Ոստիկանության բաժիններում քաղաքացիները կամավոր հանձնել են ապօրինի ինքնաձիգներ ու ատրճանականեր (տեսանյութ)

ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններում քաղաքացիները հանձնել են զենք-զինամթերք: Ասյ մասին տեղեկացրել է ՀՀ ոստիկանությունը:

Մասիսի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում մի տղամարդ զանգել է ոստիկանություն ու հայտնել, որ Մասիսից Նորամարգ գյուղ տանող ճանապարհի սկզբնամասում՝ քանդված կամրջի մոտ, հրազեն է թողնում։ Այդ վայրում Մասիսի ոստիկանները հայտնաբերել են գործարանային համարը ջնջված «Կալաշնիկով»՝ 7,62 մմ տրամաչափի 5 փամփուշտով լիցքավորված պահունակով։

Արտաշատում բնակվող 63-ամյա մի տղամարդ ոստիկանության Արտաշատի բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարը ջնջված «Կալաշնիկով» ինքնաձիգ և 7,62 մմ տրամաչափի 30 փամփուշտ, որոնք, ըստ նրա՝ պատկանել են հանգուցյալ եղբորը։

Հրազդան քաղաքում բնակվող 61-ամյա մի տղամարդ ոստիկանության Հրազդանի բաժնում կամավոր հանձնել է գործարանային արտադրության ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակ, 5,45 մմ տրամաչափի 20-ից ավելի փամփուշտ, նռնակի պայթուցիչ և այլն: Նա հայտնել է, որ դրանք իրենն են, ձեռք է բերել տարիներ առաջ։

Հրազդանի մի բնակիչ էլ ոստիկանության Հրազդանի բաժնում կամավոր հանձնել է տարիներ առաջ ձեռք բերած թմբուկավոր ատրճանակը, 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ, պայթուցիկ նյութ ու ճայթիչ։

Սիսիան համայնքի բնակիչներից մեկը ոստիկանության Սիսիանի բաժնում կամավոր հանձնել է տարբեր տրամաչափի և հրազենների 830 հատ փամփուշտ, պայթուցիչներով նռնակներ՝ հայտնելով, որ դրանք իրենն են, ձեռք է բերել տարիներ առաջ։

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Լոռու մարզի բնակիչներից մեկը բաժնում կամավոր հանձնել է առանց գործարանային համարի որսորդական հրացան։

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Արմավիր քաղաքի կայարանի մոտ հայտնաբերել են առանց գործարանային համարի հրազեն, փամփուշտներ, պայթուցիչով նռնակ և այլն, որոնք թողել էր մի քաղաքացի և զանգել ոստիկանություն։

Ապարանի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Արագածոտնի մարզի բնակիչներից մեկը Ապարանի բաժնում կամավոր հանձնել է ապօրինի պահվող թմբուկավար ատրճանակ, «ՏՕԶ» տիպի հրազեն ու փամփուշտներ՝ հայտնելով, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը։

Կանիաշիր գյուղի բնակիչներից մեկն էլ ոստիկանության Արագածի բաժնում կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ, ձեռքի նռնականետի արկ, պայթուցիչով նռնակ ու տարբեր տրամաչափի փամփուշտներ`հայտնելով, որ դրանք իրենն են, ձեռք է բերել տարիներ առաջ։

Մայրաքաղաքի մի բնակիչ էլ ոստիկանության Էրեբենու բաժնում կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի հրազեն, «Ֆ-1» տիպի նռնակներ ու ինքնաձիգի փամփուշտներ։

Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում Երևանում բնակվող մի երիտասարդ բաժնում կամավոր հանձնել է «Մակարով» ատրճանակ ու փամփուշտներ, որոնք, ըստ նրա՝ պատկանել են հանգուցյալ հորը։

Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ:

Տպել
1380 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին