Մենք կարող ենք կոչեր հնչեցնել, բայց պատմության մեջ մնալու է այն, ինչ դուք արել եք. Արմեն Սարգսյանն այցելել է զինհոսպիտալ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ բուժում են ստանում հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում մարտական ծառայություն իրականացնելիս ադրբեջանական զինուժի կիրառած զենքերից տարբեր աստիճանի վիրավորում ստացած մի խումբ զինծառայողներ:

Այցի մասին տեղեկացրել է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանի ուղեկցությամբ նախագահը տեսակցել է զինծառայողներին, հետաքրքրվել նրանց առողջությամբ, բուժումով և շուտափույթ կազդուրում մաղթել: Բուժանձնակազմի ներկայացուցիչները ներկայացրել են զինծառայողների առողջական վիճակն ու ապաքինման ընթացքը:

Արմեն Սարգսյանը զրուցել է զինծառայողների ու հոսպիտալում գտնվող նրանց ծնողների հետ: Նախագահն ասել է, որ մեր ժողովուրդը հպարտանում է իր բանակով, նրա խիզախ զինվորով, սպայով ու գեներալով և համոզված է, որ նրանց շնորհիվ թշնամու ցանկացած ոտնձգության փորձ դատապարտված է ձախողման։

Հանրապետության նախագահը երախտագիտություն է հայտնել զինվորներին՝ ծառայության և հայրենիքի պաշտպանության համար ներդրած ջանքերի ու արիության համար և առողջություն մաղթել: Նախագահ Սարգսյանն ասել է, որ, անկախ իրավիճակների ընկալումներից և դրանց վերաբերյալ արձագանքներից, անկախ գովեստից ու քննադատությունից, անկախ տարբեր տեսություններից, անկախ ամեն ինչից պատմության իրական և իսկական կերտողները հենց նրանք են՝ մեր զինծառայողները, որոնց բոլորս պարտական ենք խաղաղության և մեր անվտանգության համար։

«Եկել եմ բոլորիդ շնորհակալություն հայտնելու, նաև հիշելու ձեր ընկերներին, որոնք իրենց կյանքը տվեցին։ Պինդ եղեք։ Մեր ամբողջ ժողովուրդը հետաքրքրվում է ձեր առողջությամբ: Դուք եք մեր բոլորի պաշտպանը: Դուք հերոսներ եք։

Մենք կարող ենք շատ բան քննարկել, կոչեր հնչեցնել, բայց պատմության մեջ մնալու է այն, ինչ դուք արել եք։ Նույն կերպ մնալու է այն, ինչ արեցին ապրիլյան պատերազմում, 1990-ականներին...

Դուք մնալու եք այն հերոսները, որ բարձր են պահել մեր երկրի դրոշը։ Եղեք առողջ ու պինդ։ Իմացեք, որ դուք այն մարդիկ եք, որոնք իրենց կնիքն են դրել պատմության մեջ՝ ցույց տալով, որ մեր բանակին ոչ ոք չի կարող հաղթել։

Ադրբեջանի կողմից սանձազերծված այսօրվա պատերազմը մարդու իրավունքների կոպտագույն խախտում է։ Երբ աշխարհում բոլոր երկրները զբաղված են ուրի՛շ պատերազմով, որ կոչվում է կորոնավիրուս, մեր հարևանները որոշել են այս պայմաններում պատերազմ սկսել։ Մեր հարևանները մարդու իրավունքներն այնքան չեն հարգում, որ նման քայլի են գնում։ Այն, ինչ արել է թշնամին, մարդկային բոլոր արժեքների, գրված և չգրված կանոնների խախտում է»,-ասել է նախագահը:

Արմեն Սարգսյանը նաև նշել է, որ մշտապես կապի մեջ է արտերկրի իր գործընկերների, տարբեր երկրների առաջնորդների, միջազգային կառույցների ղեկավարների, արտերկրի հայ համայնքների ներկայացուցիչների հետ, նրանց, դեռևս ոչ պաշտոնական, բայց տեղեկացնում է իրավիճակի մասին։

«Մի' կասկածեք, որ ես՝ որպես նախագահ, ամեն ինչ անելու եմ, որ աջակցեմ վարչապետին, կառավարությանը, պաշտպանության նախարարին և ողջ բանակին, որպեսզի նախ դուք որքան հնարավոր է շուտ ոտքի կանգնեք և, որ մեր բանակն ավելի ամուր կանգնած լինի»,- ասել նախագահ Սարգսյանը։

Տպել
1494 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին