Նոր կարգի մասին հրապարկվել է 20 լրատվամիջոցում, նախարարի ուղիղ հեռարձակումն ունի 57.000 դիտում. ԿԳՄՍՆ-ն՝ բողոքողներին

Արդեն քանի օր է՝ բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները շարունակում են պայքարը՝ դժգոհելով ընդունելության նոր կարգից, որով գերակա է առաջին հայտը, ու մրցույթն անցկացվել է՝ ըստ նշած մասնագիտությունների եւ ոչ ըստ գնահատականների, ինչի հետեւանքով էլ բարձր միավորներ ստացած բազմաթիվ դիմորդներ չեն ընդունվել բուհեր:

Այս օրերին անցկացվող բողոքի ցույցերի ժամանակ դիմորդների ու նրանց ծնողների դժգոհության պատճառը ոչ միայն նոր կարգն էր, այլեւ այն, որ դրա մասին շատերը չեն տեղեկացել նախապես։ Նրանից ոմանք լրագրողների հետ զրույցում ասում էին, թե ճիշտ չէին հասկացել նոր կարգը կամ ընդհանրապես դրա մասին չէին լսել։ Նույնիսկ հայտարարել էին, որ պատրաստվում են դատի տալ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարին ու Գնահատման եւ թեստավորման կենտրոնին՝ ընդունելության նոր կարգն իրենց պատշաճ չներկայացնելու համար։ Բողոքողներին տրվող պատասխաններից մեկը հետեւյալն է. «Ընդունելության նոր կարգը հաստատվել է ընդունելության
քննությունների մեկնարկից մոտ մեկուկես ամիս առաջ»: 

Ընդունելության կարգում վերոնշյալ փոփոխության եւ մասնագիտական կողմնորոշումն առաջնահերթ կարեւոր համարելու մտադրության մասին, ի դեպ, խոսվում էր դեռ 2017 թվականին: Բայց այն ժամանակ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը տվյալ տարվա ընդունելության քննությունների ժամանակ նշում էր, որ նորամուծությունը կարող է կյանքի կոչվել միայն հաջորդ տարի, որովհետեւ այս կամ այն փոփոխության համար իրավական հիմքերը պետք է ստեղծվեն մինչեւ հոկտեմբեր: Տարվա այդ ամսից ուշ դիմորդներին վերաբերող փոփոխություններ անելու իրավունք պարզապես չկա: Ասել է թե՝ փոփոխություններ կարող են արվել ոչ ուշ, քան ընդունելության քննություններից 9-10 ամիս առաջ: Թե հատկապես իրավական որ ակտով է նման պարտադրանք սահմանվում, նախարարը չէր մանրամասնել: 

Այսօր կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության տեղեկատվության վարչությունից պատասխանելով մեր հարցին, թե ընդունելության կարգում փոփոխություն անելու համար արդյոք կա՞ որոշակի ժամկետ, որից հետո չի կարելի այն կատարել, պնդեցին, որ նման սահմանափակում չի նախատեսվում։

ԿԳՄՍՆ-ից հավելեցին, որ «Պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության կարգը եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի նիստում: ՀՀ վարչապետն այն ստորագրել է մայիսի 25-ին եւ նույն օրն էլ հրապարակվել է /որոշում N 826/։ Պաշտոնական տեղեկագրում նույնպես հրապարակված է այդ ամսաթվով։ Որոշումը ԳԹԿ-ին փոխանցվել է անմիջապես ստորագրումից հետո։

Նախարարությունից նաեւ պարզաբանեցին, որ կարգին բոլոր լրատվամիջոցներն անդրադարձել են մայիսի 21-ի նիստը լուսաբանելիս։ «Արմատական բարեփոխումներ ընդունելության կարգում» վերտառությամբ լուրը նախարարության համապատասխան վարչությունը տարածել է ԶԼՄ–ներին։ Մոնիթորինգի տվյալները ցույց են տալիս, որ առնվազն 20 լրատվամիջոց օգտագործել է այդ նյութը։ Նոր կարգին անդրադարձել է նաեւ նախարարը թեմայի վերաբերյալ ունեցած ուղիղ միացման ժամանակ, որն ունեցել է մոտ 57.000 դիտում, բացի այդ մոտ մեկ ամիս ԳԹԿ եւ բարձրագույն եւ հետբուհական կրթության վարչության աշխատակիցները հանդես են եկել պարզաբանումներով եւ հարցազրույցներով։

ԳԹԿ-ից նույնպես նշեցին, որ դիմորդներն իրազեկվել են․ հրապարակված է եղել իրազեկող տեսանյութ, հայտը լրացնելիս ընդունելության կարգի մասին տեղեկացվածությունը կարեւորվել է, եւ դիմորդը կարող էր հայտը շարունակել լրացնել, եթե V-աձեւ նշանը դնելով հաստատել է, որ ծանոթ է այդ կարգին: 

Տպել
2131 դիտում

Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը․ Հաջիև

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել