Երևանում շները ջարդել են բակում կայանած մեքենան. հարևանը ողջ պրոցեսը նկարահանել, ապա նոր զանգել է տիրոջը (տեսանյութ)

Այսօր շների ոհմակը հարձակվել է Երեւանի բակերից մեկում կայանած մեքենայի վրա ու ջարդուխուրդ արել այն: Կատարվածի մասին ֆեյսբուքյան իր էջի միջոցով ահազանգել է մեքենայի սեփականատեր, Երեւան քաղաքի բնակիչ Գոհար Աղաջանյանը՝ նշելով, որ առավոտյան՝ ժամը 6:00-ի մոտակայքում գազազած շների ոհմակը հարձակվել է իր մեքենայի վրա:

«Հիմա խնդրում եմ ինձ ասեք, հարգելի Երեւանի քաղաքապետարան, ո՞վ է էս ամեն ինչի համար պատասխանատվություն կրում, ես՝ որպես ՀՀ քաղաքացի, ինչի՞ պետք է ձեր կամ ձեր ՀՈԱԿ-ի անգործության պատճառով նյութական վնասներ կրեմ»,-մասնավորապես գրել է նա:

Գոհար Աղաջանյանը գրառմանը կից տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես են մոտ մեկ տասնյակից ավելի շներ մոտեցել մեքենային եւ աստիճանաբար պոկում դրա մասերը:

Մեքենայի մասնատվելու պրոցեսը նկարահանել է տուժողի հարեւանը: Գրառման մեկնաբանություններում տուժող քաղաքացին հայտնում է, որ տեսանկարահանող հարեւանը շների հեռանալուց եւ ողջ պրոցեսին ականատես լինելուց հետո է իրենց զանգահարել եւ զգուշացրել, ինչից հետո էլ ինքն ահազանգել է «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ:

Թե ինչու է հարեւանուհին կատարվածի մասին հայտնել միայն շների հեռանալուց հետո կամ արդյոք որեւէ կերպ պարզաբանե՞լ է իր այդ քայլի պատճառը, պարզել չկարողացանք: Տուժող քաղաքացու հետ խոսել մեզ չհաջողվեց: Ի դեպ, հրապարակված տեսանյութում թե՛ նկարահանողը եւ թե՛ տղամարդը, որի ձայնը լսվում է կադրից դուրս, որեւէ միջոցով չեն փորձում հեռացնել մեքենայի մասերը պոկող շներին:

ՀՈԱԿ-ի ղեկավար Հրաչյա Աղաբեկյանն աշխատակիցների հետ միասին գնացել է դեպքի վայր: ՀՈԱԿ-ի մամուլի պատախանատու Լաուրա Հակոբյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ տուժող քաղաքացին հայտնել է, թե տեսանյութում երեւացող շներն ագրեսիվ վարք չեն ցուցաբերել։ Սա նաեւ նկատելի է հրապարակված տեսանյութում:

«Քաղաքացու ենթադրությամբ, կենդանիների նման պահվածքը կարող է պայմանավորված լինել մեքենայի տակ եղած կատվի առկայությամբ, որին շատ ավելի ուշ են տեսել»,- ասաց նա՝ հավելելով՝ ՀՈԱԿ-ի տնօրինությունը եւ մեքենայի սեփականատերը՝ պահպանելով համագործակցային մթնոլորտը, կփորձեն ՀՈԱԿ-ի գործառույթների շրջանակում համատեղ լուծում գտնել ստեղծված իրավիճակում:

Տեսանյութ՝

Տպել
18790 դիտում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել