Հունիսի 11-ից հետո առաջին անգամ երեկվա դրությամբ մենք ունենք ակտիվ դեպքերի 9 հազարից պակաս դեպք․ վարչապետ

Վերջին 15 օրում կորոնավիրուսի հետ կապված համաճարակային վիճակը Հայաստանում էականորեն բարելավվել է եւ բարելավվում է։ Այս մասին այսօր ՀՀ Կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հունիսի 11-ից հետո առաջին անգամ երեկվա դրությամբ մենք ունենք ակտիվ դեպքերի 9 հազարից պակաս դեպք։ Երեկվա դրությամբ դրական ախտորոշված եւ չառողջացած դեպքերը 8877-ն են։ Հունիսի 11-ից հետո մենք երբեք այսպիսի ցածր թիվ չենք ունեցել։ Երեկ ունեցել ենք 259 նոր ախտորոշման դեպք եւ 6 օր անընդմեջ ունենք 400-ից պակաս ամենօրյա դեպքեր, իսկ նման իրավիճակ, որ 6 օր մեր դեպքերը լինեն 400-ից պակաս, մայիսի 24-ի դրությամբ է գրանցվել»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ այս ամենը նշանակում է, որ մենք շանս ունենք ջարդելու այս համավարակի ողնաշարը. «Սա մեզնից յուրաքանչյուրի վրա դնում է հատուկ պատասխանատվություն։ Առաջինը ես ուզում եմ կրկին ընդգծել պետական կառավարման բոլոր մարմինների հատուկ պատասխանատվությունը, մասնավորապես այն առումով, որտեղ կա քաղաքացիների ընդունելության հատված»։

Նա նշեց, որ բոլոր տեղերում պետք է հստակ հակահամաճարակային կանոնները պահվեն. դիմակների պարտադիր կրում, սոցիալական հեռավորության պահպանում՝ հերթերի ձեւով. «Ընդ որում, ոչ միայն մուտքից ներս, այլեւ եթե այնպիսի իրավիճակ է, որ փակ տարածքում չեն տեղավորվում մարդիկ ու ստիպված են դրսում սպասել, դրսում եւս պետք է հերթերը կարգավորվեն։»  

Վարչապետը, հիշելով նախորդ ամսվա եւ ամիսների օրինակը, ասաց, որ վաղը չէ մյուս օրը՝ օգոստոսի 1-ն, թոշակների բաժանման պրոցես է սկսվելու. «Մենք հուլիսի 1-ի օրինակով մեծ պրոբլեմներ ունեցանք ե՛ւ բանկերի բաժանմունքներում, ե՛ւ «Հայփոստ»-ի բաժանմունքներում։ Այնպես որ այսօր-վաղը, պարո՛ն Գալստյան եւ պարո՛ն Արշակյան, հատուկ աշխատեք, որպեսզի հակահամաճարակային կանոնները հստակ պահպանվեն»։

Փաշինյանի խոսքով՝ այս ամենը չի կարող որեւէ արդյունք ունենալ, եթե առնվազն այդ պատասխանատվությունը չկիսեն քաղաքացիները, որոնցից ակնկալվում է հակահամաճարակային կանոնների պահպանում, դիմակի պարտադիր կրում, սոցիալական հեռավորություն եւ ձեռքերի պարբերաբար ախտահանում։

«Որեւէ կասկած չկա, որ այս իրավիճակի պահպանումը հակահամաճարակային կանոնների պահպանման եւ, թույլ տվեք ասել, նաեւ քաղաքացիների գիտակցության բարձրացման արդյունքն է։ Ի վերջո, գոնե այսօրվա դրությամբ մենք պիկը ունեցել ենք հունիսի 6-ին, եւ այդ պահին արդեն թվերն այնքան ահագնացող էին, որ հանրության համար ունեցան սթափեցնող նշանակություն, բայց ուզում եմ ասել, որ այս պրոցեսի անկյունաքարը, այնուամենայնիվ, դիմակների կրումն է»,- ասաց նա՝ հավելելով, որ վերլուծությունը ցույց է տալիս, որ մյուս ջանքերը դարձնում է առավել արդյունավետ։

Վարչապետը քաղաքացիներից խնդրեց հոգեհանգիստների, հուղարկավորությունների արարողությունների ժամանակ լինել ծայրահեղ ուշադիր եւ պահպանել հակահամաճարակային կանոնները կամ պարետատան սահմանած նորմերը։

«Նաեւ հարսանյաց արարողությունների կազմակերպման ժամանակ եւ ընդհանրապես միջոցառումների ժամանակ խստիվ հետեւել այն կանոններին, որոնք սահմանված են պարետատան կողմից»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ասաց, որ, ցավոք, հիմա վստահ գիտեն, որ մինչեւ տուրիստական սեզոնի ավարտը ավիափոխադրումները սովորական ռեժիմով չեն վերականգնվի, ինչը նշանակում է, որ այն քաղաքացիները, որոնք մտադիր են եւ ունեն հնարավորություն ամառային արձակուրդն անցկացնել հանգստյան վայրերում, պետք է օգտվեն ներքին տուրիզմի հնարավորություններից։

«Սա մի կողմից հնարավորություն է, որ մեր հայրենակիցները հայրենագիտական իրենց գիտելիքները մեծացնեն, բայց մյուս կողմից կարծում եմ, որ մեր տեսչական մարմինները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն առողջարաններում, հանգստյան տներում, հանգստի գոտիներում հակահամաճարակային կանոնների պահպանմանը։ Եվ, իհարկե, ես կարծում եմ, որ նաեւ այս արդյունքը կապված է ոստիկանության գործողությունների առավել խիստ լինելու հետ, ինչքան էլ դա մեզ բոլորիս որոշակի դիսկոմֆորտ եւ տհաճություն է պատճառում»,- նշեց նա։

Փաշինյանն ընդգծեց՝ պետք է շարունակեն նույնպիսի խստությամբ հետեւել կանոններին, որովհետեւ հիմա ձեւակերպում են խնդիր, որ համաճարակը, որպես օրակարգի հարց, դուրս բերեն հանրային կյանքի օրակարգից։

«Սա չի նշանակում, որ կորոնավիրուսի դեպքեր ընդհանրապես չլինեն ՀՀ-ում, սա նշանակում է, որ կորոնավիրուսի դեպքերը լինեն այն աստիճանի եւ մակարդակի, որ մենք դա չհամարենք առնվազն առողջապահական առումով ճգնաժամ։ Այո՛, մենք այսօր այդ շանսը ռեալ ունենք, ինչքանով կիրացնենք այդ շանսը՝ կախված է ե՛ւ պետական մարմինների, ե՛ւ մեզնից յուրաքանչյուրի, ե՛ւ յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվության մակարդակից։ Սիրելի՛ հայրենակիցներ, մենք հույս ենք դնում ձեզ վրա»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ իրենք իրենց պատասխանատվության բաժինը լիարժեք կկրեն, բայց հույս են դնում, որ յուրաքանչյուր քաղաքացի այս պատասխանատվությունը կկրի, եւ կկարողանան սեպտեմբերին արձանագրել այս ճգնաժամի ավարտը։

«Էլի ուզում եմ ասել, որ այս լավատեսական ուղերձները ոչ թե նրա համար են, որ մեր զգոնությունը թուլանա, այլ նրա, որ մենք ավելի զգոն լինենք, քանի որ մենք ունենք հնարավորություն, որը, ցավոք սրտի, երաշխավորված չէ, եւ կարող ենք այդ հնարավորությունը ձեռքից բաց թողնել, եթե պատշաճ չվերաբերվենք իրավիճակին»,- ասաց վարչապետը։

Տպել
1623 դիտում

Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան