Եթե իրավիճակն այսպես շարունակվի, 4-րդ եռամսյակում տնտեսական ակտիվությունը դրական նշույլներ ցույց կտա․ Մանուկյան

Հուլիսի 24-ին Կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է տնտեսական աճի վերականգնման գործողությունների ծրագրի նախագիծը։ Դրանով նախատեսվում են տնտեսության խթանմանը միտված հավելյալ գործիքակազմեր, որոնք կնպաստեն տնտեսության վերականգնմանն ու առաջընթացին։ Քննարկմանը մասնակցել են Կառավարության անդամները եւ Ազգային ժողովի մի քանի պատգամավոր։

Թեմայի վերաբերյալ ՀԺ-ն զրուցել է քննարկման մասնակիցներից ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանի հետ։

- Պարո՛ն Մանուկյան, Կառավարությունում քննարկված ծրագրի նախագծով ի՞նչ քայլեր են նախատեսված իրականացնել։

- Տնտեսական աճի վերականգնման քննարկումներում 2 հիմնական բաղադրիչ պետք է առանձնացնենք։ Առաջինը հետկորոնավիրուսային ժամանակաշրջանում տնտեսության պատրաստվածության աստիճանի բարձրացումն է, ինչը նշանակում է մրցակցության բարձրացում։

Երկրորդը ընթացիկ տնտեսական կառուցվածքի հետ կապված հիմնախնդիրների լուծումն է, որոնք իրենց համատեքստում միտված են երկարաժամկետ ռազմավարական նպատակների կենսագործմանը։ Օրինակ՝ վերջերս գյուղատնտեսության ոլորտում վերամշակող արդյունաբերության առումով խնդիրներ առաջացան, որոնք ընթացիկ խնդիրներ են։

Այս պահի տնտեսական աճի միտումների պահպանման համատեքստում մենք պետք է քննարկենք եւ տեսնենք, թե առկա կամ հնարավոր ռիսկերն ինչպես ենք մեղմում, ինչպես ենք հնարավորություններ ընձեռում, որ նորանոր շուկաներ մուտք գործենք։ Սա է ընդհանուր տրամաբանությունը։ Այս համատեքստում կարեւոր է կապիտալ ծախսերի առումով մոտեցումների ամրագրումը։

- Վարչապետը կարեւորել է որոշումների արագ կայացումը։ Կարճաժամկե՞տ որոշումների մասին է խոսքը, թե՞ սա երկարաժամկետ ծրագիր է։

- 2 խումբ խնդիրներ կան։ Առաջինն այն խնդիրներն են, որոնք ծառացել կամ ծառանալու են մեր երկրի տնտեսության առջեւ՝ պայմանավորված կորոնավիրուսով, այսինքն՝ առկա ոլորտները, որոնք ունեն որոշակի դժվարություններ։ Երկրորդը սրան զուգընթաց ապագա կամ հեռանկարային ուղղություններն են, որոնցով մենք կարող ենք է՛լ ավելի մեծացնել մեր տնտեսության պատրաստվածության աստիճանը, ինչու չէ, նաեւ արտադրողականությունը եւ որպես վերջնարդյունք մեծացնենք նաեւ մեր տնտեսական աճի պոտենցիալը։

Գաղտնիք բացահայտած չեմ լինի՝ ասելով, որ այն մոդելով, որով պլանավորվում էր տնտեսական աճի պոտենցիալը, կազմում էր 4.5-ից 5.5 տոկոս՝ մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված։

Հիմա, եթե տնտեսական խաղի կանոնների փոփոխություն լինի, եւ հնարավորություններ բացվեն, որ ներդրողները հավելյալ արժեք ստեղծող ոլորտներում ներդրումներ անեն պետության կողմից համապատասխան ենթակառուցվածքային նախագծերի աջակցության միջոցով, ապա այստեղ քո տնտեսական աճի պոտենցիալը մեծանում է։ Այս առումով մենք կարեւորում ենք այն հեռանկարային խնդիրները, որոնք կնպաստեն նաեւ վարչապետի հայտարարած ռազմավարական նպատակների կյանքի կոչմանը։

- Դուք ո՞ր ուղղության շուրջ եք առաջարկներ ներկայացրել։

- Գիտեք, ես չէի ցանկանա, որ յուրաքանչյուրս անհատական ներկայացնենք, թե ով ինչ է ասել, բայց կան հարցադրումներ, որոնց շուրջ քննարկումներում կա կոնսենսուս։ Առաջինը կապիտալ ծախսերի առումով է։ Երկրորդը Աստծո՝ մեզ տված շուրջ 300 արեւային օրերն են։ Սա հնարավորություն է, որ այլընտրանքային էներգիայով պայմանավորված՝ մեր առկա ենթակառուցվածքները փոփոխությունների ենթարկենք եւ նաեւ էներգետիկ անվտանգությունը մեծացնենք։ Երրորդը ակնհայտ է, որ զբոսաշրջությունը եւս կվերականգնվի։ Հայաստանն այս առումով բավականաչափ մեծ պոտենցիալ ունի, եւ կարծում եմ, որ առկա կապիտալ ծախսերը նաեւ ապագային պետք է միտված լինեն։ Օրինակ՝ մենք ոչ միայն ջրամբարներ պետք է կառուցենք, այլեւ ջրամբարը դիտարկենք որպես էկո համակարգ եւ դրա միջոցով հավելյալ արդյունք ստեղծենք։ Օրինակ՝ ջրամբարի վրա կառուցվեն սպորտային, առողջարանական ենթակառուցվածքներ։

- Քննարկումներում ժամկետներ նշվե՞լ են, թե երբ կկարողանանք դարձյալ տնտեսական աճ ունենալ։

- Հրապարակայնորեն ասել եմ, որ աշխարհում կոնսենսուս կա 2-րդ եւ 3-րդ եռամսյակների անկման վերաբերյալ։ Եթե այն ժամանակ կանխատեսումներ էին, ապա առնվազն հիմա 2-րդ եռամսյակը կարելի է որպես փաստ գնահատել ինչպես աշխարհում, այնպես էլ՝ Հայաստանում։ Եթե մենք խոսում ենք այն մասին, թե երբ կարելի է տնտեսական աճ ակնկալել, այստեղ 2 խումբ գործոններ կան։ Առաջինը բացասական է՝ անորոշություններն են, որոնք առողջապահական հիմնախնդրի առումով չեն նվազել։ Նույնիսկ այն երկրները, որտեղ հայտարարել էին, որ ավարտվել է կորոնավիուսը, եւ բացվում են, երկրորդ ալիք կա, մասնավորապես՝ Իսպանիայում։ Սա խոսում է, որ առողջապահական ճգնաժամի կամ խնդիրների հաղթահարման առումով մոտեցումները շատ ավելի լավատեսական էին, քան ներկա իրականությունը։

Երկրորդը դիմակայունության պատրաստվածությունն է։ Կարծես թե հասարակությունները համակերպվում են այն մտքին, որ կորոնավիրուսը առկա է, եւ դիտարկում են ինչպես անել, որպեսզի նվազ ռիսկային պայմաններում շարունակեն գործունեություն իրականացնել, այսինքն՝ ադապտացվում են։ Եթե առկա իրավիճակը գնա այնպես, ինչպես հիմա է, կարծում եմ՝ 4-րդ եռամսյակում առնվազն Հայաստանի մակարդակով կարող ենք ակնկալել, որ տնտեսական ակտիվությունը որոշակի դրական նշույլներ ցույց կտա։

- Ըստ էության՝ տնտեսական աճը բիզնեսն է ապահովում պետության վարած տնտեսական քաղաքականության արդյունքում։ Այս համատեքստում բիզնեսից ի՞նչ ակնկալիքներ կան, կամ ի՞նչ է ակնկալում բիզնեսը պետությունից։

- Իմ կարծիքով՝ այս առումով հաղորդակցության խնդիր ունենք։ Պետության տրամադրելիքը բիզնեսին առաջին հերթին հանրային ծառայություններն են, այսինքն՝ բոլորը վճարում են հարկեր՝ հանրային բարիք ձեռք բերելու համար, օրինակ՝ սահմանների պաշտպանություն, ոստիկանություն եւ այլն, այսինքն՝ ծառայություններ, որոնք մեր անվտանգության համակարգի առումով իրենց գործն անում են։

Երկրորդը խաղի կանոնների միասնական եւ համընդհանուր լինելն է, այսինքն՝ բիզնեսը ոչ թե պետք է նախկինի պես ակնկալի, որ իր հետ փայերով բիզնես անեն, այլ պետք է ակնկալի ինստիտուտների ձեւավորում։ Կարծում եմ, որ սրա վառ ապացույցն է սպառողական շուկայում գների ճկունությունը եւ շուկայական մոտեցումները կորոնավիրուսի պայմաններում։

Նախորդ իշխանությունների օրոք, որպես կանոն, դրսում բենզինի գների բարձրացումներն այստեղ հաջորդ օրը տեսնում էինք, իսկ իջեցումները՝ մի տարի հետո, այն էլ՝ ոչ նույն ծավալով։ Այս առումով ակնհայտ է, որ մրցակցությունը, որպես ինստիտուտ եւ խաղի կանոն, կարծես թե ձեւավորվում է։

Տպել
5442 դիտում

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի