Կրկնահանցագործությունների պատճառներից են նախկինում հանցագործություն կատարած անձանց սոցիալական ոչ բարվոք վիճակը

Շիրակի մարզում կրկնահանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման շրջանակներում մարզի դատախազությունում վերլուծվել են նպաստող պատճառներն ու պայմանները, դրանք վերացնելու միջոցները:

2020թ. 1-ին կիսամյակում արձանագրվել է նախկինում դատապարտված 17 անձանց կողմից կատարված նույնքան հանցագործության դեպք, ինչը մեկով ավելի է նախորդ՝ 2019թ. երկրորդ կիսամյակի համեմատ: Այս վիճակագրությունը և դեպքերի աննշան աճը վկայում է, որ կրկնահանցագործությունների նվազեցման ուղղությամբ ձեռնարկվող նախականխման, կանխման, խափանման, ինչպես նաև բացահայտման միջոցառումները բավարար չափով արդյունավետ չեն եղել:

Մասնավորապես, ուսումնասիրությունը վկայում է, որ կրկնահանցագործություններին նպաստող պատճառներից են շարունակում մնալ նախկինում հանցագործություն կատարած անձանց սուցիալայան ոչ բարվոք վիճակը, որը զուգակցվում է ընտանիքի հետ այդ անձանց թույլ կապի, հասարակության կողմից այդ անձանց նկատմամբ ընդգծված բացասական վերաբերմունքի և պիտակավորման հետ, ինչպես նաև՝ աշխատանքի, մասնագիտական որակավորման բացակայությունը, աշխատաշուկայի նոր պահանջներին նրանց չբավարարելը և աշխատաշուկայում նրանց անմրցունակությունը: Այսինքն նախկինում հանցագործություն կատարած անձանց վերասոցիալականացման գործընթացը լիարժեքորեն չի իրականացվում: Արդյունքում այդ անձանց կենսական խնդիրների նկատմամբ ուշադրության պակասը, հասարակությունից նրանց հոգեբանական օտարումը նպաստում են կրկնահանցագործությունների ռիսկի աճին:

Էական նշանակություն ունի նաև հանցավոր ենթամշակույթի ազդեցությունը: Ազատազրկման վայրում անձն ապրում է մի միջավայրում, որը ոչ միայն կարող է չնպաստել ուղղմանը, այլ նույնիսկ ավելի խորացնել հանցագործություն կատարելու ցանկությունն ու հակվածությունը: Կալանավայրում գտնվելու ընթացքում շատերը հեշտությամբ ընդունում են հանցավոր ենթամշակույթի կանոնները: Քիչ չեն  դեպքերը, երբ հանցագործությունները մշակվում են դեռևս կալանավայրում: Այսինքն առկա է թիրախային աշխատանքների անհրաժեշտություն, որպեսզի ազատվելուց հետո դատապարտյալը չշարունակի պահպանել հանցավոր ենթամշակույթի կանոնները: Այս առումով նաև կանխարգելիչ կարևոր նշանակություն ունի քրեական ենթամշակույթի քրեականացումը, որը զգալիորեն մեծացնում է այս երևույթի դեմ ոստիկանության համակարգված իրավական պայքարի հնարավորությունները:  

Դատախազությունում կատարված ուսումնասիրությունը փաստում է, որ ինչպես 2019թ. երկրորդ, այնպես էլ 2020թ. առաջին կիսամյակներում կրկնահանցագործների կողմից հանցագործության նախապատրաստության դեպքեր չեն բացահայտվել: ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ենթակա այն բաժինները, որոնց կողմից սպասարկվող տարածքներում արձանագրվել են կրկնահանցագործների կողմից կատարված հանցագործության դեպքեր, բավարար միջոցներ չեն ձեռնարկել՝ սպասարկվող վարչական տարածքում հանցագործությունների կանխարգելման նպատակով կրկնահանցագործներին, պատիժը պայմանականորեն չկիրառված, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինված, բաց տեսակի ուղղիչ հիմնարկում պատիժը կրող, պատիժը կրելուց նոր ազատված անձանց օպերատիվ տեսադաշտում պահելու ուղղությամբ: Վերջինների նկատմամբ չի սահմանվել պատշաճ հսկողություն, նրանց շրջանում պարբերաբար չեն անցկացվել կանխարգելիչ բնույթի միջոցառումներ, այդ թվում նաև յուրաքանչյուր կրկնահանցագործի հետ համապատասխան անհատական աշխատանք՝ հանցածին ենթամշակույթից հրաժարվելու, աշխատանք և նորմալ կենսապայմաններ ունենալու համար: Այսինքն հանցածին վարքագիծ որդեգրած անձանց նկատմամբ վերահսկողությունը, որպես նման հանցագործությունների նախականխման միջոց, եղել է ոչ արդյունավետ:

Ելնելով դրանից՝ Շիրակի մարզի դատախազ Կ. Գաբրիելյանը միջնոդրագրով դիմել է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Ս. Աբաղյանին՝ ձեռնարկելու  համապատասխան միջոցներ՝ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ենթակա բաժինների աշխատակիցների կողմից կրկնահանցագործությունների կանխարգելման, նախականխման գործում հետևողականության բարձրացման, համայնքային ոստիկանության ծառայողների, բոլոր ստորաբաժանումների անալիտիկ տեսուչների կողմից կրկնահանցագործությունների հետ անհատական աշխատանքներ տանելու, նրանցից յուրաքանչյուրի պարագայում հանցածին գործոնները և նոր հանցագործություն կատարելու ռիսկերի գնահատումը պատշաճ իրականացնելու, կրկնահանցագործությունների հաշվառման գործընթացը և կրկնահանցագործների վարքագծի նկատմամբ ամենօրյա պլանավորված վերահսկողություն իրականացնելու նպատակով և ձեռնարկված միջոցների ու արդյունքների մասին հայտնել մարզի դատախազությանը:

Տպել
997 դիտում

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև