ժամանակն է, որ Իսրայելը վերանայի Ադրբեջանի հետ հարաբերությունները. Jerusalem Post-ի հոդվածը

«Թուրքիայի գլխավոր դաշնակից եւ Հայոց Ցեղասպանության գլխավոր ժխտողներից Ադրբեջանը ցանկանում է վերացնել տարածաշրջանի բնիկ հայ բնակիչներին ու նրանց  հնամենի  քաղաքակրթության հետքերը:

Ադրբեջանի բուռն զարգացող հարաբերություններն Իսրայելի հետ երկար ժամանակ հիմնվում էին այն կեղծ պատկերացման վրա, թե Ադրբեջանը «հանդուրժողականության երկիր» է, սակայն պատկերն այլ է: երկար տարիներ Ադրբեջանը խոսել է երկրի իսրայելական փոքրիկ, բայց ակտիվ համայնքի գոյության մասին՝ ի նշան բարեկամության: Սակայն այս երկիրը նավթադոլլարների վրա հիմնված բռնապետություն  է, որն ավելի քան կես ղեկավարվում է միեւնույն ընտանիքի կողմից»:

Այս մասին հոդված է հրապարակել իսրայելական Jerusalem Post պարբերականը՝ ներկայացնելով փաստեր այն մասին, որ Ադրբեջանն այնքան էլ հանդուրժող ու խաղաղ պետություն չէ, որքան Իսրայելը կարծել է տարիներ շարունակ:

Ադրբեջանական ԽՍՀ-ն մերժում էր Լեռնային Ղարաբաղի հայերի եւ Նախիջեւանի մշակութային, քաղաքական, լեզվական եւ տնտեսական իրավունքները, իսկ 80-90-ական թվականներին  ադրբեջանական իշխանությունները սկսեցին մասնակցել Ադրբեջանում կառավարության աջակցությունը ստացած հայերի ջարդերին,  զանգվածային սպանություններին, որպեսզի ճնշեն Արցախի անկախության մասին կոչերը: Այդ հարձակումներն  ուղղված էին նաեւ հրեական համայնքին, որը սկսել էր  զանգվածաբար լքել Բաքուն ՝ փորձելով խուսափել ավելի ու ավելի հաճախակի դարձած հալածանքների դեպքերից: Ըստ հոդվածի, Ադրբեջանի շարունակական հարձակումներն ի վերջո հանգեցրին պատերազմի, ինչն ավարտվեց հրադադարով, որն էլ փաստացի սահմանեց ազատ ու ինքնիշխան Արցախի գոյությունը:

Հոդվածագիրը գրում է, որ արդեն 30 տարի շարունակ Ադրբեջանի ղեկավարությունը հաճախ է կրառում Արցախում եւ հենց Հայաստանում ապրող հայերի էթնիկ վերացման հռետորաբանություն, պարբերաբար հայերին անվանում է թշնամիներ եւ հերքում հազարամյակներ շարունակ տարածաշրջանում հայերի գոյությունը:

Հոդվածի հեղինակ Ալեքս Գալիցկին  նշում է, որ 2000-ականների սկզբին Նախիջեւանում շուրջ 28.000 հայկական մշակութային հուշարձաններ ոչնչացվեցին Ադրբեջանի կողմից՝ աննախադեպ մշակութային ցեղասպնության շրջանակներում, իսկ հակահայկական    տրամադրություններն այնքան խոր արմատներ ունեն Ադրբեջանի կառավարության, ԶԼՄ- ների ու պետական հաստատությունների մեջ, որ ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ է մեծացել՝ լսելով հայերի նկատմամբ միայն  ատելության խոսք:

«Հենց ատելության նման տարածման հետեւանքն է հայերի նկատմամբ ահասարսուռ բռնությունների պատճառը, այդ թվում՝ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից, ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարելու դեպքը»,-գրում է հոդվածագիրը՝ հիշեցնելով, որ Սաֆարովին հունգարական դատարանը դատապարտել էր ցմահ ազատազրկման, սակայն Ադրբեջան տեղափոխվելուն պես նրան տրվեց ազգային հերոսի կոչում՝ իր «ազգային պարտքը կատարելու եւ հայ սպանելու համար»:

Վերադառնալով մեր օրեր, Jerusalem post-ը գրում է, որ 1 շաբաթվա ընթացքում Ադրբեջանը Հայաստանի Հնարապետության դեմ մեծ ագրեսիա ցուցաբերելով թիրախավորել էքաղաքացիական հասարակությանը, կիրառել ծանր հրետանի եւ անօդաչուներ:  Միաժամանակ Բաքվում հազարավոր մարդիկ, ցույցի դուրս գալով գոռում էին «Մա՛հ Հայաստանին» ու պահանջում պատերազմ: Այս պատկերը, հոդվածագրի բնորոշմամբ, Ադրբեջանի ղեկավարության կողմից տասնամյակներ շարունակ իրականացրած հակահայ քարոզի հետեւանք է:

Ալեքս Գալիցկին  նաեւ գրում է, որ պետական մակարդակով հովանավորվող ռասիզմի ինստիտուցիոնալացումը հայերի նկատմամբ պետք է դառնա մտահոգության առարկա  ցանկացած ազգության համար, որը ոչ միայն ապրել ու տեսել է Ցեղասպանություն, այլեւ շարունակում է պայքարել նրանց ռասիստական հռետորաբանության տարածման դեմ, ովքեր ժխտում են իրենց գոյության հիմնարար իրավունքը:

Ըստ հոդվածի հեղինակի,  Ադրբեջանը նաեւ երկար ժամանակ գործել է Իսրայելի ռազմավարական շահերի դեմ, չի աջակցել նրան ՄԱԿ-ի գագաթնաժողովի ժամանակ, հրաժարվել է Ադրբեջանում Իսրայելի դեսպանատուն բացել՝ տարածաշրջանային ճնշումների պատճառով: Մինչդեռ Հայաստանը, նույն ժամանակահատվածում գործուն քայլեր է ձեռնարկել Իսրայելի հետ բարիդրացիական հարաբերությունների ուղղությամբ, ներառյալ ստանձնել է Երեւանում Թել-Ավիվի դեսպանատուն բացելու պարտավորություն:

Լրատվականը հավելում է, որ Հայաստանը, ինչպես Իսրայելը, երկար ժամանակ պայքարել է  պետությունների թշնամական շրջանում գոյություն ունենալու իր իրավունքի համար, որոնք ցանկացել են վայելել իր ոչնչացումը ու դեմ գնալով  տարաձայնություններին, ստեղծել է  ժողովրդավարական պետություն բռնատիրությունների ծովում:  

Իսրայելում հայ համայնքը, ըստ հոդվածի, իր սեփական թաղամասն ունի Հին քաղաքում, իսկ 2  ազգերին միմյանց է կապում վերապրած ցեղասպանություններն ու դրանց թողած հետեւանքները: Հայերն ու հրեաները, ինչպես նշվում է, կապված են ոչ նյութական, մարդկային թելերով չնայած այն հանգամանքին, որ իսրայելը հրաժարվել է ընդունել հայերի Ցեղասպանությունն ու համագործակցում է Ադրբեջանի հետ:

Ըստ հոդվածի, Իսրայելն Ադրբեջանին տեսնում է զուտ փողի տեսանկյունից՝ փոխելով ադրբեջանական նավթը իսրայելական զենքի հետ, որն էլ հենց կիրառվեց հայերի խաղաղ բնակչության դեմ՝ այս օրերի սահմանային բախումների ժամանակ: «Այս ամենի համատեքստում  ժամանակն է, որ Իսրայելը վերանայի իր հարաբերություններն Ադրբեջանի հետ»,-ասվում է հոդվածի վերջում:

Տպել
3236 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ