ԱԺ նիստի ժամանակ որոշում չի կայացվել. դիմորդների հարցը չլուծվելու դեպքում կպահանջեն ԿԳՄՍ նախարարի հրաժարականը

Ազգային ժողովում ավարտվել է չընդունված դիմորդների հետ կապված հարցի քննարկումը, սակայն որոշում չի կայացվել։ Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը, չէր էլ կարող լինել․ որոշում կայացնող մարմինը (նկատի ունի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը) փոխնախարարի եւ նախարարի մակարդակով ներկայացված չէր։ Այնտեղ էր միայն համապատասխան վարչության պետը, որը կարող էր տալ այնպիսի մեկնաբանություն, ինչն այս օրերին արդեն լսել էին։

Թե ինչու ներկա չի եղել նախարարը կամ փոխնախարարը, ըստ պատգամավորի, ոչ մի մեկնաբանություն չեն ստացել, նա տարօրինակ է համարել նաեւ այն, որ ԿԳՄՍՆ-ն լուծման որեւէ տարբերակ չի ներկայացրել։

Կոստանյանի խոսքով՝ հանդիպման ընթացքում 3 խմբակցության պատգամավորների մտահոգել է այն փաստը, որ ցածր միավոր հավաքած դիմորդներն առավելություն են ունենում բարձրից։ «Ակնհայտորեն գիտելիքն այստեղ ստորադասվում է՝ թույլ հիմնավորմամբ, թե առաջին հայտով, որ դիմորդները նշել են իրենց մասնագիտությունները, շատ հստակ որոշում են կայացրել։ Իմ պնդումը հետեւյալն է․ 16-17 տարեկան երեխան չեմ կարծում, թե այնքան կողմնորոշում եւ դիրոքորոշում ունենա իր մասնագիտության հարցում, որ կարողանա առաջնահերթություններ դնել։ Չեմ փորձում նսեմացնել մեր երեխաների կամքը, ցանկությունը, բայց այս պարագայում գնահատում ենք գիտելիքը»։

Հանդիպման ընթացքում պատգամավորները տվել են առաջարկներ, որոնք ստացել էին հենց ծնողներից, օրինակ՝ նախարարի հրամանով տեղերը պետք է ավելացվեն, սակայն ի պատասխան՝ նշվել է՝ տեղեր չկան կամ քիչ են։

Մեկ այլ տարբերակ է, որ բարձր միավոր ստացած դիմորդներն ընդունվեն, սակայն հետագայում քննություն հանձնեն եւ բավարար միավոր չհավաքելու դեպքում դուրս մնան։

Պատգամավորը նիստին ներկայացվող բոլոր հիմնավորումները շատ թույլ է համարել, որոնք ուժեղ հակափաստարկներին չէին դիմանում։

Նիստի ընթացքում նշվել է, որ դիմորդները կարող են մարզային համալսարաններում սովորել, ընդհանրապես շուրջ 700 հոգուց 500-ը դիմել է թափուր տեղերի մրցույթին։ Պատգամավորը սա եւս վերջնական լուծում չի համարում։ Նա նշել է, որ ծնողներն ունեն փաստեր՝ քրեական տարրեր պարունակող երեւույթների մասին, անհրաժեշտության դեպքում դատական հայց կներկայացնեն ԿԳՄՍՆ-ի դեմ։

Աննա Կոստանյանի կարծիքով՝ այս խնդիրները սպասելի էին․ նախարարությունը հստակ ռազմավարություն չունի։ Թե ինչ է լինելու այս դիմորդների ճակատագիրը, չի կարող ասել, իրենք՝ որպես պատգամավոր, նրանց ձայնը բարձրաձայնել են, հաջորդ քայլը նախարարությունը պետք է անի։ «Կշեռքի նժարին պետք է դնել՝ արդյոք մենք այս պահին անհրաժեշտություն ունե՞նք բարձր միավորներ ունեցող դիմորդներին կորցնելու, իսկ դա կորցնել է, որովհետեւ հետագայում հարց է, թե արդյոք նրանք նույն պատրաստակամությամբ փորձելո՞ւ են դիմել, թե՞ ոչ»։

Նա հավելել է, որ չի դադարելու հարցով զբաղվել, իսկ ակցիայի մասնակիցները շարժվել են ԿԳՄՍՆ՝ ներկայացնելու իրենց բողոքը, եթե լուծում չտրվի, պահանջելու են նախարարի հրաժարականը։

«Այն նախարարը, որ իր ազգի մասին չի մտածում՝ լինելով տվյալ ոլորտը համակարգող նախարար կամ վատ է տիրապետում, իրավունք չունի զբաղեցնել այդ պաշտոնը»,- նշել է ծնողներից մեկը։

Հիշեցնենք, որ բուհեր չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները երեկվանից բողոքի ակցիա են իրականացնում։ Պատճառը բուհի ընդունելության նոր կարգն է, որով գերակա է առաջին հայտը։ Որոշ դիմորդներ դուրս են մնացել, քանի որ չեն վաստակել առաջին հայտի համար անհրաժեշտ միավորներ եւ չեն կարողացել ընդունվել մնացած նշված ֆակուլտետներ։

Տպել
4670 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)