Վանաձորում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2019թ. դեկտեմբերի 21-ին Վանաձոր քաղաքում տեղի ունեցած սպանության, սուտ մատնության և ավազակային հարձակման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:  

Իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքերի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Քննությամբ պարզվել է, որ Վանաձոր քաղաքի բնակիչ 33-ամյա տղամարդը 2020թ. փետրվարի 5-ին՝ ժամը 03։00-ի սահմաններում, 50-ամյա համաքաղաքացու տնակում ալկոհոլ օգտագործած վիճակում անձնական հարցի շուրջ վիճաբանել էր վերջինիս հետ, որի ժամանակ ձեռքերով բազմաթիվ հարվածներ էր հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ ապակյա բաժակով հարվածելով նաև գլխին:

Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ լրատվական ծառայությունից՝ ներկայացնելով այլ մանրամասներ.

Ըստ այդմ՝ շարունակելով վիճաբանությունը, գիտակցելով իր գործողությունների վտանգավորության բնույթը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, վերցրել էր վառարանի մոտ գտնվող երկաթյա ձողը և դրա սուր մասով հարվածել 50-ամյա համաքաղաքացու կենսական կարևոր նշանակության ունեցող օրգանի՝ գլխի շրջանում՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից տղամարդը մահացել էր:

Բացի այդ, 33-ամյա տղամարդը, նախապես տեղեկացված լինելով սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին և գիտակցելով, որ իր կողմից տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, հարցաքննության ժամանակ, հանցագործությունը կոծկելու և պատասխանատվությունից ու պատժից խուսափելու նպատակով դիտավորությամբ կեղծ տեղեկություն էր տրամադրել, թե, իբր, 50-ամյա տղամարդը տնակում վիճաբանել է այլ անձի հետ, որի ժամանակ էլ վերջինս, իբր,  ձեռքերով, ոտքերով և էլեկտրական ջեռուցիչով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին և գլխին:

Նախաքննության ընթացքում բացահայտվել է նաև Վանաձոր քաղաքի 33-ամյա բնակչի կողմից ավելի վաղ կատարված այլ հանցագործության՝ ավազակային հարձակման դեպքը:

Այսպես՝ քննությամբ  պարզվել է, որ 2019 թվականի դեկտեմբերի 21-ին Վանաձորի հյուրանոցներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել վերջինիս և նույն քաղաքի բնակիչ, 49-ամյա տղամարդու  միջև, որի ժամանակ 33-ամյա տղամարդը հարձակվել է համաքաղաքացու վրա և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին և դեմքին՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով, և հափշտակելով նրա մոտ առկա գումարը՝ դիմել փախուստի։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով, 333-րդ հոդվածի (սուտ մատնություն) 2-րդ մասի 1-ին կետով  և 175-րդ հոդվածի (ավազակություն) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Հիշեցնենք՝ Վանաձորի Բուլղարական տնակային ավանի տնակներից մեկում սպանված տղամարդը 50-ամյա Շահեն Գ.-ն է եղել: Նա նախկինում դատապարտված է եղել բռնաբարության հոդվածով: Մոտ 5 տարի առաջ է ազատ արձակվել:

Տնակը, որտեղ հայտնաբերվել է նրա արնաշաղախ դին, պատկանել է իրեն: Տանը հայտնաբերվել են մեծ թվով օղու դատարկ շշեր: 

Հարեւանների պատմելով՝ տղամարդն ալկոհոլի նկատմամբ հակում է ունեցել, եւ բնակարանում հաճախ են հավաքվել ընկերներով՝ խմելու համար: 

Տղամարդը 2 երեխա ուներ, չէր աշխատում: Դին տնակում՝ մահճակալի վրա, ծեծված վիճակում հայտնաբերել է կինը:

Տպել
1154 դիտում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել