Մալաթիայի նեղ ու մեքենաշատ հատվածում երթուղայիններ են բախվել. քաղաքապետարանից ասում են՝ խնդիրը ՃՈ տիրույթում է

Այսօր առավոտյան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Կուրղինյան նրբանցքում երթուղայիններ են բախվել՝ 75Ա եւ 28 համարների: Տուժածներ, բարեբախտաբար, չկան:

Քաղաքի այս հատվածում երթեւեկելը փորձություն է վարորդների համար, որոնցից հսկայական ջանքեր են պահանջվում՝ նեղլիկ այդ փողոցներով առաջ շարժվելու համար, քանի որ ճամփեզրերը մշտապես ծանրաբեռնված են այդտեղ կայանած մեքենաներով, որոնք այլ մեքենանաներին ու հատկապես ավելի մեծ չափերի հանրային տրանստորտին ընդամենը հազիվհազ տեղաշարժվելու հնարավորություն են թողնում:

Վթարի հատվածից մի քիչ վերեւ՝ Վանթյան փողոցում, որտեղ նաեւ «Աստղիկ» բժշկական կենտրոնն է, էլ ավելի շատ են լինում մեքենաների կուտակումները, եւ հասարակական տրանսպորտի վարորդներից րոպեներ են պահանջվում՝ այդ մի քանի մետր ճանապարհը հաղթահարելու համար: 

«Հայկական ժամանակը» Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվեց, թե այդ նեղլիկ փողոցներում, որտեղով հանրային տրանսպորտը հազիվ է աշխատում, կարելի՞ է ճամփեզրերին մշտապես կայանած մեքենաներ թողնել: Եվ քանի որ Երեւանի ավագանու նիստերին բազմիցս քննարկվում են մայրաքաղաքի տարբեր հատվածներում կայանած մեքենաների հարցն ու պատճառած անհարմարությունները, քաղաքապետարանից հետաքրքվեցինք՝ արդյոք ծանո՞թ են հենց այդ հատվածի խնդրին:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ՀԺ-ին հայտնեց, որ քաղաքապետարանը տրամադրում է միայն վճարովի կայանատեղիներ, այսինքն՝ եթե մարդն իր տարածքի դիմաց ուզում է կայանատեղի, վճարում է համայնքին եւ դրա դիմաց ստանում տարածք կամ տարածքներ:

«Եթե մեքենանան կայանված է մայթի վրա կամ խանգարում է երթեւեկությանը, ապա դա կազմակերպում է ճանապարհային ոստիկանությունը: Ընդհանրապես երթեւեկության կազմակերպման ամբողջ պրոցեսն իրենք են ղեկավարում»,- ասաց Հովսեփ Կուբատյանը՝ ուղղորդելով խնդրի հետ կապված մանրամասների համար դիմել ՀՀ ճանապարհային ոստիկանությանը:

ՀՀ ոստիկանության լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն էլ ՀԺ-ի հարցին հարցով պատասխանեց, թե, օրինակ, Ճանապարհային ոստիկանությունն ի՞նչ պետք է անի: Վերջինս կոնկրետ տարածքի ու խնդրի հետ կապված ոչինչ չմանրամասնեց՝ միայն ասելով. «ՃՈ-ն օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ապահովում է ճանապարհային երթեւեկության անվտանգությունը Հայաստանի Հանրապետության տարածքում»:

Ի դեպ, առնվազն 28 համարի երթուղու ուղեգիծը, ըստ գործող երթուղային ցանցի, չպետք է անցնի Կուրղինյան նրբանցքով, այլ նախատեսված է Կուրղինյան փողոցով: 75Ա համարի երթուղին երթուղային ցանցում չի նշվում, քանի որ այդ համարը ժամանակին ծրագրած էր փոխել, բայց այդպես էլ չի արվել:

Տպել
1081 դիտում

Արձանի մասին խոսք եղավ, բոլորն ակտիվացան. վարչապետը՝ Ծառուկյանի՝ Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրելու ցանկության մասին

Դժբախտ պատահար Երևանի Գրիբոյեդովի փողոցում. շինհրապարակում անգիտակից վիճակում հայտնաբերվել է աշխատակիցը

Եթե ՌԴ-ն «ներխուժի» Ուկրաինա, ի՞նչ դիրքորոշում է հայտնելու ՀՀ-ն՝ որպես ՀԱՊԿ նախագահող երկիր․ մեկնաբանում է Փաշինյանը

Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին

«Դատալեքս» տեղեկատվական համակարգն այս պահին չի գործում. Բարձրագույն դատական խորհուրդը պարզաբանում է տարածել

5 զավակ, 9 թոռ, 15 ծոռ. վանաձորցի Եվգին տատը ծննդյան 100-ամյակն է տոնել

Հայկ Չոբանյանը նշանակվել է «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն

Անթալիայի դիվանագիտական ֆորումին Հայաստանի մասնակցության հավանականությունը մեծ է․ Փաշինյան

Ադրբեջանը Շուշիում հայկական կողմին է փոխանցել Որոտանից հայտնաբերված ևս մեկ աճյուն

ՊՆ-ից արձագանքել են Սուրեն Պապիկյանի հարսանիքի առթիվ դրամահավաքության մասին լուրերին

Վարդենյաց լեռնանցքը փակ է, Նիգավան-Ալագյազ ճանապարհահատվածում բուք է

Սայաթ Շիրինյանը բերման է ենթարկվել գողության կասկածանքով. Ոստիկանություն

Հայաստանը չպետք է անցնի կիսանախագահական կառավարման համակարգի․ Նիկոլ Փաշինյան

Փաստաբանի միջոցով «Վարդաշեն» ՔԿՀ-ի կալանավորված անձին փորձել են փոխանցել մեթամֆետամին

Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին տեղեկացել եմ հրապարակային հայտարարելուց ընդամենը 3,5 ժամ առաջ․ Նիկոլ Փաշինյան

Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսը (ուղիղ)

ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4.342 խախտում

Սայաթ Շիրինյանին բերման են ենթարկել, ըստ տեղեկությունների՝ նա Ոստիկանության Մարտունու բաժնում է. փաստաբան

Պարո՛ն Սամսոնյան, հարկ է աշխատանքն այնպես կազմակերպվի, որ քաղաքացին դժգոհ չլինի. Շիրակի մարզպետը՝ Գյումրու համայնքապետին

Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձը Գյումրիում կնշվի հավաք և զուսպ

Թմրամիջոցներ կարմիր պղպեղի տուփում և արգելված իրեր դատապարտյալի խցում ու նրա համար նախատեսված հանձնուքում

Մեզ սպառնում են. Մորգենշտերնի համերգի կազմակերպիչները մեկնաբանում են կատարվածը

Զորամասերից մեկում անցկացվել են ցուցադրական մարտավարական զորավարժություններ

Հայրենասեր լինելու համար պետք է համախմբվել մեկ նպատակի շուրջ, ինձ համար այլ նպատակներ չկան. Տիգրան Արզաքանցյան

Էջմիածում այրվել է չշահագործվող շինության տանիք

ՍԱՏՄ-ն կորոնավարակի հաղթահարմանն ուղղված ստուգայցեր է անցկացրել հանրային սննդի օբյեկտներում

Քննարկվում է Երեւանյան լճի տարածքում հանգստի գոտի կառուցելու հնարավորությունները

Երևանի քաղաքապետարանում կներդրվի փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային «Mulberry» համակարգ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Ոստիկանության ստորաբաժանումները մեկ օրում բացահայտել են հանցագործության 133 դեպք

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Դոլարն ու եվրոն էժանացել են. Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

2021թ. 12 ամիսների ընթացքում պետական բյուջե վճարվել է 1 տրիլիոն 206 մլրդ դրամ հարկ. ովքեր են 10 ամենախոշոր հարկատուները

Բելառուսի արդարադատության նախարարը հետաքրքրված է Հայաստանում ՔԿԱԳ ոլորտի թվայնացման աշխատանքներով

Քրիստինե Գրիգորյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպան

ՌԴ-ում ՀՀ դեսպանը հայտարարել է դիվանագիտական առաքելությունն ավարտելու մասին

ԱՄՆ պետդեպարտամենտն ամերիկացիներին խորհուրդ է տալիս չմեկնել Ուկրաինա

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում

Մեծ Բրիտանիան սկսել է Ուկրաինայից տարհանել իր դեսպանատան աշխատակիցներին