Բնակիչների առաջարկների ներառմամբ մեկնարկել է Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհի շինարարությունը

Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը հայտնում է, որ Բաբաջանյան փողոցի հարակից տարածքում մեկնարկել են նոր ճանապարհահատվածի շինարարության հողային աշխատանքները: Այն մայրաքաղաքի արևմտյան օղակաձև ճանապարհի մի հատվածն է: Հարակից շենքերի բնակիչների մի մասն անհանգստանում է դեռևս 2017թ.-ից կառուցվող ճանապարհի այս հատվածի համար: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը դեռ նախորդ տարի հանդիպեցին բնակիչների հետ, և որոշում կայացվեց դիտարկել նախագծային փոփոխությունների հնարավորությունները: Ի վերջո, քաղաքացիների դիտողությունների հիման վրա նախագծում մի շարք փոփոխություններ արվեցին, և հիմա արդեն աշխատանքները մեկնարկել են նոր՝ փոփոխված նախագծով:

«Բոլոր հնարավոր վտանգները հաշվարկվել են ինժեներների, քաղաքապետարանի կողմից, բազում հանդիպումներ ենք ունեցել նաև քաղաքացիների հետ, լսել ենք իրենց եւ հաշվի առել որոշ նկատառումներ: Այժմ արդեն պետք է սկսենք աշխատանքները, քանի որ մենք նույնպես պարտավորություններ ունենք մեր դոնոր վարկային կազմակերպությունների հանդեպ»,- նշում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

Բնակիչների հիմնական դիտարկումը թաղամաս մեքենաների ելումուտի, ինչպես նաև հետիոտի անցուդարձի հարմարավետության ու անվտանգության ապահովումն է: Սկզբնական նախագծով նախատեսված՝ հատվող ծառերի քանակը հասցվել է նվազագույնի, ճանապարհը շենքից հեռու է 15-20մ, պահպանվում է բակի փոքրիկ հանգստի գոտին: Քաղաքապետի առաջին տեղակալի խոսքով՝ նոր նախագծում տրվել են հնարավոր լավագույն լուծումները: Բնակիչների նկատառումները հաշվի առնելով, ի դեպ, ծրագիրը թանկացել է մոտ 900.000-ից 1 մլն դոլարի չափով:

«Քաղաքը զարգանում է, և այս ճանապարհները մեզ համար անխուսափելի են: Բնակիչների հետ կապված դժգոհություններ ունեինք նաև Դավթաշեն-Աշտարակ ճանապարհի կառուցման ժամանակ, բայց, այնումանեայնիվ, այդ բոլոր հարցերը հարթվեցին, և այս պահի դրությամբ կարող եմ վստահաբար ասել, որ ոչ միայն այդ տարածքում ապրող բնակիչները, այլև ճանապարհից օգտվող բոլոր քաղաքացիները գոհ են այդ ճանապարհից»,- ասում է քաղաքապետի առաջին տեղակալը:
Ճանապարհի այս հատվածի շինարարության համար բակային տարածքում իրացվել է 44 գույք, որոնց սեփականատերերը կամ օգտագործողները դեռևս 2017թ. համայնքից ստացել են փոխհատուցում, յուրաքանչյուրը՝ միջինը 3-4 մլն դրամ։ Ավտոտնակներն ապամոնտաժվել են այս տարվա փետրվարին:

Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհն ընդհանուր առմամբ կունենա 23 կմ երկարություն: Նոր ճանապարհահատվածն իրար կկապի մայրաքաղաքի հյուսիսային և հարավային մուտքերն ու զգալիորեն կբեռնաթափի քաղաքի երթևեկությունը:

Տպել
1318 դիտում

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի