Պաշտպանը միջնորդեց հռչակել Հայկ Սարգսյանի անմեղությունը կամ վերաորակել առաջադրված մեղադրանքը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով այսօրվա դատական նիստին նրա պաշտպան Երեմ Սարգսյանը հանդես եկավ պաշտպանական ճառով՝ պնդելով, որ միակ օրինական դատական ակտը, որ կարող է կայացվել սույն գործով, արդարացման ակտն է:

Պաշտպան Երեմ Սարգսյանը նախ նշեց, որ չնայած այն պնդումներին, որ ՀՀ-ում բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առջեւ, այնուամենայիվ, պետական որոշ մարմինների, մասնավորապես՝ ոստիկանությանն, Քննչական կոմիտեի եւ դատախազության պաշտոնատար անձինք Հայկ Սարգսյանի վերաբերյալ գործով բացահայտորեն անտեսել են գործող օրենքները, խախտել են իրավական նորմերը՝ փորձելով օրինական եւ անօրինական բոլոր միջոցներով հասնել իրենց առջեւ դրված խնդրին, որը, ըստ պաշտպանի, հետեւյալն է. ամեն գնով հիմքեր ստեղծել, որ 2017 թվականին կարճված գործի վարույթը վերսկսվի, Հայկ Սարգսյանը կալանավորվի, ապա նաեւ՝ դատապարտվի. «Այս պահի դրությամբ ոստիկանությունը, նախաքննական մարմինը եւ դատախազությունը իրենց գործն արել են, հիմա հերթը դատարանինն է. հուսով ենք, որ դատարանը վեր կկանգնի օրինականություններից, չի հանդիսանա անօրինականությունների շղթայի վերջին օղակը եւ կկայացնի բացառապես օրինական, հիմնավոր դատական ակտ»,- ասաց նա:

Այնուհետեւ պաշտպանը մանրամասն անդրադարձավ բոլոր այն հանգամանքներին, որոնք, ըստ իրենց, վկայում են, որ գործով կատարվել են քրեադատավարական էական եւ կոպիտ խախտումներ, մասնավորապես, խախտվել են Հայկ Սարգսյանի արդար դատաքննության, պաշտպանության, անմեղության կանխավարկածի, օրինականության, մրցակցայնության, կրկին անգամ դատվելու անթույլատրելիության սկզբունքները:

Պաշտպանը հիշեցրեց, որ 2007 թվականին տեղի է ունեցել դեպք, որի առթիվ հարուցվել է քրեական գործ, սակայն 2017 թվականին քննիչի կողմից որոշում է կայացվել Արթուր Ղեւոնդյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու եւ գործի վարույթը կարճելու մասին. «Սակայն 2018 թվականին դատախազություն է ստացվել տուժող Դավիթ Սիմոնյանի դիմումը այն մասին, որ իրեն կրակել եւ մարմնական վնասվածք է հասցրել ոչ թե Արթուր Ղեւոնդյանը, այլ Հայկ Սարգսյանը, եւ բացառիկ, հատուկ շտապողականությամբ հենց նույն օրը դատախազի կողմից որոշում է կայացվել նոր երեւան եկած հանգամանքով վարույթ հարուցելու մասին»: Ըստ պաշտպանի՝ դժվար թե որեւէ այլ դեպքում նույն հապշեճությամբ, առանց քրեական գործի նյութերը ուսումնասիրելու ենթադրյալ նոր երեւան եկած հանգամանքը հիմք կհանդիսանար վարույթ հարուցելու համար:

Երեմ Սարգսյանն ընդգծեց՝ Քրեական դատավարության օրենսգրքի 426-րդ հոդվածից հետեւում է, որ վարույթ հարուցելու վերաբերյալ պետք է կայացվի պատճառաբանված եւ օրինական որոշում, ինչի համար առաջին հերթին պետք է պարզել՝ այդ դիմումում նշված տվյալները հայտնի չե՞ն եղել նախաքննության ժամանակ, իրո՞ք նոր երեւան եկած հանգամանք են թե ոչ, իսկ դա պարզելու միակ եղանակը քրեական գործի նյութերն ուսումնասիրելն է, ինչի հնարավորությունը, ըստ նրա, այս գործով վարույթ իրականացնող մարմինները չեն ունեցել. «Քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ պարզվեց, որ դրանցում առկա է ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից 2018 թվականի հուլիս ամսին, այսինքն՝ նոր վարույթի հարուցումից, մեղադրանքի առաջադրումից հետո ուղարկված մի գրություն, ըստ որի՝ քրեական գործի նյութերը 2017 թվականին ոչնչացվել են, քանի որ դրա գործառնական նշանակությունը ավարտված է եղել»: Պաշտպանը տարակուսանք հայտնեց, թե այդ պարագայում դատախազը ինչպես է պարզել, որ Դավիթ Սիմոնյանի՝ 2018 թվականի դիմումում նշված հանգամանքները նոր են ի հայտ եկել, նախկինում հայտնի հայտնի չեն եղել եւ քրեական գործում էլ առկա չեն եղել, առավել եւս, որ իրենք մշտապես պնդել են հակառակը:

Մասնավորապես, Հայկ Սարգսյանը նախկինում նշել է, որ վերոնշյալ եւ բազմաթիվ այլ հանգամանքների վերաբերյալ ինքը, իր եղբայրը եւ բազմաթիվ այլ անձինք հարցաքննվել են, քանի որ իր կողմից Սիմոնյանի ուղղությամբ կրակելու հանգամանքը չի հաստատվել, ինչի վերաբերյալ իրեն նաեւ փաստաթուղթ են տվել, թե կոնկրետ ինչպիսի, նա չի հիշել, քանի որ երկար ժամանակ է անցել: Այս հանգամանքը, ըստ պաշտպանի, հիմք է տալիս ենթադրելու, որ Հայկ Սարգսյանի վերաբերյալ առկա է չվերացված որոշում՝ քրեական հետապնդում չիրականացնելու մասով, եւ այս փաստը չի հերքվել որեւէ կերպ. «Վերոնշյալից ակնհայտ է, որ վարույթն իրականացնող մարմինները, այդ թվում եւ դատարանը չեն ունեցել եւ չունեն օբյեկտիվորեն գնահատելու հնարավորություն՝ Սիմոնյանի կողմից մատնանշած հանգամանքները նոր են ի հայտ եկել թե ոչ, ուստի միայն այս հիմքով Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը չխախտելու համար քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, իսկ Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ դադարեցման»,- ասաց պաշտպանը՝ նշելով նաեւ, որ նման միջնորդություն նախկինում ներկայացրել է թե քննիչին, թե դատախազին, որոնք, սակայն, մերժել են:

Պաշտպանը նշեց, որ նախորդ նիստին մեղադրական ճառը ներկայացնելիս դատախազը, անդրադառնալով իր այն պնդմանը, որ առկա է եղել Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշում, այն որակեց անհիմն եւ ասաց, որ փորձ է արվում արհեստականորեն ստեղծել նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնող հանգամանք, մինչդեռ դատաքննությամբ հետազոտված ապացույցները դա բացառում են: Դատախազը նշել է, որ Հայկ Սարգսյանի՝ նախկինում ունեցած կարգավիճակի մասին տվյալներ ի հայտ չեն եկել նաեւ վկաների հարցաքննությամբ, եւ տուժողի մարմնական վնասվածքներ հասցնելը ի սկզբանե նկարագրվել է այլ վայրում, այլ անձանց մասնակցությամբ: Ըստ Երեմ Սարգսյանի՝ այս առումով դատախազի ամենակարեւոր փաստարկը այն էր, որ նման ցուցմունք է տվել նաեւ գործը նախկինում՝ 2007 թվականին քննած քննիչը՝ ասելով, որ այդ ժամանակ Հայկ Սարգսյանի վերաբերյալ որեւէ տվյալ ձեռք չի բերվել, նրա մասին որեւէ որոշում չի կայացվել: Սակայն ըստ պաշտպանի՝ այդ քննիչի ցուցմունքների հարցում երկակի ստանդարտ է ցուցաբերվել. «Սույն գործը քննող քննիչը նախկինում գործը քննած քննիչին ասել է՝ տվյալ ունենք, որ դու ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածով սահմանված հանցագործություն ես կատարել եւ առաջարկել է  քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնել, ինչին ի պատասխան նախկինում գործը քննած քննիչը պնդել է, որ ինքը կատարել է օբյեկտիվ, լրիվ, բազմակողմանի քննություն եւ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա է որոշում կայացրել»: Երեմ Սարգսյանն ընդգծեց՝ քննիչի այս ցուցմունքը, այնուամենայնիվ, արժանահավատ չի համարվել եւ հենց նույն օրը որոշում է կայացվել սույն քրեական գործի նյութերով նոր քրեական գործ հարուցել 308-րդ հոդվածի՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ, որն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն. «Այսինքն՝ դատախազը չի հավատում նախկին քննիչի  ցուցմունքին այն մասին, որ նա անկողմնակալ քննություն է կատարել, սակայն միաժամանակ անվերապահ հավատում է նրա այն խոսքին, որ Հայկ Սարգսյանի վերաբերյալ որեւէ տվյալ ժամանակին հայտնի չի եղել»:

Շարունակելով իր ելույթը՝ Երեմ Սարգսյանը պնդեց, որ եթե հանկարծ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ դատարանը չարձանագրի այդ էական խախտումները եւ արդարացման ակտ չկայացնի, ապա հարկ է կարեւորել նաեւ, որ գործում առկա ապացույցներից անհնար է հաստատված համարել, որ հենց Հայկ Սարգսյանն է իրականում կրակել Դավիթ Սիմոնյանի ուղղությամբ. «Իսկ եթե անգամ պայմանականորեն ընդունեն, որ դա այդպես է, ապա առկա ապացույցները չեն վկայում սպանության մտադրության մասին»,- պնդեց պաշտպանը՝ հավելելով, որ եթե դարձյալ պայմանականորեն ընդունեն, որ կրակողը Հայկ Սարգսյանն է եղել, ապա ապացույցների համակցությամբ հաստատվում է, որ տուժողին սպանելու առիթ չի ուենցել, կրակոցը եղել է պատահական եւ ծանր վնասվածքն անզգուշությամբ է պատճառվել, ինչի մասին իրենց ցուցմունքներում հայտնել են բոլոր վկաները:

Ծավալուն մեջբերումներ անելով գործով անցնող վկաների, տուժողի ցուցմունքներից՝ պաշտպանը ելույթ ունեցավ շուրջ 2 ժամ՝ ի վերջո հայտնելով, որ եթե դատարանն անմեղության դատական ակտ չկայացնի, ապա միջնորդում է սպանության փորձի հոդվածով առաջադրված մեղադրանքը վերաորակել անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածներով եւ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով դադարեցնել Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը:

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված՝ դատական վիճաբանությունը կշարունակվի հաջորդ նիստին: Հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 26-ին՝ ժամը 17:00-ին:

Հիշեցնենք, որ նախորդ նիստին էլ մեղադրական ճառով հանդես եկավ գործով մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանը՝ դատարանին միջնորդելով սպանության փորձի հոդվածով Հայկ Սարգսյանին դատապարտել 7 տարվա անազատության, իսկ ապօրինի զենք-զինամթերքի հոդվածով ազատել պատժից՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

Տպել
1152 դիտում

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն