Երևան
16 °C
Արարատի մարզպետարանը պարզաբանում է ներկայացրել Նորամարգի Ագապի Քադեշյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենի մրցույթի շուրջ առաջացած լարվածության վերաբերյալ, որը պետք է տեղի ունենար այսօր: Մարզպետարանի նշանակած դպրոցի խորհրդի անդամները չեն ներկայացել մրցույթին՝ նշելով, որ ծնողական և ուսուցչական խորհուրդների անդամները անկախ չեն:
Մարզպետարանը պարզաբանման մեջ նշել է, որ դպրոցի ամբողջ ծնողական և ուսուցչական կազմը լծվել է Ծովինար Գալստյանի ընտրության գործին եւ որպես դրա վկայություն նագրություններ են հրապարակել:
Ամբողջական պարզաբանումը՝ ստորեւ.
«Հարկ ենք համարում պարզաբանել, որ դպրոցի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված 23.07.2020թ. մրցույթին մեր նշանակած դպրոցի խորհրդի անդամների չներկայանալով՝ արտահայտում ենք մեր դիրքորոշումը հետևյալի վերաբերյալ.
Մեր դիտարկմամբ՝ դպրոցի խորհրդի կազմում ընդգրկված ծնողական և ուսուցչական խորհուրդների անդամները անկախ չեն, հետևաբար, մեր ունեցած հավաստի տեղեկություններով, այս մրցույթը չի կարող լինել օբյեկտիվ և անաչառ, քանի որ այն արդեն իսկ ուղղորդված է:
Հատկանշական է այն, որ խորհրդի որոշ անդամներ բարձրաձայնում են, որ ցանկանում են դպրոցի տնօրենի պաշտոնում տեսնել մի մարդու, ում ներկայացրած դպրոցի զարգացման ծրագրին անգամ ծանոթ չեն:
Համաձայն գործող կարգի՝ մրցույթի ընթացքում հավակնորդը բանավոր ներկայացնում է տվյալ հաստատության զարգացման իր ծրագիրը, և խորհուրդն անցկացնում է հարցազրույց, որի ընթացքում հավակնորդին տրվում են հարցեր տվյալ հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագրից:
Մրցույթի մյուս 2 հավակնորդները ևս հայտնվել են անհավասարության պայմաններում, քանի որ առանց նրանց լսելու, նրանց ներկայացրած դպրոցի զարգացման ծրագրին ծանոթանալու և հարցազրույց անցկացնելու, դպրոցի խորհրդի կազմում ընդգրկված ծնողական և ուսուցչական խորհուրդների ներկայացուցիչները արդեն ունեն ձևավորված տեսակետ դպրոցի տնօրենի ընտրության և տնօրենի ով լինելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ դպրոցի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված 17.07.2020թ. մրցույթն օրենքով սահմանված կարգի պահպանմամբ հետաձգվել է՝ խորհրդի նիստի իրավազորությունը չապահովվելու համար, քանի որ այդ օրը նիստին չեն մասնակցել խորհրդի 3 անդամ՝ մեկական անդամ՝ նշանակված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, տեղական ինքնակառավարման մարմնի և մարզպետարանի կողմից:
Նշվածի հիման վրա շեշտում ենք, որ մեր ներկայացուցիչներից մեկի չներկայանալը մրցույթի կայանալուն խոչընդոտ չի կարող լինել և չի եղել, քանի որ խորհուրդը բաղկացած է 8 անդամներից: Արարատի մարզպետի կողմից նշանակված երկու անդամներից միայն մեկն է բացակայել: Միաժամանակ, մենք պատասխանատու չենք այլ ներկայացուցիչների մասնակցության համար, ովքեր նշանակվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և տեղական ինքնակառավարման մարմնի կողմից:
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված գործող կարգի համաձայն՝ նմանատիպ դեպքերում հետաձգված խորհրդի նիստն իրավազոր չլինելու և հավակնորդների թիվը 1-ից ավելի լինելու դեպքում խորհուրդը (կամ լիազորված մարմինը) երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին է ներկայացնում խորհրդի նիստի արձանագրության և տնօրենի պաշտոնի հավակնորդների անձնական գործերի պատճենները:
Ներկայացված փաստաթղթերի հիման վրա՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ փոխվարչապետը լիազոր մարմնի ղեկավարին գրությամբ առաջարկում է հավակնորդներից որևէ մեկի թեկնածությունը` օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքելու համար:
Ուշադրություն ենք սևեռում նաև այն փաստի վրա, որ խորհրդի նախագահ Սահակյան Ցողիկը ուսուցչական խորհրդի անդամ է և դպրոցի նախկին տնօրեն, մրցույթի հավակնորդներից Ծովինար Գալստյանի ընկերուհին է, խորհրդի անդամ Նեսման Գևորգյանն ուսուցչական խորհրդի անդամ է, որի երկու աղջիկները՝ Սոֆյա Գևորգյանը և Լուսինե Գևորգյանը նույնպես նույն դպրոցի ուսուցիչներ են, խորհրդի անդամ Լուսինե Տոնապետյանը դպրոցի նախկին տնօրեն Ծովինար Գալստյանի գործավարուհին է, ծնողական խորհրդի անդամ է, որն իր երեխային 2019-2020թ.թ. ուսումնական տարում մեկ այլ դպրոցից տեղափոխել է Նորամարգի դպրոց, որպեսզի դառնա ծնողական խորհրդի անդամ, խորհրդի անդամ Սիլվա Հմայակյանը ծնողական խորհրդի անդամ է, ինչպես նաև դպրոցի տնտեսվար Հովհաննես Շահբազյանի կինը:
Կողմնակալ մրցույթի ապացույց է նաև այն, որ դպրոցի ամբողջ ծնողական և ուսուցչական կազմը լծվել է Ծովինար Գալստյանի ընտրության գործին: Դրա վկայությունը՝ կից ներկայացված ձայնագրություններն են: Ի դեպ, սույն անձինք, խախտելով արտակագ դրության իրավական ռեժիմի կանոնները, Արարատի մարզպետարանի դիմաց և դպրոցում կազմակերպել են հավաքներ և ժողովներ:
Եվս մեկ անգամ շեշտում ենք, որ Արարատի մարզպետարանը, ավելի քան որևէ մեկը, կողմ է դպրոցի տնօրենի մրցույթի արդար անցկացմանը»:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ