Որքան աշխատավարձ կստանան նոր պարեկային ծառայության պարեկները․ ոստիկանությունը քննարկման է դրել սահմանաչափերը

02/08/2020 schedule16:14

ՀՀ ոստիկանությունը քննարկման է ներկայացրել ստեղծվող պարեկային ծառայության պարեկների նոր ամսական աշխատավարձերի սահմանաչափերը։

Ոստիկանությունը նշել է, որ նոր ստեղծվող պարեկային ծառայության գրավչության բարձրացման, ծառայությունում պարեկների մոտիվացման եւ արդյունավետ գործունեության ապահովման նպատակով նախատեսվում է զգալի չափով բարձարցնել նոր պարեկային ծառայության պարեկների եւ արտաքին ծառայությանն առնչվող մյուս ծառայողների ամսական աշխատավարձների չափերը։ 

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի, մարզային վարչությունների ենթակա բաժինների ՊՊԾ դասակների նոր ընդունվող՝ 0-2 տարի կամ 2-5 տարի զինծառայության ստաժով շարային կրտսեր տեսուչների ներկայիս ամսական աշխատավարձի չափերը, ներառյալ սահմանված լրավճարը եւ հավելումները կազմում են, համապատասխանաբար ըստ զինծառայության ստաժների՝ 190 հազար 552 դրամ եւ 192 հազար 921 դրամ։

Որոշման նախագծով առաջարկվող հավելումների հաստատման դեպքում պարեկային ծառայությունում վերը նշված զինծառայության ստաժներով նոր ընդունվող կրտսեր պարեկների ամսական աշխատավարձները, համապատասխանաբար  ըստ ստաժների, կազմելու է՝  320 հազար դրամ  եւ 325 հազար 584 դրամ։

Ոստիկանության լեյտենանտ կոչումով, 2-5 տարվա զինծառայության ստաժով պարեկի ամսական աշխատավարձը նախատեսվում է սահմանել ամսական 371 հազար 373 դրամի չափով։

Ոստիկանության ավագ լեյտենանտ կոչումով եւ 5-10 տարվա ստաժով պարեկի ամսական աշխատավարձը կազմելու է 402 հազար 181 դրամ։

Բացի այդ պարեկային ծառայության ծառայողներին, որակյալ ծառայության դեպքում, տրվելու են նաեւ ամսական պարգեւատրումներ, որի տարեկան ֆոնդը օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկվում է պաշտոնային դրույքաչափերի 30 %-ի սահմաններում։

Տպել
13286 դիտում

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է FAST հիմնադրամ

Ֆելիքս Ցոլակյանը ստորաբաժանումների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ տեղակալ Արմեն Փամբուխչյանին

Դիմակ չկրելու պատճառով ընդհարում՝ ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ. 3 անձ բերման է ենթարկվել (տեսանյութ)

«Մենք տասնամյակներ դեմ ենք եղել կաշառելուն». Վարտգեզ Գասպարին դատարանի բակում է

Պաշտոնից ազատված փոխնախարար Գրիշա Թամրազյանը հայտարարությամբ է հանդես եկել

Բարելավումներ մանկավարժների և դպրոցահասակ երեխաների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման կարգում

Հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ մեզ հետ պետք չէ խոսել ուժի լեզվով. վարչապետն ընդունել է Արցախի ԱԺ պատվիրակությանը

ՃՈ Իջեւանի հաշվառման-քննական բաժանմունքի պետը 75.000 դրամ կաշառքի դիմաց կազմակերպել է քննության դրական արդյունք. ԱԱԾ

Դատարանի բակում ոստիկանները դիմակ են բաժանում ցուցարարներին

Երեխաները վարակվում են եւ վարակում. միայն հունիս-օգոստոս ամիսներին ՀՀ-ում 2311 երեխա է վարակվել կորոնավիրուսով

Օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 9․8 տոկոսով

Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում այրվել են ավտոմեքենաներ

«Ես 50-100 քաղաքացու հետ շփվում եմ, սիրտս լցվում է». ըստ Ծառուկյանի՝ ՀՀ-ում մարդիկ կործանման եզրին են

Կարծում եմ` նոր թեկնածուի կարիք ունենք. Վահե Գրիգորյան

Այս որոշումը հեշտ չի տրվել, բայց կարեւոր է իմ սկզբունքների եւ արժեքների հետ ներդաշնակ լինել. Գ. Աբրահամյան

Ինձ լավ եմ զգում, ջերմությունս 36.6 է, վաղուց չեմ հիվանդացել. Հրայր Թովմասյան

Գեորգի Ավետիսյանի՝ պաշտոնից ազատվելը մեթիլով օղիների կամ ալկոգելի շուկայի հետ կապելն աբսուրդ է. Անուշ Հարությունյան

ՌԵ/ՀԿԵ Հայաստանում՝ աշխատանք սեփական ռիսկին

Հայ դպրոցականները 4 մեդալ են նվաճել Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում

ՀՀ վարչապետի շնորհակալագրերով են խրախուսվել 100-ից ավելի բուժաշխատողներ և պետական համակարգի աշխատակիցներ