Երևան
16 °C
Արդեն երկու օր է՝ Գյումրու ուոռուցքաբանական դիսպաներում լարված մթնոլորտ է: Ստացվել է Կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է փակել դիսպանսերի ճառագայթային ծառայությունը, տեղափոխել Երևան, իսկ վիրաբուժական և թերապիայի ծառայությունը կենտրոնացնել «Գյումրի» ԲԿ-ում, 10-12 մահճակալով:
Դիսպանսերի տնօրեն Վալերի Շիրինյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց՝ սա անթույլատրելի գործողություն է, քանի որ ուռուցքային հիվանդություն ունեցող մարդը դիսպանսերում ստանում է համալիր բուժում, այսինքն՝ միաժամանակ և՛ քիմոթերապիա, և՛ ճառագայթ:
«Հիմա առաջարկում են էստեղ քիմիան ստանա, քիմիայից հետո էդ ծանր վիճակով նստի գազելը գնա Երևան, ճառագայթը ստանա, գա քիմիան ստանա, հետո նորից գնա: Եղավ, որ ոչ մեկն էլ չի կարողանալու: Ով հնարավորություն ունի, կգնա Երևան ընդհանրապես, ով էլ՝ չէ, ստիպված պետք է համակրեպվի իր ճակատագրի հետ, մնա տանը, սպասի Աստծո ցանկությանը»,- ասաց Շիրինյանը:
Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Լեյլի Ասլանյանը մեզ հետ զրույցում ասաց՝ տեղյակ է նախագծից էլ, դրանում առկա հիմնավորումներից էլ, ավելին, ըստ Ասլանյանի, ճառագայթային բուժման կարիք ունեցող հիվանդները, բացառությամբ մաշկի քաղցկեղ ունեցողների, հիմա էլ են գնում Երևան, քանի որ Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերի ԱԳԱԹ Ռ1 ճառագայթային սարքը արդեն 25 տարի է, չի վերալիցքավորվել:
Այն վերջին անգամ վերալիցքավորվել է 1995 թվականին: Ե՛վ վարչության պետը, և՛ դիսպանսերի տնօրենը փաստում են՝ գրեթե ամեն տարի մի քանի անգամ դիմել են Կառավարությանը՝ այդ խնդրի լուծման համար: Տեղաշարժ չի եղել: Պատճառների մասին յուրաքնչյուրն իր տեսակետը ներկայացրեց:
«30 տարի կրկնում եմ խնդրանքն ու ստանում նույն պատասխանը. Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերի ճառագայթային սարքավորման համար գումար նախատեսված չէ: Տարին 20 անգամ դիմում եմ, 100.000 դոլարի մասին է խոսքը, որը պետության համար ես համարում եմ չնչին գումար, որով պետք է կյանք փրկել»,- ասաց Շիրինյանը:
Ըստ մարզպետարանի պաշտոնյայի՝ Կառավարությունն այլ հիմնավորում ունի: Դեռ 2019 թվականին ՀՀ-ում այս ոլորտում ուսումնասիրություններ են իրականացրել միջազգային տարբեր կառույցների մասնագետները, մասնավորապես՝ ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության, քաղցկեղի հետազոտման միջազգային գործակակալության և ԱՀԿ մասնագետները: Նրանք նաև Գյումրու դիսպանսերում են եղել, որտեղ աշխատանքը գնահատվել է անբավարար, ճառագայթային բուժման համար օգտագործվող սարքավորումները՝ շատ հին:
«Բնականաբար, այդ սարքի լիցքավորումը բուժհաստատությունը իր ֆինանսի հաշվին չի կարող անել, դա պետք է փոխհատուցեն Կառավարությունը, պետությունը, պետությունն էլ, հաշվի առնելով միջազգային կառույցների ուսումնասիրությունները, որոշել է, որ ճառագայթային բուժումը կկենտրոնացվի Երևանի Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնում»,- ասաց Լեյլի Ասլանյանը:
Սարքերից բացի, ըստ Ասլանյանի, ուռուցքաբանական դիսպանսերում այլ խնդիր էլ է արձանագրվել: Այնտեղ չի գործում անհետաձգելի, ռեանիմացիոն շուրջօրյա ծառայություն: Մշտապես ծանր, ծայրահեղ ծանր օնկոհիվանդներն այդ ծառայությունը ստացել են «Գյումրի» ԲԿ-ի ռեանիմացիոն բաժանմունքում: Հիմա նախագծով դա առաջարկվում է որպես մշտական ծառայության իրականացում, որը հիվանդների համար հասանելի կլինի շուրջօրյա:
Սարքերի մասին ասելիք չունի, սակայն նախագծում առկա կետերը, ըստ որոնց՝ ուռուցքաբանական դիսպանսերը չունի համապատասխան շենքային պայմաններ, բացակայում է ջեռուցումն ու նորոգված չէ, ըստ տնօրենի՝ իրականությանը չեն համապատասխանում: Վալերի Շիրինյանը պնդում է, որ վերջին տասնամյակում որևէ պաշտոնյա ու պատասխանատու անձ չի եղել դիսպանսերում, առավել ևս իրենց շենքային պայմաններով ու սարքավորումներով չեն հետաքրքվել:
«Արդեն ավարտում ենք ախտորոշիչ բաժանմունքի վերանորոգումը, իսկ անցյալ տարի ամբողջ շենքը ջեռուցման համակարգով ենք ապահովել, իսկ Կառավարության նախագծով ասում են՝ շենքում ջեռուցում չկա, հիվանդանոցն անմխիթար վիճակում է:
Ո՛չ եկել են, ո՛չ տեսել, 30 տարի աշխատել եմ, նախարարությունից մի հոգի երբեք չի եկել, չի տեսել, թե ոնց ենք աշխատում, ինչ ենք անում, ինչպես ենք շնչում: Հիմա ես խնդրում եմ՝ թող բոլորը գան ու տեսնեն, թե մենք ինչ պայմաններ ունենք:
Ես էստեղ ճառագայթային բաժանմունքն եմ վերանորոգում հենց հիմա և վստահ կարող եմ ասել, որ Շիրակի մարզում նման վերանորոգված բուժհաստատություն չկա»,- պնդեց Շիրինյանը:
Ներկայացված նախագիծն անկախ ուսումնասիրություններից, նաև ուղիղ կապ ունի Կառավարության 2006 թվականի 19/11N որոշման հետ, որով նախատեսվում է իրականացնել մարզային առողջապահական բուժհաստատությունների օպտիմալացում:
Այն փուլային տարբերակով արդեն իրականացվել է Շիրակի մարզում, և դիսպանսերի օպտիմալացումը վերջին երրորդ փուլի քայլերից մեկն է: Նույն ծրագրով Գյումրի ԲԿ-ում են կենտրոնացվելու նաև Գյումրու ծննդատան և ախտաբանաանատոմիական լաբորատորիան (Գյումրու դիահերձարան):
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ