COVID-19 ախտորոշող լաբորատորիաների ցանկը համալրվել է երեքով

Մեր երկրում կորոնավիրուսային հիվանդության անվճար թեստավորում կարող է իրականացնել 4 լաբորատորիա, վճարովի հիմունքներով՝ 6. «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ այս տվյալները հաղորդեց առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

ԱՆ-ը հաստատել է COVID-19 հետազոտության թույլտվությունն ունեցող լաբորատորիաների նոր ցանկը, որով վճարովի ծառայություններ մատուցող կենտրոնների հատվածը համալրվել է երեքով:

Այսպես. Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) նկատմամբ լաբորատոր հետազոտություններն իրականացվում են՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարության՝ 2020թ.-ի մայիսի 13-ի թիվ 04-Ց, 2020թ.-ի հունիսի 11-ի թիվ 05-Ց եւ 2020թ.-ի հունիսի 19-ի թիվ 07-Ց ցուցումների, հետեւյալ լաբորատորիաներում՝

Պետական պատվերի շրջանակներում (անվճար)

ա. «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ

բ. «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ

գ. «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ

դ. «Նատալի ֆարմ» ՍՊԸ («Աստղիկ» բժշկական կենտրոն)

Մասնավոր լաբորատորիաների շրջանում (վճարովի)

ա. «Պրոմ-Տեստ» ՍՊԸ

բ. «Գիսանե» ՍՊԸ («Դավիդյանց լաբորատորիաներ»)

գ. «Էկոսենս» ՍՊԸ

դ. «Նորմեդ» բժշկական կենտրոն

ե. «Սիրմեդ» ՍՊԸ

զ. «Ա.Բ. Մեդ» ախտորոշիչ լաբորատորիա:

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն՝ COVID-19-ի ախտորոշման նպատակով ՊՇՌ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում դիտարկումներ (այդ թվում՝ որակի արտաքին հսկողություն) իրականացնելու նպատակով ստեղծվելու է մասնագիտական խումբ, որում տեսչական մարմնից ընդգրկված կլինի 3 մասնագետ, ԱՆ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից»՝ 2, էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ից՝ 2 մասնագետ։

Առողջության առաջնային պահպանման օղակի կողմից ուղեգրված քաղաքացիների համար որեւէ փոփոխություն չեն բերում հետազոտությունն իրականացնող լաբորատորիաների ցանկի համալրումը եւ լաբորատորիաների աշխատանքի վերահսկողության համար ստեղծվող մարմնի ստեղծումը: «Ըստ էության՝ լաբորատորիաների հետ կապված այս փոփոխությունը ներքին աշխատանքային հարց է, որ քաղաքացիներին որեւէ կերպ չի առնչվում»,- ասաց Ալինա Նիկողոսյանը:

Նշենք, որ այսօրվա տվյալներով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 308 նոր դեպք եւ արձանագրվել, որ առողջացել է 467 հիվանդ: Ընդհանուր 37.937 հիվանդից առողջացել է 27.824-ը, 723-ը՝ մահացել: Ընդհանուր առմամբ մինչ օրս կատարվել է 160.380 թեստավորում: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9165 պացիենտ: Երեկվա՝ հուլիսի 28-ի տվյալներով՝ ծանր վիճակում է հիվանդներից 453-ը, ծայրահեղ ծանր՝ 81-ը, թոքային օդափոխման սարք է միացված 36-ին:

Տպել
2754 դիտում

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան