Սարի թաղում ինքնաձիգով կատարված սպանության փորձը բացահայտվել է․ մեկ անձ կալանավորված է (տեսանյութ)

Հուլիսի 14-ի գիշերը «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Սարի թաղում բնակվող 27-ամյա մի երիտասարդ։ Հիվանդանոց մեկնած քրեական հետախույզներն ու քննիչները չեն կարողացել զրուցել տուժողի հետ. նա վիրահատվում էր և ի վիճակի չէր բացատրություն տալու։

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են՝ շուտով հայտնի դարձավ, որ երիտասարդը բուժհաստատություն է տեղափոխվել Սարի թաղից, ավելին՝ վնասվածքները ստացել է իրենց տան դիմաց։

«Դեպքի վայր հրավիրվեցին փորձաքրեագետներ։ Տարածքի զննությամբ հայտնաբերվեցին արնանման հետքեր, արնանման հետքերով պատռված հագուստ, «Կալաշնիկով» ինքնաձիգի կրակված պարկուճներ և այլն։ Մինչ քննիչներն ու փորձաքրեագետները զննում էին դեպքի վայրը, Էրեբունու քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումներով պարզեցին կատարվածի մի շարք հանգամանքներ՝ բացահայտելով հանցագործությունը։

Նախնական տվյալներով՝ հիվանդանոց տեղափոխված երիտասարդը մեքենան այնպես էր վարել, որ դուր չէր եկել թաղեցի 39-ամյա մի տղամարդու։ Նա դիտողություն էր արել, ինչը վերածվել էր վիճաբանության։ Միջադեպը շարունակվել էր երիտասարդի տան դիմաց, և 39-ամյա տղամարդը ինքնաձիգով կրակոցներ էր արձակել երիտասարդի ուղղությամբ։

Կասկածվողին հայտնաբերելու միջոցառումներին զուգահեռ Էրեբունու քրեական հետախույզները նաև բացատրական աշխատանք իրականացրին։ Արդյունքում հուլիսի 17-ին նա գնաց ոստիկանության Էրեբունու բաժին, ապա ներկայացվեց տարածքային քննչական բաժին ու ձերբակալվեց։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել խուլիգանական դրդումներով սպանության փորձի հատկանիշներով։ Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել։ Նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են ինքնաձիգը հայտնաբերելու և դեպքի այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Տպել
1098 դիտում

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել