«Մեր առողջությունը կարող է որոշել մեր կյանքի որակը»

29/07/2020 schedule12:58

Երջանկությունը հստակ սահմանում չունի, սակայն ապորիա չէ, քանի որ ունի բազմազան տրամաբանական բացատրություններ։ Երջանկությունն ավելին է, քան ընտանիքը, աշխատանքը, բարեկեցիկ կյանքը, քաջ առողջությունը... Երջանկությունն ամենաթանկ և լավագույն մաղթանքն է բոլոր ժամանակներում։ Երջանկությունն ուրախությունից և հաճույքից պոկված առկայծում է, որն ավելի երկար է ապրում, քան պահի էմոցիոնալ զգացողությունը։ Այն նման է ընկնող աստղի թողած հետագծի, որը, շփվելով ժամանակի հետ, հետզհետե բարակում է, սակայն երջանկությունը՝ որպես մտավոր զգացողություն, իր հիշողության շնորհիվ կարողանում է ցանկացած պահի առկայծել և թրթռալ ժպիտի ծալքերում՝ հետ պտտելով ժամանակի անիվը:

Անդորրը, խաղաղությունը հենց երջանկություն են: Ինքդ քեզ օրվա մեջ մի կտոր երջանկություն պարգևիր՝ լարված նյարդերդ ու մկաններդ թուլացնելու, մտքերդ ֆայլերով վերադասավորելու և երջանկության համար տարածք ազատելու համար։ Երջանկությունը երբեք շատ չի լինում: Վտանգավորը երջանկությունից հետո երկարատև բավարարվածության զգացողությունն է, որից կարող ես անձգտում ճահճանալ։ Ձգտումը կյանքի շարժիչն է։ Առջևում՝ ձգտումն ու նպատակը, հետևում՝ դու։

Երջանկություն զգալու համար պետք է արթուն պահել զգայարանները, որսալ ակնթարթի երջանկությունը, որը մաղում է անձրևի պես: Նայիր երկնքին, զգա, թե ինչպես է քամին շոյում քեզ, ինչպես է երգում թռչունը, ծառերը քե՛զ են ձգում իրենց պտուղները, արևը քե՛զ է ջերմացնում: Քաղիր երջանկության պտուղը, ինչպես ճամփի եզրին աճող վայրի ծիրանը մեքենայի պատուհանից:

Լայն առումով երջանկությունը նպատակի խճանկարն է, որի ամեն մի փազլը պետք է սիրով ու նվաճումով հավաքել։ Քո պատկերացրած երջանկությունն ամբողջական ստանալու համար որոշ կտորներ կարող են գտնվել, հետո՝ կորել, սակայն դրանից պատկերը չպետք է տուժի։ Կյանքը պետք է ամբողջական սիրել՝ չկենտրոնանալով բացերի վրա։

Սենսեյ, ուսուցիչ Հայկուհի Հովհաննիսյան

Անձնական երջանկություն

Եթե կարատեիստը կարողանում է կերտել միտք, մարմին և հոգի, ապա մտածում է նաև երջանկություն կերտելու մասին։ Անո՛ւշտ, կան բաներ, որ մենք չենք ընտրում. ինչ երկրում ենք լույս աշխարհ եկել՝ հարուստ, թե աղքատ, խաղաղ, թե պատերազմական, ինչ կրոնական և մշակութային արժեքներ ենք ժառանգել և այլն: Այս ամենը կարող են ազդել անձի երջանկության մասին ունեցած պատկերացումների, նրա կյանքի որակների, բայց ոչ երջանկության չափաբաժնի վրա:

Երբ փոքր էի, իմ անձնական երջանկությունն ուրիշներին ուրախություն պարգևելու մեջ էր: Հիշում եմ՝ դպրոցական տարիներին դասամիջոցներին վազում էի կողք կողքի շենքերում ապրող տատիկներիս տուն, որ նախաճաշս նրանց տայի: Երկար ժամանակ մտատանջվում էի՝ որ մեկին տամ նախաճաշս: Այնքա՜ն էի մտածում. կարծես մաթեմատիկական խնդիր լուծելիս լինեի: Հետո գտա ձևը. Հայկուշ տատիկիս տալիս էի միրգը, իսկ Ծաղիկ տատիկիս՝ բրդուճները: Երբեմն բոլորովին անծանոթ մարդկանց էի բաժանում՝ ասելով, թե չեմ ուզում՝ խնդրելով, որ օգնեն ինձ ու վերցնեն ուտելիքը: Չնայած մինչև տուն հասնելը սոված մեռնում էի, բայց դրա փոխաարեն շատ երկար վայելում էի երջանկության զգացումը: Երջանիկ էի, երբ մի քանի կանգառ շուտ էի իջնում հանրային տրանսպորտից, որպեսզի տարեց մեկի ծանր տոպրակները ձեռքից վերցնեմ ու տուն ուղեկցեմ: Դիմացինի մասին հոգ տանելը քիչ էր, դա սովորական բան էր: Երջանկությունն ինքս ինձ անհարմարություն պատճառելով՝ մարդկանց որևէ բանով օգտակար լինելն էր, բայց ամուսնանալուց, մայր դառնալուց հետո շատ փոխվեցի ու փոխվում եմ տարեցտարի: Հիմա մտածում եմ նաև իմ երեխաների մայրիկի մասին. ձգտում եմ երջանիկ լինել, ամենագեղեցիկ հագուստը հագնել, ամենահամեղ ու օգտակար սնունդն ընդունել, վայելել կյանքը, հոգ տանել իմ մասին՝ հանուն ընտանիքիս: Ուզում եմ, որ երեխաներս ու ամուսինս երջանիկ լինեն, չանհանգստանան ինձ համար, թե ես վատառողջ եմ, տխուր եմ, անհավես եմ: Առողջությունը երջանկության ամենամեծ կանխատեսումներից մեկն է: Մեր առողջությունը կարող է որոշել մեր կյանքի որակը: Իրականում անձնական երջանկության գաղտնիք չկա, կանոն չկա, բանաձև չկա, որ կոտրենք ու վերցնենք: Այն, ինչ համընդհանուր երջանկություն է համարվում, չի կարող բոլորի համար միանշանակ լինել: Օրինակ՝ հայտնի ասացվածք է՝ «Փողը չի կարող երջանկություն գնել»: Եվ չնայած ասվածը մասամբ ճիշտ է, բայց փողը շատ ընտանիքներում երջանկության բանալի է: Փողը գնում է անվտանգություն, հարմարավետություն, բարեկեցություն, մյուս կողմից շատ փողը կարող է դառնալ դժբախտության, վիճաբանության, սթրեսի, վատ սովորույթների պատճառ: Երջանկությունը մեր կյանքի կարևոր մարդիկ են և ազատությունը՝ որպես անձի իրավունք:      

Մասնագիտական երջանկություն

Երջանիկ եմ, որ ամենօրյա աշխատանքս ինձ համար ապրելակերպ է, այն ունի յուրահատուկ սկիզբ, չունի սահման. մի օր աշխատանքը սկիզբ է առնում բնապահպանությունից և ամփոփվում Էկոլուր TV-ում, հաջորդ օրն այն սկսվում է մարզական պարապմունքով, ձիավարությամբ, ավարտվում՝ թարգմանական աշխատանքով: Ես հենց իմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն եմ սիրում, որտեղ ինքնազարգացման լայն հնարավորություններ են տրվում ոչ միայն սովորողներին, այլև ուսուցիչներին։ Այստեղ դու գետի նման ես, սնվում ես տարբեր աղբյուրներից և թափվում ծով, ստանում ես և տալիս՝ երբեք չցամաքելով։

Իսկ կարատեն այլ երջանկություն է: Այն հոսում է իմ երակներով, ուր էլ գնամ, կարատեի ինչ ոճ էլ ուսումնասիրեմ, մենք մի ամբողջություն ենք: Ինչպես կարատեի հիմնադիր Ֆունակոզի Գիչին է ասել, «Կարատեն նման է տաք ջրի, եթե նրան չտաքացնես, կսառչի»։ Կարատեն ինձ համար անփոխարինելի, անբաժանելի երջանկություն է, այդ պատճառով եմ այն մշտապես տաքացնում, և մեր միջև կանգնողն այրվում է։ Կարատեն իմն է, բայց այն էգոիզմով և խանդով չի դրսևորվում։ Իմ սանի գոտու գույնը, նրա մեդալի ու գավաթի ձեռքբերումը իմ երջանկությունն են։ Կարատեն նման չէ ֆուտբոլին, պարին և այլ մարզաձևերի, որոնց կյանքը կարճ է: Կարատեում տարիքը նվաճում է, հնամաշ կիմանոն՝ խոնարհումի արժանի, խոսում է վարպետության մասին: Ինչպես տեսնում եք, թե՛ կրթահամալիրը, թե՛ կարատեն իմ երիտասարդության ու երջանկության կաթնաղբյուրներն են, որտեղից ես սնվում եմ։

Անկախ նրանից, թե ինչքան դժվար օր է ունեցել կարատեիստը, նա չի շտապում խրվել բազմոցի մեջ և լաց լինել։ Շատերը գիտեն, որ կարատեն ինքնադաստիարակության, ինքնագնահատականի բարելավման և ֆիզիկական վարժությունների գերազանց ձև է, որը բարելավում է վարքը, սակայն ոչ բոլորին է հայտնի, որ այն բարձրացնում է տրամադրությունը՝ ուղեղում արձակելով դոպամին, մի յուրօրինակ քիմիական սուրհանդակ, որը որոշակի ազդանշաններ է փոխանցում նյարդային բջիջներին: Դրանք երջանկության և հաճույքի ազդակներն են, որ նվազեցնում են սթրեսը և վերականգնում խաղաղ քունը։ Ցավոք, տարիքի հետ նվազում է դոպամինի մատակարարումը, այդ իսկ պատճառով դոպամինի արտադրության խթանումը շատ կարևոր հանգամանք է առողջ ու երիտասարդ մնալու համար: Բժշկության մեջ դոպամինն օգտագործում են զարկերակային ցածր ճնշման դեպքում, որը փոխարինում է ադրենալինին։

Երկրորդ, կարատեն արտադրում է նորեփրինեֆրինկամնոր ադրենալին կոչվող քիմիական նյութ՝ օրգանիզմն ապահովելով էներգիայով։ Որքան էլ հոգնած լինես, կարատեն վերականգնում է էներգիադ. դա իմ սեփական փորձով եմ հաստատում, երբ արդեն տասնհինգ տարի աշխատանքից անմիջապես հետո զբաղվում եմ կարատեով և բարձրացնում էներգիայի մակարդակն ու տրամադրությունը՝ օրվա մնացած մասի երջանկությունն ապահովելու համար։

Կարատեն վերացնում է անհանգստությունը: Ըստ ուսումնասիրությունների՝ կարատեն ավելի արդյունավետ է իջեցնում անհանգստության մակարդակը, քան ավանդական մեթոդները, ինչպիսիք են թերապիան և մեդիտացիան:

Կարատեն մարդուն վստահություն է տալիս: Քանի որ այն գործում է գոտիների համակարգով, կարատեն տալիս է նվաճման և առաջընթացի զգացողություն:

Հանրային երջանկություն

Հանրային կյանքում մեծ էր երջանկությունս, երբ բնապահպանական նախագծի շնորհիվ և սեբաստացիների ջանքերի արդյունքում ՀՀ Կառավարությունը հաստատեց երկու սուբվենցիոն ծրագիր՝ Փարաքար համայնքին հատկացնելով 60 միլիոն դրամ՝ կոյուղագծեր կառուցելու և ոռոգման ջրանցքից կոյուղին դուրս հանելու և 70 միլիոն դրամ՝ Բիոլճակի վերակառուցման համար, որը պետք է կենսաբանական մաքրման ենթարկեր կոյուղին և ոռոգման ֆիլտրած ջուր մատակարարեր Փարաքար, Մուսալեռ, Էջմիածին ձգվող այգիներին։ Ի դեպ, մինչև այս աշնան վերջ կավարտվեն շինարարական աշխատանքները, և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողները ևս մեկ անգամ կտեսնեն իրենց նախագծային ուսուցման կարևորությունը համայնքի կյանքում:

Վերջերս ուսումնասիրում էի Հանրակրթության փոփոխված չափորշիչները, կարգերը, որտեղ սովորողի համար կարևորվում էր հայրենիքի նկատմամբ սերը, արժևորվում էր սեփական քաղաքացիական պարտքը, շրջակա միջավայրի պահպանության գործում սեփական դերն ու պատասխանատվությունը, իր առջև դրված խնդիրը հասկանալը, դրա լուծմանն ուղղված քայլեր մշակելը և կատարելը, իր կողմից շրջակա միջավայրը պահպանելու և բարելավելու ձևերը, մասնակցությունը բնապահպանական պարզ միջոցառումների և այլն։ Կարդում էի և համեմատում բոլոր տարիքի սեբաստացիների՝ հասարակական կյանքում մասնակցության և ընդհանրապես կրթահամալիրում իրականացվող կրթության հետ: Սեբաստացի կրթահամալիրը հանրային կյանքը չի օտարում իր սովորողից և ուսումնական նախագծերն ուղղում է հենց հանրային կյանքի բարօրությանը։ Վերջին օրինակը ՀԱԹ-ում Սարալանջի խաղողի այգու ստեղծումն է։ Տարածքը, որը կրթահամալիրի շնորհիվ աղբանոցից վերածվեց խաղողի այգու և մատուցվեց հանրությանը, երջանկություն է պարգևում այդ տարածքով ամեն անգամ անցնելիս և գործընկերներիս ամենօրյա աշխատանքը տեսնելիս:

Երջանիկ երկիր, երջանիկ մարդիկ

Ըստ (ՏՀԶԿ) Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության՝ արդեն երրորդ տարին անընդմեջ ամենաերջանիկ երկիր է ճանաչվել Ավստրալիան։ Այնտեղ բնակչության 73%-ն ունի աշխատանք, կյանքի միջին տևողությունը 82 տարի է: Միակ երկիրն է, որին հաջողվել է խուսափել 2009 թվականի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Շվեդիան, երրորդ հորիզոնականը՝ Կանադան: Առաջատար տասնյակում են Նորվեգիան, Շվեյցարիան, ԱՄՆ-ն, Դանիան, Նիդերլանդները, Իսլանդիան, Մեծ Բրիտանիան: Հայաստանը 121-րդն է 155 երկրների մեջ, բայց հետաքրքիրն այն է, որ սոցհարցումների ժամանակ պարզվել է, որ հայերի 70%-ը երջանիկ է՝ ի տարբերություն երջանիկ երկրների բնակիչների։

Կատարյալ երջանկություն չի կարող լինել այն աշխարհում, որտեղ կա պատերազմ, ջրհեղեղ, համաճարակ: Պարզապես կարևոր է գիտակցել, որ երջանկությունը պահի մեջ է, քո մեջ է, քեզ շրջապատող իրականության մեջ քո երջանկությունը գտնելու մեջ է: Մեկի համար՝ այն հայրենիքում ապրելու, մյուսի համար հայրենիքում մեռնելու մեջ է։

Փիլիսոփայական իմաստությունը հաճախ է անդրադարձել երջանկության պարադոքսին: Պետք չէ ուղղակիորեն հետապնդել երջանկությանը, քանի որ նրան ունենալու համար մենք հաճախ հետապնդում ենք այնպիսի բաներ, որոնք ակնհայտորեն չեն հանգեցնում դրան: Հարկավոր է մոռանալ երջանկության մասին, բայց կենտրոնանալ նպատակների վրա։ Ինձ համար երջանկությունը գործընթաց է, որը տարածվում է մեր մեջ և առնչվում արտաքին նվաճումների հետ: 

Զրույցը պատրաստեց Մարինա Բաղդագյուլյանը 

Տպել
3534 դիտում

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում