Կառավարությունը հրատապության կարգով 25 մլն դրամ հատկացրեց Տավուշի մարզպետարանին

ՀՀ Կառավարությունը Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում հրետակոծությունից տուժած բնակիչներին կրած վնասների համար փոխհատուցում տալու նպատակով Տավուշի մարզպետարանին հրատապության կարգով 25 մլն դրամ հատկացրեց։

Հարցը ներկայացրեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ հուլիսի 12-ից սկսած՝ հրետակոծությունների հետեւանքով տուժած ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին վնասված անշարժ գույքի փոխհատուցման համար նախնական գնահատականով անհրաժեշտ կլինի առնվազն 150 մլն դրամ, որից 25 մլն դրամը առաջարկվում է հատկացնել հրատապության կարգով:

«Ստեղծվել է գույքագրման եւ գնահատման աշխատանքային խումբ, որն աշխատում է բնակավայրերում՝ աշխատանքներին ներգրավելով տեղի շինարարական հնարավորությունները, ներառյալ՝ արտագնա աշխատանքի չմեկնած քաղաքացիներին։ Առաջարկվում է գումարի մի մասը կանխավճարով հատկացնել՝ աշխատանքները շուտափույթ սկսելու համար, որը նաև բարոյական կարևոր դեր կունենա, մինչև ամբողջական գնահատումը կկատարվի։ Իրական ծավալները շատ ավելի մեծ են»,- ասաց Պապիկյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս փուլում նախնական արագ գումար են հատկացնում, որպեսզի աշխատանքները սկսվեն՝ հետագա ավելի լայնածավալ աշխատանքներ իրականացնելու համար. «Ես ուզում եմ մեր հանրությանը տեղեկացնել, որ Կառավարության նախորդ նիստի դռնփակ հատվածում մենք քննարկում ունեցանք։ Այդ քննարկման բովանդակությունը շատ չմանրամասնելով՝ ուղղակի արձանագրեմ, որ եկանք այն եզրակացության, որ մենք սահմանապահ գյուղերում վարվող քաղաքականության հայեցակարգային փոփոխություն պետք է իրականացնենք։ Ընդհանուր առմամբ կարող էր տպավորություն ստեղծվել, որ կա կոնտեքստ, թե այդ գյուղերը, միեւնույն է, գտնվում են գնդակոծման ուղիղ նշանառության տակ, հետեւաբար այնտեղ տեղի ունեցող վերականգնման աշխատանքներն արվում էին այս տրամաբանությամբ։ Մենք պետք է այս տրամաբանությունը փոխենք, եւ սահմանապահ գյուղերը պետք է ոչ թե եւ ոչ միայն ուղղակի վերականգնվեն, այլեւ մենք պետք է ունենանք այդ գյուղերի, բնակավայրերի զարգացման կոնկրետ քաղաքականություն, կոնկրետ ռազմավարություն»։

Վարչապետն ընդգծեց՝ պետք է արձանագրել, որ սահմանապահ գյուղերում ոչ թե Հայաստանն ավարտվում է, այլ սահմանապահ գյուղերից Հայաստանը սկսվում է։

«Ինչպես ընդունված է ասել, որ, օրինակ, սահմանային անցագրային կետերից է սկսվում երկրից առաջին տպավորությունը, նույն տրամաբանությունը մենք պիտի իրականացնենք մեր երկրի սահմանապահ գյուղերում։ Մեր երկրի մարտունակության եւ մրցունակության ամենակարեւոր ցուցիչը պետք է լինի սահմանապահ գյուղերում մեր իրականացվող քաղաքականությունը։ Իհարկե, ես չեմ ուզում, որ մենք ակնկալիքների շատ բարձր նշաձող դնենք, քանի որ դա 1-2 օրում տեղի չի ունենա, դա երկարատեւ աշխատանք պահանջող գործընթաց է, բայց սահմանապահ գյուղերի բնակիչները այս ոգին, այս տրամաբանությունը, այս գործելակերպը պետք է զգան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն էլ իր հերթին նշեց, որ Տավուշի մարզպետի հետ այցելել են մի շարք հրետակոծված գյուղեր եւ դպրոցներ. «Դիտարկել ենք դպրոցների ապաստարանները եւ մարզպետի հետ ունենք որոշում ամբողջական մոնիթորինգ անելու եւ անհրաժեշտության դեպքում այստեղ եւս միջոցներ հատկացնելու, որպեսզի ապաստարանների հետ կապված իրավիճակը բարելավվի։ Ընդհանուր առմամբ դպրոցներն ունեն նման հնարավորություններ, բայց, այնուամենայնիվ, որոշակի փոփոխություններ անհրաժեշտ է կատարել»։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը հայտնեց, որ Տավուշի մարզում Ադրբեջանի մարտական գործողություններից տուժած տներից առաջինը պետք է վերականգնվի Չինարի գյուղում վնասված բնակելի տունը:

Նա նշեց, որ ադրբեջանական կողմի հրետակոծության հետեւանքով տուժած տանը բազմազավակ ընտանիք է բնակվում՝ 10-ը հոգի, որից 5-ը՝ երեխա:

Ղուլարյանի խոսքով՝ տան տերն առաջարկել է նոր տունը կառուցել ոչ թե նախկինի տեղում, այլ տնամերձ հողամասի մեկ այլ՝ ավելի անվտանգ հատվածում, ինչի հետ իրենք համաձայնել են. «Մենք համայնքների ղեկավարներին առաջարկել ենք կատարել հողահատկացման աշխատանքներ, որտեղ պետք է նախագծենք ազգային ճարտարապետական ոճով նոր կերպարի թաղամասեր ու դրանք նույնպես հատկացնենք կարիքավորներին»։

Վարչապետն արձագանքելով ասաց, որ Կառավարության նախորդ նիստի դռնփակ հատվածում քննարկել եւ եկել են այն եզրակացության, որ այն բնակելի տները, որոնք հուլիսի 12-ին եւ դրանից հետո ավերվել են եւ հնարավոր չէ վերականգնել, Կառավարությունը պետական բյուջեի միջոցներով դրանք պետք է վերականգնի. «Ընդ որում, վերականգնում ասելով՝ նկատի չունենք ուղղակի սովորական վերականգնումը, այլ նկատի ունենք, որ այդ տարածքը սեփականատիրոջ թույլտվությամբ պետք է ամբողջությամբ մաքրվի, ձեւավորվի բոլորովին նոր միջավայր՝ բոլորովին նոր ճարտարապետությամբ՝ ցանկապատից սկսած՝ բնակելի տնով վերջացրած։ Ընդ որում, այգու հատվածում նույնպես մենք պետք է որոշակի աշխատանք իրականացնենք։ Հիմա պարզվեց, որ այդ ավերված տներից մեկում է, որ ընտանիք է ապրել։ Մենք հիմա այդ հարցը մաքսիմալ արագ կլուծենք, մյուս 2 տների դեպքում այլ մեխանիզմներով կփոխհատուցենք այդ տների համար սեփականատերերին։ Մնացած հատվածներում տեղի կունենան վերականգնման աշխատանքներ»։

Տպել
2055 դիտում

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը