Գեղարքունիքի մարզում վերջին հրաժեշտն են տալիս մայոր Գարուշ Համբարձումյանին եւ կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյանին

16/07/2020 schedule13:02

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ եւ Լուսակունք համայնքներում մարդիկ ցավով ու հպարտությամբ վերջին հրաժեշտն են տալիս հայ-ադրբեջանական սահմանին ծավալված ռազմական գործողությունների ընթացքում հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված զինծառայողներ մայոր Գարուշ Համբարձումյանին եւ կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյանին:

Լուսակունք համայնքի ղեկավար Խաչիկ Խաչատրյանի տեղեկացմամբ՝ հուլիսի 16-ի երեկոյան Գարուշ Համբարձումյանին վերջին հրաժեշտն են տվել Լուսակունքի մշակույթի տանը: Հերոսի աճյունի առջեւ խոնարհվել են տարածաշրջանի բազմաթիվ բնակիչներ, հարազատներ ու ընկերներ, զինվորականներ, պետական պաշտոնյաներ: Հրաժեշտի արարողությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամկազմը, ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ, հոգեւոր դասի ներկայացուցիչներ: Կատարվել է օրհնության կարգ՝ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանի գլխավորությամբ:

Գեղարքունիքի մարզպետարանից հայտնում են, որ հերոսի ծնողներին է հանձնվել ՀՀ նախագահի՝ Գարուշ Համբարձումյանին շնորհած «Արիություն» մեդալը:

Ուշ երեկոյան Գարուշի աճյունը տեղափոխվել է հայրական տուն, իսկ հուլիսի 16-ի առավոտյան թաղման թափորը Լուսակունքից ուղղություն է վերցրել դեպի Երեւան՝ Եռաբլուր պանթեոն:

«Գարուշը շատ խելացի, խոհեմ տղա էր, հայրենասեր, գրագետ: Ավարտեց Լուսակունքի միջնակարգ դպրոցը, այնուհետ՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը: Մասնագիտությամբ սակրավոր էր, ծառայության մեջ քանիցս աչքի է ընկել անձնազոհությամբ ու սխրանքներով: Տարիներ առաջ նա ծանր վիրավորվել էր ականի պայթյունից, բուժման երկար կուրս անցավ, սակայն ապաքինումից հետո որոշեց կրկին բանակ վերադառնալ եւ իր գիտելիքները ծառայեցնել հայրենի հողի պաշտպանության սուրբ գործին: Նրա սխանքը կապրի դարերում ու կապրեցնի հայ ժողովրդին: Նրա ծնողները՝ Վեմիրը եւ Նարգիզը, չարքաշ կյանքով ապրող մարդիկ են, որոնք ծնել ու մեծացրել են երեք երեխա՝ երկու տղա եւ մեկ աղջիկ, որոնցից երկուսը դարձան հայոց բանակի զինծառայողներ: Այս ընտանիքի պատմությունը փառքի պատմություն է, որի առջեւ այժմ խոնարհվում ենք ազգովի»,- ներկայացրեց Խաչիկ Խաչատրյանը:

Ճամբարակ քաղաքում եւս հայրենակիցներն ու հարազատները վերջին հրաժեշտն են տալիս հերոս, Հայոց բանակի կրտսեր սերժանտ, սակրավոր Սմբատ Գաբրիելյանին: Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանի տեղեկացմամբ՝ հերոսի աճյունը Ճամբարակ քաղաք են տեղափոխում մայրաքաղաքից: Այն կամփոփվի Ճամբարակի քաղաքային գերեզմանոցում:

«Սմբատն իր մարտական ընկերոջ կողքին զոհվել է թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածից: Կորուստն անչափելի ծանր է թե՛ ընտանիքի, թե՛ համայնքի ու մեր հայրենիքի համար: Մի քանի ամիս էր մնացել, որ նա տուն վերադառնար՝ ավարտելով ժամկետային զինծառայությունը: 

Սմբատն ավագ եղբայր է ունեցել, որը 12 տարեկան հասակում դարձել է դժբախտ պատահարի զոհ: Սգում, խոնարհվում ու հպարտանում է ողջ Ճամբարակը, ողջ մարզը, Հայաստանը, Արցախը, համայն հայությունը: Այս հերոսների սխրանքի շուրջ ավելի է համախմբվում ազգը, ուժ ու ոգի առնում: Սմբատը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, որը նրա ընտանիքին են հանձնել ՀՀ ՊՆ պաշտոնյաները: Սմբատի աճյունը հայրական տանը մնալու է մեկ ժամ, որից հետո տեղափոխվելու է քաղաքի սգո արարողությունների սրահ: Հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 17-ին»,- ներկայացրեց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը:

Տպել
4052 դիտում

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար