջորյանը պատմել է Շվեյցարիայի դեսպանին
Հռոմի ստատուսին Հայաստանի անդամակցության հարցը կլուծվի դաշնակցային ճանապարհով. ՌԴ ԱԳՆ
Կալիֆորնիայի նահանգային խորհրդին է ներկայացվել Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող միջոց
Արարատ Միրզոյանը Մալթայում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը
Լավրովը կմեկնի Թուրքիա. հանդիպման օրակարգում նաև ԼՂ հիմնախնդիրն է
Նոր մանրամասներ ՌՈ քրեականի պետին ծեծելու դեպքից․ պատճառը մատուցողուհուն «ձեռք գցելն» է եղել
Ապրիլի 1-ից երթևեկության համար բաց կլինի Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհը
Հունաստանի ՊՆ ղեկավարը կմեկնի Թուրքիա՝ չնայած հարաբերությունների կարգավորման նախանշաններ չի տեսնում
«Սարոյի հետ պայմանավորվել էինք՝ եթե գերի ընկնի, ինքն իրեն խփի». հետմահու պարգևներ շիրակցի հերոսներին
Ադրբեջանը կրակել է դաշտավայրում աշխատող Բերդաշենի բնակչի ուղղությամբ
Ստեփանակերտում վթարի հետևանքով 3 քաղաքացի տեղափոխվել է բուժհաստատություն
«Գյումրեցի նկարիչներ. սերունդների երկխոսություն». 4 գերդաստան, որոնք նկարում են գենով
Նաիրի Հոխիկյանը դատավորին զրպարտող ու վիրավորող գրառում է կատարել. ԲԴԽ
36 հազարից մինչև 8 միլիոն դրամ. «գոլդ» համարանիշների տրամադրման նոր կարգ է առաջարկվում
Սուրենյանը խորհուրդ է տալիս ծխահարել Արարատյան դաշտի այգիներն ու հայտնում ցրտահարության օրերը
Ամենաուշը վաղը ճանապարհը ամբողջովին պատրաստ կլինի․ ինչ իրավիճակ է Կոռնիձորում
ՀԷՑ-ի բաժանորդ դառնալու վճարները բարձրացվում են
Որքան գումար է ծախսվել մայրաքաղաքում 2500 ծառ փոխարինելու համար, և ինչ են արվում կտրված ծառերը
Հայաստանն ամրապնդում է կապերը Հունաստանի հետ. ռազմական համագործակցության նոր ծրագիր է ստորագրվել
© 2023 Հայկական ժամանակ