Սեպտեմբերից սահմանամերձ գյուղերում պատշաճ դասապրոցես կկազմակերպվի. ուշադրության կենտրոնում դպրոցների ապաստարաններն են

«Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ այցելել ենք տավուշի մարզի մի շարք գյուղեր՝ մասնավորապես, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես եւ Բերդ: Այցելել ենք ուսումնական հաստատություններ՝՝ տեսնելու համար, թե ինչպես են ընթանալու սեպտեմբերի 1-ին ընդառաջ տարվող բանակցությունները:

դուք գիտեք, որ դասերը դադարեցվել էին՝ համավարակով պայմանավորված,  մենք այժմ քննարկում ենք դասերը սեպտեմբերին առկա եղանակով սկսելու տարբերակը եւ ռազմական դրությունով պայմանավորված, հարկավոր էր տեսնել, թե ինչպիսին էր իրավիճակը դպրոցներում»:

Այս մասին այսօր, հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ուղիղ եթերում, Իջեւանից հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նա նշեց, որ Այգեպարում, մովսեսում եւ Ներքին Կարմիրաղբյուրում դպրոցներում կան ապաստարաններ, բայց Տավուշի մարզպետի հետ իրենք տվել են հանձնարարականներ դպրոցների ղեկավարներին, խոսել են նաեւ համայնքապետերի հետ, որպեսզի պատշաճ պատրաստություն լինի ապաստարաններում, որպեսզի երբ վերսկսվեն դասերը, ապաստարանների առումով եւս Հայաստանը վստահ լինի՝ ռազմական իրավիճակի ժամանակ այնտեղ պատսպարվելու համար:

Նախարարը հայտնեց նաեւ, որ ռազմական գործողությունների արդյունքում թիրախավորվել եւ ավերվել են մանկապարտեզ ու դպրոց.

«Այս կապակցությամբ նախարարությունը եւ անձամբ ես դիմումներ ենք ուղարկել միջազգային կազմակերպություններին, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին: Մենք մեր մտահոգությունն ենք հայտնել եւ կոչ ենք արել արձագանքել նման անթույլատրելի երույթներին, նաեւ Հայաստանում դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին, միջազգային կառույցներին»,-նշեց Արայիկ հարությունյանը:

Նա հավելեց, որ ապաստարանների մեծ մասը պատրաստ է, պարզապես այնտեղ շտկումներ պետք է լինեն: Այդ հարցում կաջակցի նաեւ ԿԳՄՍ նախարարությունը:

Տպել
724 դիտում

Պատերազմի օրերին վիրավորված պայմանագրային զինծառայողին հարկավոր է հաստ աղիքի փոխպատվաստում․ այն Հայաստանում չեն անում

Ադրբեջանը խոշտանգում, տանջում, նվաստացնում է հայ ռազմագերիներին. Human Rights Watch-ի զեկույցը

Պետությունը կազմալուծված է. ինչպե՞ս է Արցախում եւ Հայաստանում ընդունվել Վիտալի Բալասանյանի նշանակումը

Մայիսյան համայնքի Սարգս թաղամասի գլխավոր փողոցի ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել է

ՊՎԾ-ում առանցքային փոփոխություններ են սպասվում, մոտ 10 աշխատակից է ազատվել․ Տիգրան Ուլիխանյան

Աստղաձորում ավարտվել է Զորավար Անդրանիկ փողոցի ասֆալտապատումը

Բարեկարգվել է Բաղրամյան համայնքի մանկապարտեզի բակը

ԱԱՏՄ աշխատակիցները Վանաձորում ստուգայց են իրականացրել պետական մի շարք հիմնարկներում

Հունան Պողոսյանը վաղը կազատվի պաշտոնից․ հարցը ներառված է Կառավարության նիստի օրակարգում

Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Բելգիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձև

Արցախում ռուսերենը երկրորդ պետական լեզու հռչակելու նախագիծ չկա․ առայժմ չկա․ ԱԺ մամուլի պատասխանատու Ռուդոլֆ Մարտիրոսյան

Թմրամիջոցի իրացման դեպք է բացահայտվել․ երկու անձ ձերբակալվել է

Հայաստանի հավաքականի դարպասապահը կարող է կարիերան շարունակել Ռուսաստանում

Հաղթանակը նվիրեցինք ամբողջ հայ ժողովրդին և նրանց ովքեր առաջնագծում էին. Կապառոս

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են

Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրն ավարտվեց երկու ոչ-ոքիներով

Արա Այվազյանը և ԿԽՄԿ ներկայացուցիչները քննարկել են գերիների և անհայտ կորածների որոնողական աշխատանքների հարցը

Երևան-Մեղրի ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել․ վարորդը տեղում մահացել է

Ադրբեջանը ՄԻԵԴ-ին խնդրել է երկարաձգել 9 հայ ռազմագերու և նրանց փոխանակման մասին տեղեկության տրամադրման ժամկետը