Ինեկոբանկը շարունակում է ընդլայնվել

22/07/2020 schedule17:26

Այս անգամ իր նորարարական մասնաճյուղի կոնցեպտը ներկայացնում է Էրեբունի համայնքի բնակիչներին և այցելուներին։ Բանկը՝ հավատարիմ մնալով իր սկզբունքներին, շարունակում է գործունեության ընդլայնումը մի քանի  ուղղություններով․հակահամաճարակային կանոններին համապատասխան գործող մասնաճյուղի բացում և հաճախորդների համար 24/7 սպասարկման ապահովում։

Վերջին մի քանի ամիսներին Ինեկոբանկն իրականացրեց մի շարք գործողություններ՝ համապատասխանեցնելով լավագույն Օնլայն բանկինգը տիրող իրավիճակի պահանջներին։ Բանկի կողմից տրամադրվող համարյա բոլոր գործարքները հասանելի դարձան տնից։ Ինեկոբանկի հաճախորդները հնարավորություն ունեցան ստանալ շուրջօրյա խորհրդատվություն հեռախոսակապի, պաշտոնական կայքի, էլեկտրոնային փոստի, սոց․ ցանցերի միջոցով։ Իսկ հատուկ դեպքերում, երբ մասնաճյուղ այցելելն անհրաժեշտ է, հաճախորդների սպասարկումը իրականացվում է անվտանգության բոլոր նորմերին համապատասխան։

Գործարքների օնլայնացմանը զուգահեռ՝ բանկը նաև ներդրել և շարունակում է ընդայլնել մասնաճյուղերում 24/7 տերմինալային հատվածները։ Նորաբաց «Էրեբունի» մասնաճյուղը ևս համալրված է տերմինալներով, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել արագ և ապահով գործարքներ ցանկացած օր և ցանկացած ժամի։

«Չնայած աշխարհում տիրող իրավիճակին, Ինեկոբանկը շարունակում է իր բնականոն գործունեությունը և ընդլայնվում է՝ դարձնելով հաճախորդների սպասարկումն առավել հասանելի, հարմարավետ և ապահով։ Միևնույն ժամանակ մենք շարունակում ենք կատարելագործել ԻնեկոՕնլայն համակարգը և ԻնեկոՄոբայլ հավելվածը, որոնց օգտատերերի քանակն օրեցօր աճում է։ Մենք բոլորին խրախուսում ենք բաց չթողնել հնարավորությունը՝ դառնալու առաջատար թվային բանկի մոբայլ հավելվածի օգտատեր»-, նշեց Անհատական բանքինգի ծառայության ղեկավար Գևորգ Մամիկոնյանը։

«Ինեկոբանկը շատ սպասված էր Էրեբունի համայնքում, և մենք այսօր պատրաստ ենք մեր ծառայությունները և նորարարական թվային լուծումներն առաջարկել և՛ առկա, և՛ պոտենցիալ հաճախորդներին։ Մենք ստեղծել ենք գերժամանակակից մասնաճյուղ, որտեղ հաճախորդները կարող են ստանալ բանկային ծառայությունների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն և իրականացնել իրենց գործարքներն՝ ընտրելով ամենահարմար տարբերակը։ Հաճախորդների սպասարկման անընդհատության և բանկային ծառայությունների մշտապես հասանելիության համար մասնաճյուղը հագեցած է 24/7 տերմինալային հատվածով, որտեղ հաճախորդները կարող են իրականացնել մի շարք գործարքների ինքնասպասարկում, երբ ցանկանան։ Միևնույն ժամանակ մենք հետևում ենք մասնաճյուղի ներսում սպասարկման անվտանգության նորմերին և առաջարկում ենք բոլոր հաճախորդներին գրանցել այց մասնաճյուղ InecoMobile հավելվածի միջոցով՝ հերթերից խուսափելու և սոցիալական հեռավորության պահպանումը հնարավոր դարձնելու նպատակով»-, նշեց «Էրեբունի» մասնաճյուղի կառավարիչ Կարեն Կարապետյանը։

Այցելեք Ինեկոբանկի «Էրեբունի» մասնաճյուղ ք․Երևան, Էրեբունի փ․ 14 հասցեով։

Տպել
1044 դիտում

31 խորքային հորի տանիք ամբողջությամբ վերանորոգված է․ աշխատանքների իրականացման համար 50 մլն դրամ է տրամադրվել

Երգչուհի Սիրուշոն ԱՄՆ-ից տեսանյութ է հրապարակել, որտեղ երգում է «Սարերով-ձորերով» երգը (տեսանյութ)

Չլինի այնպես՝ ԼՂՀ-ն ինքնուրույն խաղա, բայց պատասխանատվությունը կրի Հայաստանը. Խալաթյանը՝ Արցախի պաշտոնյաների մասին

Կենդանաբանական այգում երկու մասի է բաժանվում վագրերի ազատավանդակը

«Իմ ժամանակի մեծերը»․ բացվել է ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Ավետյանի աշխատանքների ցուցահանդեսը

Ստեփանավանում ավտոմեքենա է այրվել

Տարածաշրջանում գլխավոր հարցը շարունակում է մնալ ԼՂ հարցի կարգավորումը․ հանդիպել են Նիկոլ Փաշինյանը և Պուտինը (տեսանյութ)

Նա կարողացավ բոլորին համոզել, որ գեղեցիկը փարթամ մարմինն է. լույս է տեսել Քիմ Քարդաշյանի մասին գրքի հայերեն տարբերակը

Հեղափոխությունը միայն այսօր մտավ Անի համայնք․ Նազելի Բաղդասարյանը ներկայացրել է համայնքապետի պաշտոնակատարին

Վարդենիսի և Նորատուսի ջրային տարածքներից դուրս են բերվել լողամիջոցները, որսագործիքներն ու ժամանակավոր կացարանները

Աննա Հակոբյանն Արմավիրի մարզում այցելել է «Ոսկենի գինիներ» գինեգործարան, Գետաշենի ագրոէկո դպրոց (լուսանկարներ)

Աշտարակի թիվ 4 և Ուշիի միջնակարգ դպրոցներն արդեն հիմնանորոգված մարզադահլիճներ ունեն

Ստեփանավանի ոլորաններում թույլ ձյուն է տեղում

Տեղի է ունեցել «ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակի քաղաքականությունների երկխոսության շարքի երկրորդ հանդիպումը

Ստեղծվելու է «ԵՊՀ ՍԹԵՄ դպրոց»․ նպատակ կա ապահովել ԵՊՀ-ում հանրակրթության ու բարձրագույն կրթության անընդհատությունը

Կալանքի տակ գտնվող Վերմիշյանն ու նրա ընտանիքի անդամները ապօրինի գույքի գործով կանչվել են դատախազություն

Գալչյանի աշխատանքները գնել են «Քրիստիան Դիոր», «Վերսաչի» նորաձևության տները․ Աննա Հակոբյանը այցելել է Արմավիրի մարզ

Բրյուսովի ռեկտորը, ՀԺ-ի հրապարակումը խեղաթյուրված համարելով, չի հերքում, որ ՊՎԾ-ի հետ ունեն անհամաձայնություն

Վահան Քերոբյանը ընդունել է Grid Dynamics ընկերության գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Ադրբեջանի կողմից նոր սադրանքների հավանականությունը շարունակում է բարձր լինել․ Արարատ Միրզոյան

44-օրյա պատերազմի ժամանակ Մարտունու ուղղությամբ արձակված հրթիռը ֆոսֆորային ռազմամթերք է․ փորձաքննությունն ավարտվել է

Շենգավիթ վարչական շրջանում նոր կանգառասրահներ են տեղադրվել (լուսանկարներ)

ՔԿ-ն պարզաբանում է ներկայացրել Է․ Վանեսքեհյանի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթների առնչությամբ

Ես վստահ էի, որ «Snap»-ը մեծ հաջողություններ կունենա և այդպես էլ եղավ ․ Ռոզա Լին

ՀՀ ոստիկանության պետը պարգևատրել է դատաբժշկական գիտագործնական կենտրոնի աշխատակիցների և ոստիկանների

Լաչինի միջանցքը վերջերս արգելափակվել էր, և ԼՂ-ում մեծ մտահոգություն կա այդ հարցում․ կայացել է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Մեկնարկում է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթը․ որ մարզիկները կարող են առաջադրվել, ովքեր և ինչպես են քվեարկելու

Հալիձորից Տաթև մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր

Ռանչպար գյուղի ջրատարում դի է հայտնաբերվել

Ծառայության նկատմամբ վարչապետը հիմա էլ ունի նույն լիազորությունը. պատգամավորը՝ անվտանգային համակարգի բարեփոխման մասին

Գլխավոր դատախազությունը Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանին ազատ արձակելու որոշումը կբողոքարկի

ՔԿ-ում քննարկվել են ընտանիքում և կանանց նկատմամբ բռնությունների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու խնդիրները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (լուսանկարներ)

Պապիկյանն ու Շոյգուն ստորագրել են ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության ծրագիրը

Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում վերընտրվել է Կարինե Հարությունյանը

Կալանավորին այցի եկած քույրը արգելված իրերը թաքցրել էր մազերի մեջ

ՊՆ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի միջազգային համաժողովի

Ամերիկահայ փոփ-երգչուհի Շերը ներկա է գտնվել Օսկարին ներկայացված «Արշալույսի լուսաբացը» ֆիլմի ցուցադրությանը

Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ

Պեմզաշենում իրենց տան մեջ դաժանաբար սպանված ընտանիքի հայրը փորձել է վրեժ լուծել. Aravot