Հայ զինվորների այսօրվա քայլը նախկին փոխնախարարին հիշեցրեց 90-ականները, երբ իրենք էին հրաժարվում իջնել Օմարի դիրքերից

20/07/2020 schedule23:40

Պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով հայ զինծառայողների այսօրվա անձնուրաց քայլին՝ ասաց. «Մեր ազգը վերածնվեց, մեր ժողովրդի մեջ նորից արթնացավ ոգին»:

Հիշեցնենք, որ 3-րդ զորամիավորման բոլոր զինծառայողները դիմել էին Պաշտպանության նախարարությանը՝ խնդրելով իրենց թույլ տալ չզորացրվել եւ մինչեւ հաղթանակի վերջնաժամկետը ծառայությունը շարունակել, օգնել նորակոչիկներին: Նախկին փոխնախարարի խոսքով՝ հայ զինծառայողների այդ քայլը, ինչպես նաեւ կամավորականների մեծ թիվը ցույց է տալիս, որ հայ ազգը դուրս է գալիս ստկությունից:

Զինծառայողների այս դիմումի առիթով Մելքոնյանը հիշեց 1990-ականների սկիզբը, Օմարի բարձունքի համար մղվող մարտերը: Ընդգծեց, որ ինչպես այն ժամանակ ինքն ու իր մարտական ընկերներն են  կռվել մինչեւ վերջ, իրենց կյանքը չխնայելով, այնպես էլ հիմա նույնը անում են իրենց թոռները:  «Իմ թոռը նույնպես ծառայում է: Նրա մեջ իմ արյունն է, իմ ընկերների թոռների մեջ իրենց արյունն է: Նրանք չեն կարող ուրիշ  կերպ վարվել»,- նշեց գեներալ-լեյտենանտը:

Հայ զինվորների  այդ քայլը համեմատելով սահման մեկնելու ցանկություն հայտնած ընդամենը 150 ադրբեջանցու քայլի հետ, ինչի մասին օրես խոսել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ասաց, որ ինչպես Արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանցիներն էին փախչում, այնպես էլ հիմա նրանց թոռներն են փախչում:

 ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարարից հետաքրքրվեցինք՝ ադրբեջանցիների լռությունն իր կարծիքով ժամանակավո՞ր է, թե՞ լարվածությունն անցյալում է: Մելքոնյանը նշեց, որ իր կարծիքով ադրբեջանցիները ամիս եւ կես կլռեն, թուրքերի հետ կբանակցեն, օգնություն կխնդրեն. «Ամիս ու կես հետո նոր սադրանքներ կհրահրեն, նորից քթներին կուտեն, կհանդարտվեն: Էնքան պիտի հարված ուտեն, մինչեւ տարածքներ կորցնեն, հասկանան, որ դրանով խնդիր չեն կարողանում լուծել, նստեն բանակցությունների»,- եզրափակեց Գագիկ Մելքոնյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը այսօր տեղեկացրեց, որ 3-րդ զորամիավորման բոլոր զորամասերի զորացրման ենթակա ժամկետային պարտադիր զինծառայողները միահամուռ դիմել են իրենց հրամանատարությանը՝ խնդրելով դադարեցնել զորացրումները եւ թույլատրել շարունակել ծառայությունը իրենց համածառայակիցների ու հրամանատարների կողքին, քանի դեռ հաղթանակի վերջակետը դրված չէ, եւ քանի դեռ հակառակորդը ոտնձգությունների մտադրություն ունի: ՀԺ-ի հետ զրույցում Ստեփանյանն ասաց, որ ՀՀ ՊՆ-ն դիմումները չի բավարարի, զինծառայողները կզորացրվեն ըստ ժամանակացույցի։

Տպել
4301 դիտում

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված