Ադրբեջանական ԶՈՒ-երը, հերթական անգամ տապալվելով, փորձել են իրենց վրեժը լուծել հայ խաղաղ բնակիչներից․ Հովհաննիսյան

Երեկ մոտավորապես 24-ժամյա հրադադարից հետո Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են իրենց հարձակողական գործողությունները։ Այս մասին այսօր Իջեւանում ստեղծված միասնական տեղեկատվական կենտրոնում հայտարարեց կենտրոնի համակարգող Արծրուն Հովհաննիսյանը։

«Ըստ էության՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների Տավուշի սահմանագոտում գտնվող «Անվախ» դիրքի ուղղությամբ կեսգիշերից հետո ադրբեջանական ԶՈՒ-երի հատուկ նշանակության ստորաբաժանումների 100 զինծառայող մեծ զինատեսակների, մասնավորապես հրետանու կրակի աջակցության տակ փորձել են հարձակվել «Անվախ» դիրքի ուղղությամբ, բայց մեր դիրքի տղաների հերոսական եւ գրագետ գործողությունների արդյունքում հետ են շպրտվել՝ թողնելով զգալի կորուստներ։ Այդ ընթացքում կորցրել են նաեւ որոշակի տեխնիկա, զրահատեխնիկա եւ այլն»,- ասաց Հովհաննիսյանը։

Վերջինս նշեց, որ առավոտյան արդեն ադրբեջանական ԶՈՒ-երի լրատվական ծառայությունն ընդունեց իրենց կորուստները, բայց այս պահին դեռ կոնկրետացված չէ, թե քանի զինծառայողի մասին է խոսքը եւ ովքեր են։

«Դրանից հետո, ըստ էության, ադրբեջանական ԶՈՒ-երը, հերթական անգամ տապալվելով, փորձել են իրենց վրեժը լուծել հայ խաղաղ բնակիչներից եւ Տավուշի՝ արդեն թվարկված գյուղերի ուղղությամբ շարունակել են իրենց հրետակոծությունը»,- ասաց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ առավոտյան ադրբեջանական լրատվամիջոցները հայտարարեցին, թե իբր հայկական ԶՈՒ-երը կիրառել են անօդաչու թռչող սարք, որն իրենք խոցել են. «Պաշտոնապես սա հերքվել է, սա չի համապատասխանում իրականությանը, խնդրում եմ սա հաշվի առեք»։

«Ես կուզեի մի կարեւոր հանգամանքի մասին խոսել. արդեն մի քանի օր է՝ տեղական ինքնակառավարման մարմինների, զորամասերի մոտ հավաքվում են մեր պատրաստակամ հայրենակիցները, հիմնականում՝ նախկին ազատամարտիկներ, նախկին զինվորականներ, բժիշկներ եւ պատրաստակամություն են հայտնում մեկնել մարտական դիրքեր, ծառայություն կատարել։ Մենք ասում ենք, որ, հարգելինե՛րս, դրա անհրաժեշտությունը չկա, զինված ուժերն իր խնդիրը կատարում է։ Այս հարցով այսօր կլինի պաշտպանության նախարարության հայտարարությունը, խնդրում եմ հաշվի առնել դա»,- ասաց Հովհաննիսյանը։

Տպել
1550 դիտում

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին