Երևան
12 °C
Լոռու մարզի բնակիչ 21-ամյա երիտասարդը դանակի 17 հարվածով սպանել է Վանաձոր քաղաքի 46-ամյա բնակչին Պուշկինո գյուղում գտնվող նրա ամառանոցում: Երիտասարդը մինչեւ ժամկետային զինծառայության անցնելը այս ամառանոցում գումարի դիմաց կատարել է գյուղատնտեսական աշխատանքներ: Բանակից զորացրվելուց հետո՝ 2019 թվականին, նշված տանը մասնակցել է խնջույքի: Ալկոհոլի ազդեցության տակ նրանց միջեւ ծագած վիճակաբությունը ավարտվել է սպանությամբ, այնուհետև երիտասարդը հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով բենզինը լցրել է դիակի վրա և այրել՝ միաժամանակ հրկիզելով նաև առանձնատունը:
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից՝ նշելով, որ Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է Պուշկինո գյուղում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը:
Քննությամբ մասնավորապես պարզվել է, որ Լոռու մարզի բնակիչ 21-ամյա երիտասարդը Վանաձոր քաղաքի 46-ամյա բնակչի՝ Պուշկինո գյուղում գտնվող ամառանոցում գումարի դիմաց գյուղատնտեսական աշխատանքներ է կատարել՝ մինչ ժամկետային զինվորական ծառայության անցնելը: Այդ ընթացքում նրանք շփվել են միմյանց հետ, հաճախակի հեռախոսազրույցներ ունեցել, ինչը շարունակվել է նաև երիտասարդի՝ ժամկետային զինվորական ծառայության անցնելու ժամանակ:
2019թ. օգոստոսի 17-ին՝ երիտասարդի զորացրվելուց հետո, Վանաձորի բնակիչը վերջինիս իր ամառանոց հացկերույթի է հրավիրել, որի ընթացքում գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ՝ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել նրանց միջև, որի ժամանակ 46-ամյա վանաձորցին հարվածներ է հասցրել երիտասարդին՝ նրա առողջության պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Վերջինս, գտնվելով խիստ լարված հոգեվիճակում, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, սեղանից վերցրել է խոհանոցային դանակը և 17 հարված հասցրել տղամարդու մարմնի տարբեր հատվածներին՝ ապօրինաբար դիտավորությամբ նրան զրկելով կյանքից:
Այնուհետև, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, բենզինը լցրել է դիակի վրա և այրել՝ միաժամանակ հրկիզելով նաև առանձնատունը՝ սեփականտիրոջը պատճառելով խոշոր չափերի՝ շուրջ 2.254.000 ՀՀ դրամի գույքային վնաս, ու դիմել փախուստի:
Դեպքի վայրից հեռանալուց հետո լվացվել է մոտակա Չայլաղ գետում, այնուհետև գնացել է տուն, փոխել հագուստը և կրկին վերադառնալով գետի ափ՝ արյունոտ հագուստները նետել է գետը, որից հետո եղբոր հետ վերադարձել է այրվող առանձնատան մոտ՝ հետևելով, թե ինչպես են հրշեջ-փրկարարները մարում հրդեհը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
«Վիզդ կկտրեմ». Արագածոտնի նախկին փոխմարզպետն ավտոմեքենայի ձայնային ազդանշանի համար վիճաբանել է
Հայտնի են «Արտավազդ-2023» մրցանակաբաշխության հաղթողները
Ներկայում Ստեփանակերտի հետ կապի միակ միջոցը միայն հեռախոսն է. Մեծ Շենի համայնքապետ
Մեծ խնդրանք ունեմ՝ շատ մի գովեք Ռանոսին. Պետրակովը խոսել է հետխաղային մամուլի ասուլիսում
Սա քաղաքական որոշում է. եթե վավերացվի Հռոմի կանոնադրությունը, ՌԴ նախագահը կձերբակալվի՞ Հայաստան այցելելու դեպքում
Շենգավիթ վարչական շրջանում մարտի 29-ից 30-ը ջուր չի լինի
Քաղաքացին «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության է գնացել տաբատին ամրացված դանակով
Հայաստան-Կիպրոս՝ 2-2. Հայաստանի հավաքականի նորեկը` 2 գոլի հեղինակ
Էյֆելյան աշտարակը փակել է դռները այցելուների համար
ՀՀ հավաքականի նորեկը հավասարեցրել է Հայաստան-Կիպրոս հանդիպման հաշիվը
Մոսկվա է մեկնել Իրանի արտաքին գործերի նախարարը
«Զուգարանում ուտելը զզվելի է». Քարդաշյանի հրապարակած լուսանկարից երկրպագուները զայրացել են
Ուղիղ կես դար է անցել. 50 տարի առաջ «Արարատը» սխրանք գործեց՝ դառնալով ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր
Ուկրաինայի շփման գծում իրավիճակը շարունակում է լարված մնալ. Պենտագոն
60-ամյա կինը հուշանվեր դաշույնով խփել է 19-ամյա երիտասարդ հարևանին
Քննարկվել են ՏԿԵ նախարարի՝ առաջիկայում Վրաստան կատարելիք այցի մանրամասները
Վանաձոր-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է
Դոլարն ու ռուբլին էժանացել են. տատանումներ տարադրամի շուկայում
Մենք պետք է ճնշում գործադրենք, որպեսզի Ադրբեջանն ապաշրջափակի Լաչինի միջանցքը. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար
Ռոբերտ Խաչատրյանն ԱՄՆ դեսպանի հետ համագործակցության ծրագրեր է քննարկել
235 մլն դրամ, Բայրոն փողոցում գտնվող բնակարան. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ նոր հայցադիմում
Դեռ վերակենդանացման բաժանմունքում է․ մանրամասներ Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակից
ԱԽ քարտուղարը Տալլինում բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Հայաստանի և ԼՂ-ի նկատմամբ հավանական էսկալացիայի մասին
Ֆիզկուլտ ինստիտուտի 21-ամյա ուսանողը հարվածել է ամբիոնի վարիչի գլխին, նա ձերբակալվել է. մանրամասներ
Վրաստանի դեսպանը ՀՀ ՆԳՆ ոստիկանության հետ փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել (տեսանյութ)
Ինչ կազմով հավաքականը կմեկնարկի Կիպրոսի դեմ խաղը․ ՀՖՖ–ն հրապարակել է ցանկը
Մեկնարկել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը
Երևանի համայնքային գերեզմանատներում հուղարկավորությունների համար անվճար տարածք կտրամադրվի
ԿԸՀ-ն նախապատվության քվեակարգով համալրել է թիվ 9 ԸԸՀ-ի թափուր տեղը
Կոնվերս բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Ինչ է արել վարչապետի աշխատակազմը 2022-ին. Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է կատարողականը
«Քաղաքացիական պայմանագիր»-ը ՄԻՊ պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը
Ուժգին երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայում
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դատի է տվել 168.am-ին
15 մլն 172 հազար 500 դրամի վնաս՝ ապօրինի անտառահատումների արդյունքում. գործն ուղարկվել է դատարան
ԱԳ նախարարը Իսպանիայի դեսպանի հետ զրույցում շեշտել է Լաչինում միջազգային փաստահավաք առաքելության կարևորությունը
ԵԱՀԿ Մինսկի խումբը բանակցություններ վարելիս իրականում փորձել է ամրապնդել Լաչինի օկուպացիան. Ալիև
Ֆրանսիայի հայամետ դիրքորոշման պատճառը կաշառակեր ֆրանսիացի պատգամավորներն են. Ալիև
Այսուհետ մենք հավերժ ապրելու ենք այս հողում. Ալիևը՝ օկուպացված Բերձորի մասին
«Տունը իմն է, պետությանը չեմ տալու, ես շատ օրինավոր եմ». Վլադիմիր Գասպարյան
© 2023 Հայկական ժամանակ