Երևան
15 °C
Այսօր՝ հուլիսի 29-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի հանձնարարությամբ Ծառայության պետի օպերատիվ գծով աշխատանքները համակարգող նորանշանակ տեղակալ, արդարադատության գնդապետ Գագիկ Մարկոսյանը, պահպանելով հակահամաճարակային անվտանգության կանոնները, այցելություն է իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, որտեղ ճանաչողական շրջայց է կատարել հիմնարկի ողջ տարածքում, հետևել կալանավորված անձանց և դատապարտյալներին տրվող զբոսանքի կազմակերպմանը, ինժեներատեխնիկական սարքավորումների շահագործմանը, ինչպես նաև հիմնարկի բնականոն գործունեության ապահովմանն ուղղված մյուս գործառույթների իրականացմանը:
Այնուհետև Ծառայության պետի տեղակալ Գագիկ Մարկոսյանը հիմնարկի ղեկավար անձնակազմի մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում անդրադարձել է հիմնարկում ներքին կարգապահական կանոնների պահպանման վիճակին և վարչակազմի ծառայողական պարտականությունների կատարման գործընթացին:
Առանձնահատուկ կարևորելով քրեական ենթամշակույթի և կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության էական բարձրացումը` Ծառայության պետի տեղակալը հատուկ քննարկման առարկա է դարձրել օրերս «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում բացահայտված դեպքը, երբ ծառայության ավարտից հետո հիմնարկի բնակելի հատվածից դուրս եկող քրեակատարողական 2 ծառայողների մոտ նույն հիմնարկի օպերատիվ ծառայության աշխատակիցների կողմից հայտնաբերվել էին տարբեր տեսակի ծխախոտի 17 տուփ և ազատությունից զրկված անձանց հիմնարկի կողմից հատկացված 25 օճառ։ Քրեակատարողական հիմնարկում նախապատրաստվող նյութերին զուգահեռ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումները նախնական հիմք են տալիս եզրահանգելու, որ քրեակատարողական հիշյալ ծառայողներն այդ ապրանքանյութական արժեքներն ստացել են առանձին կալանավորված անձանցից և դատապարտյալներից վերջիններիս օգտին իրենց լիազորությունների շրջանակում որոշակի գործողություններ կատարելու կամ չկատարելու դիմաց։
Արդարադատության գնդապետ Գագիկ Մարկոսյանը հիշյալ դեպքով բացահայտված փաստական հանգամանքների շուրջ կատարված քննարկումների արդյունքներով քրեական ենթամշակույթի և կոռուպցիայի դեմ նպատակաուղղված պայքարն արմատապես բարելավելու և հետևողական ակտիվացնելու վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ և կողմնորոշումներ է ներկայացրել հիմնարկի ղեկավար անձնակազմին` մեկ անգամ ևս շեշտադրելով Արդարադատության նախարարության և Քրեակատարողական ծառայության ղեկավարության որդեգրած քաղաքականության հստակ պահանջը կոռուպցիոն բնույթի ցանկացած դրսևորումներից և քրեակատարողական ծառայողի բարի համբավը նսեմացնող արատավոր գործողություններից կտրականապես զերծ մնալու վերաբերյալ։ Ծառայության պետի տեղակալի կողմից կարևորվել է նաև բացահայտված նման դեպքերի հանրայնացումը և դրա միջոցով հակաօրինական այլ արարքների կանխարգելումը։
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկ կատարած այցելության արդյունքները քննարկվել են նաև Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում, որի ընթացքում ևս հանգամանալից վերլուծվել են այդօրինակ արարքների կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները, դրանք հետևողական բացահայտելու և բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումները։ Քննարկման արդյունքներով նպատակահարմար է դիտվել քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի և կոռուպցիայի դեմ հետևողական պայքար մղելու, օպերատիվ-հետախուզական գործունեության բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունը խստորեն պահպանելու, ինչպես նաև իրավապահ այլ մարմինների հետ պատշաճ փոխգործակցությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված ավելացնել Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնի հաստիքային միավորները։
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ