Ամբողջությամբ բարեկարգվում եւ կանաչապատվում է Մարտիրոս Սարյանի անվան պուրակը

Մարտիրոս Սարյանի անվան պուրակը սիրողական արվեստը գնահատող երևանցիների նախընտրած վայրերից է: Ինքնատիպ այգին, սակայն, ֆիզիկապես մաշվել ու զրկվել էր երբեմնի հմայքից:

Ինչպես նշում է Երեւանի քաղաքապետարանը, հիմա պուրակն ամբողջությամբ բարեկարգվում և կանաչապատվում է: Առաջարկը Երևանի քաղաքապետարանը ստացել էր «Ակտիվ քաղաքացի» հարթակով: Հաղթող նախագծի հեղինակը Սասուն Մկրտչյանն է:

«Քաղաքում շրջելիս նկատել էի, որ տարածքն անմխիթար է: Պատկերացնում եմ մի տարածք, ուր մարդիկ ընտանիքներով կանցկացնեն իրենց ժամանցն ու կհայտնվեն սարյանական գույների մեջ»,- ասել է Սասուն Մկրտչյանը:

«Նախագծային առաջարկները քննարկելու ժամանակ հասկացանք, որ կպահանջվեն ավելի շատ ֆինանսական միջոցներ, քան նախատեսված էր «Ակտիվ քաղաքացի» հարթակի համար: Մրցութային գործընթացի վերջում մոտ 88 մլն դրամ կկազմեն աշխատանքները»,- ընդգծել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

Բարեկարգումն արդեն մեկնարկել է: Նախ նորոգվում են ճեմուղիները: Սարյանի արձանին նայող երկու հատվածներում կտեղադրվեն բազալտե նստարաններ:

Նշվում է, որ բարեկարգման աշխատանքների ընթացքում կվերակագնվի ու կթարմացվի տարածքի կանաչ գոտին, կանցկացվի ոռոգման նոր համակարգ, կտնկվեն նոր ծառեր, թփեր ու ծաղիկներ, որոնք կընդգծեն տարածքի նշանակությունը:

Պուրակը կունենա նաև լուսավորության նոր ու էներգախնայող համակարգ:

«Երկու-երեք ամսվա ընթացքում բարեկարգումը կավարտվի: Սա նաև յուրօրինակ նվեր է քաղաքին Սարյանի 140 ամյակի առիթով»,- նշել է Հրաչյա Սարգսյանը:

Վերանորոգումից հետո Սարյանի այգին կմնա սարյանական գույների և կտավների խորհրդապատկեր, բայց արդեն՝ բարեկարգ միջավայրով:

Տպել
2757 դիտում

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա