Ուսուցիչներից և կարծիք արտահայտողներից որևէ մեկը չի խոսել փաստաթղթի կառուցվածքի, տրամաբանության մասին

24/07/2020 schedule12:49

Ուսուցիչներից և կարծիք արտահայտողներից որևէ մեկը չի արտահայտվել փաստաթղթի կառուցվածքի, տրամաբանության, խաչվող հասկացությունների, գործունեության ձևերի, վերջնարդյունքերի մասին: Բայց չէ՞որ սա է փաստաթղթի հիմքը և նորությունը։ Կարևորը այն գործիքներն են, որոնցով կարելի է ցանկացած ստեղծագործության անդրադառնալ, դարձնել հետաքրիր և սիրելի։ 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գրականության հանձնախմբի անդամներից Անի Պապոյանը՝ անդրադառնալով քննադատություններին:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

Հարգելի՛ ընկերներ, հետևելով այս վերջին օրերի բազմազան արձագանքներին՝ գրականության չափորոշիչների ու ծրագրերի մասին, խոր ցավ եմ ապրում ոչ թե նրա համար, որ քննադատում են, այլ այն բանի համար, որ քննադատելու ձևը զազրելի է ու անհարիր բարձր արժեքներ տարփողող հեղինակների կողմից։ Շնորհակալություն բոլոր արտահայտվողներին՝ առանց բացառության։ Անկախ արտահայտվելու ձևից ու տոնից՝ բոլորի կարծիքների մեջ մտածելու և փաստաթղթին կրկին անդրադառնալու պատճառ կա։ Բայց սրա մասին չէ, որ գրելու եմ․․․․

Այո,՛ քննարկման է դրված փաստաթուղթ, որը միգուցե թերություններ ունի (մինչ այժմ հրապարակում եղած գրականության որևէ ծրագիր չի փայլել կատարելությամբ), ենթակա է վերանայման․ այդ նպատակն են հետապնդում հանրային քննարկումները։ Հնարավոր է որ առաջարկված հեղինակները ամեն պահի կարող են վերանայվել և փոփոխվել, ինչպես հիմա արվում է։ Սակայն մտահոգությունս այլ է։ Ուսուցիչներից և կարծիք արտահայտողներից որևէ մեկը չի արտահայտվել փաստաթղթի կառուցվածքի, տրամաբանության, խաչվող հասկացությունների, գործունեության ձևերի, վերջնարդյունքերի մասին․․․․Բայց չէ՞որ սա է փաստաթղթի հիմքը և նորությունը։ Կարևորը այն գործիքներն են, որոնցով կարելի է ցանկացած ստեղծագործության անդրադառնալ, դարձնել հետաքրիր և սիրելի։ Կարևորը վերջնարդյունքներն են, որին ուսուցիչը պետք է հասցնի սովորողին՝ յուրաքանչյուրին իր կարողությունների չափով։ Դրանց մասին՝ ոչ մի անդրադարձ։ Տպավորություն ունեմ, որ բոլորին հետաքրքողը միայն հեղինակների ցանկն է․․․․Այս մոտեցումը ևս վկայում է այն մասին, որ ուսուցիչը չի պատկերացնում վերը նշվածների կարևորությունը։ Վերանայվում է առաջարկվող գրականության ցանկը, բայց փաստաթղթի բուն գաղափարը և էությունը այդպես էլ ոչ մեկի պետքը չէ։ Բայց հենց դա է լինելու ուսուցչի ամենակարևոր գործիքը։ Բացի դրանից՝ ինձ թվում է, որ քաղաքակիրթ մարդիկ առողջ երկկխոսության են նստում իրար հետ, քննում են դրական և առավել ևս բացասական կողմերը՝ առանց վիրավորելու և թերագնահատելու մյուսներին (կամ էլ ակնկալվում է, որ պետք է այդպես լինի)։ Խոսում ենք հանդուրժողականության մասին՝ մոռանալով, որ մեզնից յուրաքանչյուրին հետևում են մեր աշակերտները, մեր յուրաքանչյուր անհանդուժողականության օրինակ արդեն դառնում է կասկածի հիմք ու ծաղրի առարկա։ Խոսում ենք արժեհամակարգի մասին․․․․Բարձրագոչ ճառեր։ Մեր աշակերտները մեզ այս հարթակում էլ են հետևում և միգուցե արդեն ամաչում են իրենց ուսուցիչների փոխարեն։

Չէր կարող փաստաթուղթը հենց միանգամից անթերի լինել․ մենք չենք հավակնել անթերիության։ Բայց ուզում եմ, որ ուսուցիչը նայի իր աշակերտի աչքերին ու ազնիվ լինի գոնե այս անգամ։ Քանի՞ անգամ է մտածել սովորողի տեսանկյունից։ Այսօրվա երեխան տեքստը հազիվ է կարդում, էլ ուր մնաց՝ խորությամբ վերլուծի ու հասկանա։ Կրկնուսույցների շնորհիվ գրականության հետ որևէ ընդհանուր բան չունեցող շտեմարանային հարցերը անգիր անելով՝ ավարտում են դպրոցը։ Եվ գրականության ուսուցիչները փառավորվում են, որ գրականություն են սովորեցրել իրենց սաներին․․․․․Այսօր սովորողների մեծ մասը ատում է գրականությունը, և սա միայն այն պատճառով, որ ուսուցիչը կանգնում և հիացած դասախոսում է այս կամ այն հեղինակի մասին կամ ընթերցում որևէ գործ՝ առանց ուշադրություն դարձնելու, որ երեխան ձանձրույթից մեռնում է և հիմա գնալու է տուն և կարդա ոչ թե այն գրականությունը, որը քիչ առաջ ոգևորված մենախոսում էր իր ուսուցիչը, այլ այն, ինչ իրեն է հետաքրքիր՝ հենց Արամ Պաչյան, հենց, Արմեն Օհանյան, հենց ձեր կողմից ապազգային հորջորջվող գրականությունը, և փնտրելու է մեկին, ով իր հետ կքննարկի կարդացածը, ում մոտ կարող է արտահայտվել։ Իսկ ինչո՞ւ դա չի կարող լինել դպրոցը՝ այն կրթական միջավայրը, որտեղ ինքը ապրում է իր օրվա մեծ մասը։ Ինչո՞ւ մարդիկ, որոնց հետ կարելի է քննարկել կարդացածը, չեն կարող լինել իր ուսուցիչը, դասընկերը․․․․Ազնիվ լինենք․․․Դպրոցը մեր հավակնությունները ցուցադրելու տեղը չէ։ Դպրոցը վայր է, որտեղ գտնվող երեխան պետք է ստանա իր հարցերի պատասխանները, պետք է բավարարի հետաքրքրասիությունը, պետք է սխալվի, պետք է սիրի․․․Եվ հենց սրա համար էլ նա պիտի էլի շտապի դպրոց, ոչ թե մի կերպ ժամանակ մաշի բացակա չստանալու համար։

Միգուցե երկար ստացվեց․․․

Ծրագրի բովանդակությունը կվերանայվի․ դրա համար են քննարկումները։ Բայց վաղը մեզնից ամեն մեկը նայելու է իրեն վստահած աշակերտի աչքերի մեջ ու տեսնելու է էլի նույն անտարբերությունը, որը փայլ է դառնալու այնտեղ, որտեղ իրեն հասկանում են։

Տպել
1259 դիտում

Վաղվանից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին