Գիտության ու արվեստի միջազգային STARMUS VI փառատոնը 2021 թվականին կանցկացվի Հայաստանում

21/07/2020 schedule18:17

Starmus VI փառատոնը 2021 թվականին կանցկացվի Հայաստանում, եւ այս մասին պաշտոնապես կհայտարարվի վաղը. տեղեկանում ենք կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Գիտության ու արվեստի միջազգային STARMUS (Stars and Music) փառատոնը փորձում է միավորել մոլորակի ամենահետաքրքիր մտածողներին, նորարարներին՝ նպատակ ունենալով ոգեշնչել եւ կրթել հետազոտողների նոր սերունդ՝ թեւեր տալով նոր հայտնագործությունների համար:

Փառատոնն ամեն անգամ կազմակերպվում է մեկ խորագրի ներքո՝ ներառելով քննարկումներ, բանավեճեր, ցուցահանդեսներ, համերգներ, կինոնկարների միասին դիտում եւ այլն: Starmus-ը նաեւ ունենում է «Քաղաքային ծրագրեր»՝ առավոտյան զրույցներ, շնորհանդեսներ, սեմինարներ, որ բաց են լինում, անվճար հասանելի բոլոր ցանկացողների համար:

Միջազգային մամուլը սովորաբար դրվատում է փառատոնը՝ այն համարելով գիտության ու արվեստի զարգացման իրական հենք: «The Sun պարբերականն այն անվանել է «ոչ այս աշխարհի փառատոն», Bloomberg-ը STARMUS-ն կոչել է «Ամենաանհնար գիտական փառատոնը պատմության ընթացքում», իսկ Forbes-ը՝ «Աշխարհի ամենագրավիչ գիտական փառատոն»»,- նշված է ԿԳՄՍՆ-ի հաղորդագրության մեջ:

Վաղվա պաշտոնական միջոցառումն անցկացվելու է առցանց եւ հասանելի է լինելու այս https://us02web.zoom.us/j/89337715332… հղումով:

Միջոցառմանը մասնակցելու են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Starmus փառատոնի համահիմնադիր, տնօրեն եւ խորհրդի անդամ Գարիկ Իսրայելյանը, Starmus փառատոնի խորհրդի անդամ, ամերիկացի աստղագետ Ջիլ Տարտերը (Jill Tarter), Starmus փառատոնի խորհրդի անդամ, Astronomy ամսագրի գլխավոր խմբագիր Դէվիդ Այքերը (David Eicher), Starmus փառատոնի խորհրդական, շվեյցարացի աստղագետ Միշել Մայորը (Michel Mayor): Միջոցառման ժամանակ ներկայացվելու են Հայաստանում Starmus VI փառատոնի անցկացման ժամկետները եւ նախնական ծրագիրը:

Տպել
514 դիտում

Դատապարտելի են այսօր Գյումրիում Վազգեն Մանուկյանի կողմից քաղաքացիներին ուղղված վիրավորական ձևակերպումները. ՄԻՊ

Տուֆաշենցի անչափահասները դեռ ընտանիք չեն վերադարձել. մայրը հաբեցողությունից բուժվել չի ուզում, հորը դեռ չեն գտել

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները, որոնք կարող են ձմռանը փոխել ակումբային գրանցումը

Արեւածաղկի սերմ էր կճպում ու սիրում էր բանաստեղծի ուսին նստել․ գողացել են Գեւորգ Էմինի քանդակի իրական պերսոնաժ կատվին

Արցախի կարգավիճակը չի կարող մնալ ՀՀ-ի, ՌԴ-ի, Ադրբեջանի ու Թուրքիայի միջև քննարկվող հարց, Մինսկի խումբը ռեստարտ կապրի.ԼՀԿ

Իշխանությունը անդրկուլիսյան բանակցություններ է ունենում ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի հետ․ ենթադրում է քաղաքագետը

Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ծրագրերի դիմումներն արդեն ընդունվում են

Վահրամ Դումանյանը մասնակցել է ԵԽ սպորտի համար պատասխանատու նախարարների 16-րդ համաժողովի շրջանակում կայացած կլոր սեղանին

Ռուսաստանը հայտարարել է «Բաց երկնքի պայմանագրից» դուրս գալու մասին. ԱՄՆ-ից հետո կասկածներ ունեն

37-ամյա տղամարդը մեկ տասնյակից ավելի անձանց թմրամիջոց է իրացրել (տեսանյութ)

Սյունիքի բնակիչները նորոգում են պատերազմի ընթացքում վնասված անշարժ գույքը․ Կառավարությունը փոխհատուցում է տրամադրում

Դպրոցներում հիմնականում պահպանվում են Covid-անվտանգության և ջեռուցման նորմերը. ԱԱՏՄ

2020 թվականին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 1 տրլն 385.2 մլրդ դրամի եկամուտ

Զոհված զինվորի ծնողներից խաբեությամբ գումար հափշտակած անձը ձերբակալվել է

Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել՝ խմելու և ոռոգման ջրերի կառավարման խնդիրների ու բարեփոխման ծրագրերի շուրջ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հանդիպել է Գագիկ Ջհանգիրյանի հետ

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Լինն Թրեյսիին․ ընդգծվել է Ռազմավարական երկխոսության հարթակի կարևորությունը

Գյումրեցիներից հեռու մնացեք, մենք իրերը կարող ենք կոչել իրենց անուններով. Նազելի Բաղդասարյանը՝ Վազգեն Մանուկյանին

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց

Ամոթ քեզ. գյումրեցի պատգամավորը՝ ակցիայի մասնակիցներին ուղղված բոմժեր արտահայտության, Իմ քայլի կողմից գումար տալու մասին

Գլխավոր դատախազության պատասխանը Սեյրան Օհանյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված հրապարակային գրառմանը

ՀՀ եւ ՌԴ զինված ուժերի միացյալ խմբավորումն ամփոփել է 2020թ. ուսումնական տարվա արդյունքները

Օգոստոսի 22-ի միջադեպի հետ կապված երեք ոստիկանի լիազորություն ժամանակավորապես դադարեցվել է. քրեական գործ է հարուցվել

ՀՀ և Ֆինլանդիայի ԱԳ նախարարները կարևորել են ԼՂ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում

Ցուցարարները փակել են Վազգեն Մանուկյանի մուտքը Գյումրի. M1 մայրուղու Ազատանի հատվածում ծեծկռտուք է եղել (տեսանյութ)

Ժաուտիկովյան օլիմպիադայում Հայաստանի 21 մասնակիցներից 10-ն արժանացել է ոսկե, 5-ը՝ արծաթե և 2-ը՝ բրոնզե մեդալների

Զորամասերից մեկում ամփոփվել են 2020 թ. ուսումնական տարվա ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները

Պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողները զորացրվել են (լուսանկարներ)

«Սբ․ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնը վերակենդանացման նոր բաժանմունք ունի

Լեդի Գագան ու Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենան Բայդենի երդմնակալության ժամանակ. BBC

Թուրքական ապրանք ներմուծողները համարժեք այլընտրանք չեն գտել․ պատգամավորը պատրաստ է քննարկումներ կազմակերպել

2021 թվականին ևս մշակութային օջախները բաց կլինեն դպրոցականների համար

Տղամարդը զոհված զինծառայողի ծնողներից խաբեությամբ հափշտակել է 1,5 միլիոն դրամ․ Shamshyan.com

Վերսկսվել են Սանկտ Պետերբուրգ - Երևան - Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթները

«Այբ» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում առերևույթ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Ադրբեջանը նաև քրեական գործեր է հարուցում մեր գերիների նկատմամբ, որի իրավունքը չունի. Արման Թաթոյան

2 շաբաթում հրդեհի 143 դեպք է գրանցվել․ Լոռու և Տավուշի մարզերում 221.5 հա տարածք է այրվել (տեսանյութ)

Ինքնակամ կառույցի օրինականացման համար դիմել մինչև 2021 թվականի հունվարի 31-ը․ Կադաստրի կոմիտե

2021 թվականը պետք է դառնա մեր տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի. վարչապետ

Սեյրան Օհանյանը կարո՞ղ է բացատրել՝ Վահագնի թաղամասում շքեղ առանձնատունը ինչ միջոցներով է կառուցել․ Քոչարյան