Դատարանը հետաձգեց դատակոչի ցուցակը լրացնելու մասին պաշտպանների միջնորդությունների լուծումը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը`նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, քիչ առաջ հետաձգեց պաշտպանական կողմի՝ դատակոչի ցուցակը լրացնելու միջնորդությունների լուծումը եւ նշեց, որ դրանց կանդրադառնա դատաքննությունը լրացնելու միջնորդությունների փուլում։ Ըստ դատավորի՝ միջնորդությունների լուծումը հնարավոր է մեղադրական եզրակացության համապատասխան մասին վերաբերող ապացույցները դատարանում հետազոտելուց հետո։

Դատարանն արձանագրեց, որ պաշտպան Միհրան Պողոսյանը հստակ չի մատնանշել այն հանգամանքները, որոնց բացահայտման համար իր կարծիքով անհրաժեշտ է դատարան հրավիրել միջնորդությունում նշված անձանց, ինչը համապատասխան միջնորդություն ներկայացնող անձի պարտավորությունն է. «Մասնավորապես, պաշտպանը նշել է, որ կան որոշ հանգամանքներ, որոնց բացահայտման համար է անհրաժեշտ նշված անձանց հարցաքննությունը՝ միաժամանակ ասելով, որ չի կարող հրապարակել քրեական գործի տվյալները»: Հաշվի առնելով դա՝ դատարանը գտավ, որ քրեական գործի փաստական հանգամանքները հետազոտելուց հետո միայն  կարող է պարզել, թե որոնք են այդ հանգամանքները, եթե պաշտպանը պատճառաբանի դա, եւ գործում առկա ապացույցները հետազոտելուց հետո կարող է հանգել հետեւության՝ անհրաժեշտ է լրացուցիչ ապացույցներ թե ոչ:

Անդրադառնալով Հայկ Ալումյանի միջնորդությանը՝ դատարանն արձանագրեց, որ թեեւ պաշտպանը պատճառաբանել է այն, սակայն դարձյալ մեղադրանքի համապատասխան մասին վերաբերող ապացույցները հետազոտելուց հետո միայն դատարանը կարող է հետեւության հանգել՝ Ալույանի մատնանշած հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ են լրացուցիչ ապացույցներ թե ոչ:

Ինչ վերաբերում է Կարեն Մեժլումյանի միջնորդությանը, դատարանը կողմերին հիշեցրեց, որ իր կողմից արդեն իսկ հետաձգվել են քրեական գործը կարճելու եւ հետապնդումը դադարեցնելու միջնորդությունների լուծումը, որով պաշտպանները դարձյալ բարձրացրել էին իրավական որոշակիության հարցը: Դատարանը գտել էր, որ հնարավոր չէ այդ հարցը լուծել, մինչ գործում առկա բոլոր ապացույցների հետազոտումը. «Հաշվի առնելով, որ Կարեն Մեժլումյանի բարձրացրած հարցը վերաբերում է նույն հանգամանքին, դատարանը նույն պատճառաբանությամբ գտնում է, որ տվյալ փուլում այդ միջնորդությունը եւս չի կարող լուծում ստանալ»:

Հիշեցնենք՝ նման միջնորդությամբ պաշտպանները հանդես են եկել նախորդ դատական նիստին՝ դատարանին խնդրելով դատարան հրավիրել եւ հարցաքննել ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին, դատավորներ Հրանտ Նազարյանին, Վլադիմիր Հովհաննիսյանին, Ֆելիքս Թոխյանին և Կիմ Բալայանին, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին և նախկին պատգամավորներ Դավիթ Հարությունյանին, Արմեն Ռուստամյանին, Ավետ Ադոնցին, Արծրունի Աղաջանյանին, Մանվել Գրիգորյանին եւ եւս մի քանի հոգու։ Միջնորդության դեմ առարկել էին մեղադրող եւ տուժող կողմերը՝ նշելով, որ դրանց մի մասը ենթակա է մերժման, մի մասը՝ հետաձգման: Պաշտպանների գնահատմամբ՝ նշված անձանց հարցաքննությունը կօգնի պարզել իրենց համար էական մի շարք հանգամանքներ, օրինակ՝ թե ում են նկատի ունեցել, երբ Քոչարյանի մեղադրանքում գրել են, որ նա ճնշում է գործադրել ՍԴ անդամների վրա, արդյոք առաջադրված մեղադրանքի՝ 300.1-րդ հոդվածը ունի սահմանադրականության խնդիր եւ այլն:

Տպել
1511 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին