Լոռու մարզում այսօրվա դրությամբ կորոնավիրուսի 1245 դեպք է գրանցվել. 17 մարդ մահացել է

Լոռու մարզում հուլիսի 20-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածության 1245 դեպք է գրանցվել, որոնցից առողջացել է 673 քաղաքացի: Այս մասին  «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց Լոռու մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լուսինե Վարդանյանը: Ներկա դրությամբ փաստացի բուժում է ստանում 555 քաղաքացի, որոնցից 485-ը՝ տան պայմաններում, մյուսները՝ բուժհաստատություններում: Մինչ օրս նոր տիպի կորոնավիրուսից մահացության 17 դեպք է գրանցվել: Մարզում մեկուսացվածների թիվը 1658 է:

Լուսինե Վարդանյանի փոխանցմամբ՝ հիվանդների մեջ կան նաեւ Վանաձորի «Գլորիա» եւ «Սարտոն» կարի արտադրամասի աշխատակիցներ:

Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում վերջին օրերին բուժում է ստանում 28-30 հիվանդ (թիվը պարբերաբար փոփոխվում է): Իսկ ահա Սպիտակի բժշկական կենտրոնը, որ վերջերս վերապրոֆիլավորվեց՝ բուժօգնություն ցուցաբերելով միայն կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիներին, այսօրվա դրությամբ սպասարկում է մոտ 62 հիվանդի, որոնցից 32-ը Լոռու մարզի բնակիչներ են, մյուսները՝ Հայաստանի տարբեր շրջաններից են:

Օրեր առաջ «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրեն Բագրատ Դարբինյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ 2700 աշխատակից ունեցող գործարանում հիվանդացության դեպքեր շարունակվում են գրանցվել. «Եթե մարդիկ իրենց վատ են զգում, մի շաբաթով տուն ենք ուղարկում: Եթե հաստատվում է, շարունակում են բուժվել, եթե չի հաստատվում, իրենց լավ են զգում, գալիս են գործի»,- ասել էր Բագրատ Դարբինյանը՝ նշելով, որ գործարանի արտադրամասերից մեկը ներկայումս չի գործում. «Մի արտադրամասում զգացինք, որ մարդիկ շատ են բացակայում, որոշեցինք 10 օրով փակել»,- ասել էր տնօրենը, հավելելով, որ չի աշխատում կոնկրետ իտալական պատվերներ կատարող արտադրամասը:

Ինչ վերաբերվում է «Գլորիա» եւ  «Սարտոն» կարի արտադրամասերի կորոնավիրուսով հիվանդների թվին, ոլորտի պատասխանատուն խոստացավ ճշտել ու տեղեկացնել:

Տպել
1453 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Հայկ Ղալումյան

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի