Արվեստագետներն ինչպես բղավեն, որ քարե արձանները շշնջան. կամ արվեստի նախագիծ առաջ մղելու անատոմիական մի պատմություն

Անկեղծ ասած՝ ես չգիտեմ, թե ինչպես սկսեմ այս պատմությունը. իբրև հեքիա՞թ, «լինում է, չի լինում» -ո՞վ (ինչպես խորհուրդ տվեց բարեկամներիցս մեկը), թե՝ գործողություններով լեցուն լարված տեսարաններից մեկով, որով հաճախ են սկսում ամերիկյան արկածային կամ մարտական ֆիլմերը՝ իրենց սյուժեի հանգուցային դրվագներից մեկի մեջ դիտողին ամիջապես ներքաշելով։

««ԻՄ քայլը» խմբակցության անդամ Լեւոն Զաքարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ նամակով դիմել էր քաղաքապետ Հայկ Մարությանին և այժմ մշակույթի գծով փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանից ստացել է դրական պատասխան: «Առաջարկս ողջունվել է եւ կարծես թե շուտով իրականություն կդառնա։ Կոմիտասի արձանի մոտ հատուկ տեխնիկայի միջոցով երեկոյան ժամերին մեր քաղաքացիները կլսեն անզուգական երաժշտին»,- ասաց նա:» 

Այս տեղեկությունը, անկասկած, ոչ մի բացասական բան չի ասում ընթերցողին, որն ուրախ է քաղաքում տեղի ունենալիք լավ բաների համար։ Ընդհակառակը, նորությունը կշարժի նրա հետաքրքրությունը՝ առաջ բերելով դրական հույզեր: Բայց հիմա պատկերացրեք վիճակը նրա, ով անցյալ տարվա (2019) հունիսին դիմել է քաղաքապետարան և մինչև համավարակը սկսելը ու արտակարգ դրություն հաստատվելը երկար ու ձիգ (վեց-յոթ ամիս), և ամենակարևորը, համբերատար հետամուտ է եղել, որ ստանա «Շշնջացող արձանները» անվանումը կրող նախագիծն իրականացնելու թույլտվություն։

Լավ, փորձեմ, այնուամենայնիվ, շարադրել ընթացքը, ինչն ընթերցողին, ի վերջո, թույլ կտա պատկերացնել վերոնշյալ անձին տիրած հույզերը։  Նախ, այն մասին, թե ինչ է «Շշնջացող արձանները» նախագիծը։ Դրա հիմքում ընկած է հայտնի արվեստագետ Գրիգոր Խաչատրյանի գաղափարը։ Գրիգորը կոնցեպտուալ արվեստագետ է, մեկը, որը հաճախ տեքստերով է աշխատում, բանավոր ու խոսքային կատարումներով, և նրա ասույթները շարունակ հայտնվում են բազմաթիվ մարդկանց շուրթերին։ Վերոնշյալ՝ դարձյալ խոսքի հետ կապված այդ գաղափարը, ի հայտ էր եկել արձանները խոսեցնելու՝ արվեստագետի մոտ ծագած մտքից։ Ըստ այդ մտահղացման՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտի նախագծային լաբորատորիայում մշակվեց մի նախագիծ, որը ինտերակտիվ մի ինստալացիա է։ Նախագծով նախատեսվում էր Երևան քաղաքի մի քանի տասնյակ արձաններին հնարավորություն տալ՝ «արտահայտվելու»։ Այս տողերի ընթերցողը կհարցնի, թե ինչի համար ձայն տալ համր (քարե բրոնզե կամ այլ նյութից կերտված) արձաններին, երբ առանց այդ էլ աղմուկը Երևանում շատ է։ Խուսափելու համար կողմնակի այդ հետևանքից (նաև քաղաքացիների՝ այս տիպի հավանական ու արդարացի քննադատությունից), նախագծով ենթադրվում էր, որ արձանները պետք է ընդամենը շշնջային։ Կհարցնենք, այնուամենայինիվ, ինչ նպատակով (այսինքն՝ ո՞րն է արձանները «խոսեցնելու» դրական իմաստը)։ Բացատրեմ։ Հայտնի է, որ արձանները միշտ դիմագրավում են երկու տեսակի վտանգ. նախ, երբ  «մոռացման անտառն» է տարածվում, ու ծածկելով արձանը՝ այն դարձնում է գրեթե անտեսանելի։ Երկրորդը, երբ քնից արթնանում է «հիշողության հրեշը», և տվյալ արձանի մեջ մարմնավորված պատմական այդ անձի նկատմամբ դրական վերաբերմուքը փոխվում է բացասականի ու շրջվում արձանի դեմ (այս երևույթի դրսևորման վերջին ալիքը վերջերս բարձրացավ աշխարհով մեկ՝ բոլորիս դարձնելով մշակութային պատմական մի վիթխարի պտտահողմի ականատես)։ Ուրեմն որպեսզի չլինի ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը, հարկավոր է արձանների հետ ունենալ մտերմիկ հարաբերություններ, իսկ ցանկացած մտերմիկ հարաբերություն սկսվում է տվյալ անձին (այս դեպքում՝ առարկան) «խոսեցնելուց»։ Ահա, համատեքստի համառոտ նկարագրությունը, որն ընկած է նախագծի հիմքում։

Հիմա նկարագրությունը այն, թե ինչ պիտի գործեր ինստալացիան։ Դիցուկ՝ «Օղակաձև» այգով զբոսնելով՝ հասնում եք Արտաշես Հովսեփյանի հեղինակած Արմեն Տիգրանյանի մոտակայքը։ Արձանից մի տասը մետր հեռավորության վրա սկսում է ցածրաձայն հնչել մի խմբերգ, որը լսողությունը մի փոքր լարերուց հետո կարողանում ես ճանաչել՝ «Ամպի տակից ջուր է գալիս, դոշն է տալիս փրփրում»-ը՝ «Անուշ» օպերայից։ Շարունակելով ճանապարը օղակաձևով ու հատելով Սայաթ Նովա փողոցը ու հասնելով Նիկողայոս Նիկողոսյանի «Չարենցի» մոտ՝ հոգնած, մի պահ նստում ես արձանի պատավանդանին, հանկարծ որտեղից որտեղ հնչում են «Թողած Կարսը, Կարսի այգին, ու Կարինե Քոթանջյանին չասած անգամ «մնաս բարով» տողերը։ Եվ այսպես շարունակ։ Այստեղ էականը անակնկալն է, որովհետև մինչ քո մոտենալը արձանի շրջակայքից ձայն չէր լսվում։ Երբ կհեռանաս, դարձյալ լռություն կտիրի, բայց քանի դեռ արձանի մոտակայքում ես՝ որոշակի հեռավորության վրա, նա պիտի խոսի, այսինքն՝ պիտի արձագանքի (երգի, արտասանի, պատմի, մի խոսքով, ձայն հանի և այլն) քո ներկայությանը։  Ահա, թե մոտավորապես ինչպես պիտի «աշխատեր» ինստալացիան։ (Բայց խնդիրը միայն ինստալացիան աշխատացնելը չէր, այլ երկրի կատարողական արվեստների բոլոր ոլորտների արվեստագետներին (անհատներ, խմբեր և այլն), նրանց նոր կատարումների պատվերներով ապահովելը, որպեսզի, օրինակ, նույն Չարենցի «Ամբոխները խալագարված»ը չհնչի անպայման Վլադիմիր Աբաջյանի ձայնով։ Կարճ ասած, որպեսզի արձանները սկսեին «շշնջալ», մեր երկրի արվեստագետներն իրենք պետք է «լուռ աղմկեին»՝ իրականացնելու համար այդ նոր կատարումները։

Հիմա գնանք առաջ՝ ցույց տալու համար, թե ուր հասանք նախագիծը իրականություն դարձնելու ճանապարհին։ Ուրեմն անցյալ տարվա հունիսին ինստիտուտը իրականացման թույլտվությունը ստանալու համար պաշտոնապես դիմում է Երևանի քաղաքապետին։ (Քանի որ հանրային արվեստի հետ գործ ունենք, քաղաքապետարանի թույլտվությունը անշրջանցելի պահանջ է)։ Նկարագրող փաթեթին կից մեր դիմումի մեջ միայն մեկ արձան էինք նշել՝ իբրև ողջ նախագծի իրականացման առաջին, նաև փորձնական քայլ։ Խոսքը Արա Հարությունյանի հեղինակած՝ Կոմիտասի արձանի մասին էր, Պետական կոնսերվատորիայի դիմացի այգում։ Այս ընտրությունը կապված էր հոբելյանական տարվա հետ, ու մենք նպատակ էինք դրել, որ մինչև աշուն՝ մինչև Կոմիտասի ծննդյան օրը, աշխատանքներն ավարտվեին։

Նամակում քաղաքապետարանին ֆինանսավորման որևէ խնդրանք չէր ներկայացվել, քանի որ ապահովված էինք նաև միջոցներով։ «Ինեկո» բանկը, դրսևորելով մշակույթին ու ժամանակակից արվեստին աջակցելու հանձնառու վարաբերումք, դրամական աջակցություն էր խոստացել (և կատարեց) մեր այդ նախնական օրինակը իրականացնելու համար։ Դիմելով քաղաքապետարան՝ մենք վստահ էինք, որ թյուլտվությունը պիտի զուտ տեխնիկական գործողություն լինի, ընդամենը մի քանի օր պահանջող, ոչ մի կերպ չէինք պատկերացնում, որ նման մի նախագիծ կարող է հանդիպել որևէ խոչընդոտի:

Եվ իրոք, քաղաքապետարանում «շատ հավանում են» գաղափարը, բայց Մշակույթի և տուրիզմի վարչությունից եկած պատասխան մի նամակում տեխնիկական նկարագրությունից զատ, պահանջում էին մանրամասներ ներկայացնել նաև բովանդակությունից (այսինքն՝ հնչելիք ծրագրի ցանկը)։ Սա, ինչ խոսք, եկավ մի փոքր ամպելու մեր նախնական ոգևորությունը, քանի որ մենք կարծում էինք՝ քաղաքապետարանի համար պարզ պիտի լիներ, որ այդպիսի ծրագիր ներկայացնող կազմակերպությունը կարող է հաջողությամբ հոգ տանել նաև հնչելիք ծրագրի որակի մասին։  Այնուամենայնիվ, մենք պատրաստում ենք ինստալացիային սխեմատիկ պատկերները ու հնչելիք ցանկի հետ հանձնում քաղաքապետարան։ Նյութերը տեղ հասնելուց մի քանի օր անց մեզ հետ է կապվում նույն վարչության Մշակույթի բաժնի ղեկավարը և հայտնում, որ այլ վարչություններում պատկերներից բան չեն հասկանա, ու լավ կլինի, որ տեղի ունենալիքը ներկայացվի նաև եռաչափ անիմացիայով (մենք արդեն սեպտեմբերի մեջ էինք, ինչպես ցանկացած պատմության մեջ, այստեղ ևս ժամանակի գործոնը կարևոր էր, քանի որ ցանկանում էինք դա ավարտել մեծն երգահանի տարվա ընթացքում)։ Պատրաստում ենք վերոնշյալ անիմացիան ու հոկտեմբերի սկզբներին խտասկավառակով փոխանցում քաղաքապետարան։ Կոմիտասի ծննդյան օրվան դեռ մնում էր մի քանի շաբաթ, հիշատակի օրվան էլ՝ նույնիսկ մեկ ամսից ավելի, ու շատ չէինք անհանգստանում, թե՝ չենք հասցնի։ Տեխնիկական սարքավորումներն արդեն ձեռք էինք բերել, ծրագրավորումը ևս նախապատրաստված էր, մնում էր միայն տեղակայումը, բայց հանկարծ խտասկավառակով անիմացիայի փոխանցումից հետո տիրում է քար լռություն։ Անցնում է երկու ամիս։ Անցնում է նաև Կոմիտասին նվիրված հոբելյանական տարին։  (Կարող եք հարցնել, թե ինչու այդ ընթացքում ավելի հետևողականորեն չեք լինում հետամուտ։ Բանը այնն է, որ մեր նախագիծը մեկ անգամվա և պերֆորմասի բնույթ կրող մի նախագիծ չէր։ Այն ենթադրում էր երկարատև համագործակցություն ու նաև, եթե զուտ ինստալյացիաները ստեղծելու առումով քաղաքապետարանից ծախսեր չէին պահանջվելու, երկարաժամկետ սպասարկումը մեր պատկերացմամբ քաղաքապետարանը պիտի ստանձներ։ Այնինչ սրա շուրջ դեռևս պայմանավորվածություններ չկային, բանը չէր հասել դրան, ինչն էլ մեզ ստիպում էր մեր հաղորդակցության մեջ լինել հնարավորինս զուսպ։)

Ինչևէ, դեկտեմբերի վերջին՝ Նոր տարուց առաջ, արդեն ստիպված կապվում ենք Մշակույթի և տուրիզմի վարչության մշակույթի բաժնի պետի հետ և ստանում տեղեկություն, որ «գործը» ոչ մի կերպ չի հասնում իրենց բաժին և հավանաբար անշարժացել է այլ վարչություններից մեկում։ Անցնում են նոր տարվա տոները, և այս անգամ ստիպված ենք լինում դիմելու Երևանի ավագանու Մշակույթի, կրթության, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին։ Ավագանու անդամի միջամտության արդյունքում պարզվում է, որ նամակը «լռվել» է Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչությունում։

Այս տեղեկությունը ստանալուց երկու օր անց ինձ զանգահարում է տվյալ վարչության, ենթադրում եմ, ղեկավարը ու հրավիրում քաղաքապետարան՝ նախագծի ներդրումային բնույթի շուրջ իմ պարզաբանումները լսելու (ներդրումների վարչությունում, բնականաբար, ցանկացած ներդրումը բոլորովին կոնկրետ իմաստով են հասկանում ու հետևաբար նաև չեն հասկանում, թե ինչ տեսակի ներդրում է այդ նախագիծը կամ ենթադրում, ինչի արդյունքում էլ մեր «գործը» դադարել է շարժվել)։ Բայց այս հանդիպումը ևս «օգտակար» նշանակություն ունեցավ այն առումով, որ քննարկումների ընթացքում նաև պարզվեց «Կոմիտասի» արձանի հանրապետական նշանակության լինելը։ Սա միաժամանակ նշանակում էր, որ թույլտվության համար ԿԳՄՍ-ի կարծիքը ևս անհրաժեշտ է, ու մենք պարտավոր ենք դիմել նախարարություն։

Անհրաժեշտ է, ուրեմն անհրաժեշտ է, բայց նման եզրահանգման գալու համար ինձնից մեկ ամսից ավելի ժամանակ պահանջվեց, որովհետև արդեն սկսել էի ձանձրանալ, եթե ոչ հոգնել նախագծից, որ այդքան խանդավառությամբ էինք մշակել ու անցել իրականացման)։ Միայն փետրվարի վերջին իմ մեջ ուժ եմ գտնում՝ դիմելու նախարարություն՝ ներկայացնելով, նախագիծը նաև համառոտ նկարագրելով պատմությունը։ Նախարարությունը արձագանքում է գրեթե ամիջապես (երեք օրվա ընթացքում)՝ դրական կարծիք հայտնելով և տալով իր հավանությունը։ Այս կարծիքը՝ կից գրությամբ, հերթական անգամ մեկ պատուհանով հանձնվում է քաղաքապետարան։

Երկու օր անց (մենք արդեն մարտի առաջին տասօրյակի վերջում ենք), Մշակույթի բաժնի պետը հեռախոսազանգով մեզ տեղեկացնում է, թե ստացել են նախարարության կարծիքը, սակայն կից գրությունը շատ համառոտ է, և մի նոր գրության կարիք կա՝ հանգամանալից բացատրությամբ՝ դրան մեկ անգամ ևս կցելով ամբողջ փաթեթը, քանի որ երկար ժամանակ է անցել։ Ու մինչ այս նոր խնդրանք-առաջարկ-պահանջը կատարելու մտքի հետ կհաշտվեի, կնախապատրաստեի նամակը, որ կցեի պահանջվող փաթեթին, հայտնվեցինք համավարակի մեջ դրանից բխող հետևանքներով։ Ահա և ողջ նախագծի առաջխաղացման ողջ անատոմիական պատմությունը։

Հիմա, թերևս, կարող եք պատկերացնել, թե ինչ հույզեր, նաև մտորումներ տիրեցին, երբ կարդացի վերոնշյալ տեղեկատվությունը։  Պարզվում է, որպեսզի գաղափարներդ առաջ տանես, պարտադի չէ անպայման, որ դրանք լինեն փայլուն, բավական է լինել ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, և դու որևէ դժվարությունների առջև չես կանգնի՝ Մարությանի կամ Վիրաբյանի հետ խոսելու, նրանց գաղափարներ առաջարկելու և դրական պատասխան ստանալու առումով։

Ի տարբերություն ավագանու հարգելի անդամի, որը նաեւ անդամակցում է ավագանու՝ վերը նշված մշակույթի, կրթության, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովին, և, այդ հանձնաժողովի շրջանակում մշակութային տնտեսության ենթակառուցվածքները զարգացնող ծրագրեր մտածելու փոխարեն օգտվելով իր զբաղեցրած դիրքից՝ անձամբ է փորձում արտադրել մշակութային նախագծեր կամ բռնել ու հարմարացնել արվեստագետների կողմից արդեն շրջանառության մեջ դրվածները, մենք խոսել չենք ուզում ո՛չ Վիրաբյանի հետ, ո՛չ էլ՝ Մարությանի։ Մենք ուզում ենք միայն նրանց միջոցով արձաններին «խոսեցնել», (այսինքն՝ աշխատել մշակութային ժառանգության հետ, որ յուրաքանչյուր քաղաքացու համար այն մնա կենդանի ու խոսուն)։  Բայց որքան հասկանում ենք, նրանք, ում հասանելի են որակյալ խոսափողերն ու բարձրախոսները, գործի գցելով այդ գործիքները և Կոմիտասի արձանի շուրջ երեկոյան համերգային ծրագրեր կազմակերպելով՝ ոչ միայն մեզ, այլև արձանները «խոսեցնելու» մեր փորձերն էլ են ուզում «լռեցնել»։ Չգիտեմ՝ Կոմիտասը, կամ ընդհանրապես մյուս արձաններն ինչպես, բայց մենք կլռենք, մենք կլռենք, միայն դուք խոսեք, դուք, հարգելի՛ «որակյալ խոսափող ու բարձրախոս» ունեցողներ։

«Երբ ես չեմ խոսում, կամ իմ մասին չեն խոսում, հիմարություններ են խոսում»,- ասում է Գրիգոր Խաչատրյանը իր հայտնի ասույթներից մեկում։ Դուք՝ «որակյալ խոսափող ու բարձրախոս» ունեցողներդ, այդ ասույթը կարծեք թե բառացի եք հասկացել։ Եթե ծանոթ էլ չեք դրան, ձեր օրինակով է, ուրեմն, արվեստագետը ստեղծել այն՝ իբրև քաղաքական հեգնանք։

Վերջաբան, որը կարող էր լինել նաև առաջաբան

Ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ, բայց այս նախագիծը ունի մի նախապատմություն, որով այն կապում է Հայաստանի քաղաքական պատմությունը և վարչական կառավարման մշակույթի առանձնահատկությունները «Թավշյա հեղափոխությունից» առաջ և հետո։ Արվեստն էդպիսի մի բան է. այս նախագիծը ևս, կարող եք ասել, ինքնին մի բան չէ, բայց շատ բաներ է այն բացահայտում։ Մենք այն մշակել էինք դեռևս 2016-ի աշնանը՝ աչքի առջև ունենալով հանդերձ բոլոր այն դժվարությունները, որոնցով պետք է անցնեինք Տարոն Մարգարյանի քաղաքապետության օրոք՝ այն իրականացնելու համար, սակայն 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունները և «Ելք» դաշինքի մուտքը Ազգային ժողով մեզ համար ցայտեցրեց հույսի մի շող։ Մտածեցինք, որ կարելի է նախագիծը առաջ մղելու համար օգտագործել դաշինքի՝ խմբակցության տեսքով ներկայությունը նաև Երևանի ավագանիում։ Տրամաբանությունն այն էր, որ նախկին իշխանությունները, եթե քաղաքական շահերից կամ խանդից ելնելով արգելքներ էին ստեղծում ընդիմությունից եկող քաղաքական բովանդակությամբ ցանկացած առաջարկի առջև, «ոչ-քաղաքական»՝ մշակութային առաջարկը նրանց համար կբացեր ընդդիմության հետ առերևույթ համագործակցության կամ համագործակցության իմիտացիայի հնարավորություն։ Հայաստանի քաղաքական պատմությունը երկու տասնամյակ շարունակ մեզ բազմիցս ապացուցել էր, թե ինչ որակի նմանակողներ էին այդ ժամանակ իշխում քաղաքական երկնակամարում։ (Նման փրփուրներից կարող էինք կախվել «Թավշյա հեղափոխությունից» առաջ, որպեսզի լիներ Հայաստանի ժամանակակից արվեստը, գոնե այն չափով, ինչ չափով, որ կա այսօր։)

Եվ ահա, 2017-ի վերջին սկսում ենք խոսել նախագծի մասին, 2018 թվականի հունվարին էլ այն ուղղակի փոխանցում ենք այդ ժամանակ ՔՊ-ի, այժմ Հանրապետության ղեկավար, վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վերջինս հայտնում է, որ նախագծի հետ կծանոթանան կուսակցության վարչությունում ու կփորձեն օգտակար լինել։ Որոշ ժամանակ անց նա արդեն արվեստագետին տեղեկացնում է, որ նախագիծը փոխանցել է Երևանի ավագանիում «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանին (այժմ ԿԳՄՍ նախարար)։ Արդեն փետրվար ամսվա մեջ էինք, և Գյումրուց սկսվող քայլարշավի սկզբին մնացել էր  ընդամենը երկու կամ երեք շաբաթ։ Մնացածը գիտեք։

Այսքանը։ 

Նազարեթ Կարոյան

Արվեստի քննադատ և

համադրող

Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն

Տպել
4300 դիտում

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը