ԱՄՆ Կոնգրեսում հուլիսի 20-ին կքննարկվի Ադրբեջանին պաշտպանական հատկացումների դադարեցման հարցը

15/07/2020 schedule21:12

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հուլիսի 20-ին քննարկելու է Ադրբեջանին ամերիկյան պաշտպանական հատկացումների դադարեցման հարցը։ Կոնգրեսական Բրեդ Շերմանը Ազգային պաշտպանական ակտում փոփոխություն կատարելու առաջարկով է հանդես եկել հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող ռազմական լարվածության ֆոնին: Այս մասին հայտնում է Ազատությունը:

Առաջարկը ամերիկյան օրենսդիր մարմնի հավանությանն արժանանալու դեպքում 2021 թվականին Ադրբեջանը կզրկվի ամերիկյան պաշտպանական հատկացումներից, քանի դեռ ԱՄՆ նախագահը չի հավաստիացրել Կոնգրեսին, որ այդ միջոցների փոխանցումը չի սպառնում հայկական կողմի քաղաքացիական բնակչությանը: Բացի այդ, կոնգրեսականները դիմել են պաշտպանական գերատեսչությանը՝ պահանջելով օրենսդիր մարմնին ներկայացնել նախորդ տարիներին Ադրբեջանին տրամադրված 120 միլիոն դոլարի աջակցության վերաբերյալ հաշվետվություն:

Ադրբեջանին ֆինանսական օժանդակությունից զրկելու առաջարկին արդեն իրենց աջակցությունն են հայտնել մի խումբ ազդեցիկ կոնգրեսականներ՝ Ֆրենկ Փալոնը, Ջեքի Սփայերը, Ադամ Շիֆը, ԹիՋեյ Քոքսը, որոնք վերջին օրերին նաև խստորեն դատապարտել են Տավուշի ուղղությամբ ռազմական բախումները:

Դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆն իր անհանգստությունն է հայտնել «Հայաստանի սահմանին Ադրբեջանի սադրանքների և ապակայունացնող քայլերի կապակցությամբ՝ ներառյալ հայ զինվորների ուղղությամբ կրակոցները»: «Այդ գործողությունները սպառնալիքի տակ են դնում զինվորների և խաղաղ բնակչության կյանքը և բարձրացնում են հակամարտության սրման վտանգը, որը կարող է կործանարար հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար` հատկապես համաճարակի պայմաններում», - հայտարարել է ամերիկացի կոնգրեսականը և հավելել․ - «Այս գործողությունները պետք է դիտարկել նաև Հայաստանի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության և նրա կողմից իր սահմաններին միջազգային մոնիթորինգ իրականացնել թույլ չտալու համատեքստում»։

Շփման գծում միջադեպերի հետաքննման մեխանիզմի ներդման առաջարկը Բաքվի կողմից մերժելու մասին է հիշեցրել նաև մեկ այլ կոնգրեսական՝ ԹիՋեյ Քոքսը: «Ադրբեջանի կողմից Հայաստանի Տավուշի մարզի վրա հարձակումը հանդիսանում է ժողովուրդների միջև ձեռք բերված հրադադարի ռեժիմի խախտում և Ադրբեջանի կողմից սեփական սահմանները միջազգային մոնիթորինգի ենթարկելուց հրաժարվելու արդյունք», - ընդգծել է կոնգրեսականը:

Դեռևս 2015 թվականին ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին առաջարկել էին շփման գծում հրադադարի խախտումները հետաքննելու մեխանիզմ ներդնել՝ մահացու հարձակումները կանխելու նպատակով։ Երևանը հավանություն է տվել առաջարկին, Բաքուն նախապայմաններ է առաջ քաշել . - «Այդ մեխանիզմների ստեղծումը կարող է դիտարկվել միայն այն դեպքում, եթե այն չի ծառայելու այժմյան ստատուս քվոյի պահպանմանը, չի արդարացնելու օկուպացումը», - հայտարարել էր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Այս հայտարարությունից ամիսներ անց էլ տեղի ունեցավ 2016 թվականի քառօրյա պատերազմը:

Միջազգային մամուլը՝ հայ-ադրբեջանական սահմանին բախումների մասին

Ապրիլյան պատերազմից ի վեր հայ-ադրբեջանական թերևս ամենաարյունալի այս բախումներին է անդրադարձել նաև միջազգային մամուլը : Ամերիկյան պահպանողական պարբերականներից The National Interest թերթը մասնավորապես գրում է․- «Այս շաբաթվա իրադարձությունները, երբ սահմանով մեկ տեղի են ունենում վերջին տարիների ամենաարյունալի բախումները, սպառնում են խարխլել խաղաղ գործընթացը»:

Eurasianet պարբերականը հայ-ադրբեջանական բախումների մասին ծավալուն հոդվածում հիշատակել է Ադրբեջանի նախագահի ամենաթարմ հայտարարությունը, որում Իլհամ Ալիևը քննադատում է ԵԱՀԿ Մինսկի խմբին և Հայաստաի իշխանություններին՝ «անարդյունք բանակցությունների համար»։ Հուլիսի 6-ին այդ ելույթի ընթացքում նախագահ Ալիևը նաև ասել էր. - «Նրանց հիմնական թեզն է՝ խնդիրը ռազմական լուծում չունի, իսկ ո՞վ ասաց»: «Այժմ բանակցություններ, ըստ էության, չեն վարվում, արտգործնախարարների միջև տեսակոնֆերանսները որևէ նշանակություն չունեն և ընդամենը տպավորություն են ստեղծում, թե իբր Մինսկի խումբը գոյություն ունի», - հայտարարել էր Ադրբեանի նախագահը:

«Առնվազն 14 զոհ Հայաստանից և Ադրբեջանից՝ սահմանին վերսկսված բախումների հետևանքով», - թեման շարունակում է կանադական CBC-ը, -«Կովկասում գտնվող հարևանները կրկին ներքաշվել են հերթական լարվածության մեջ»:

«Մահացու սահմանային բախումները սրել են հայ-ադրբեջանական հակամարտությունը», - հաղորդում է France24 հեռուստաընկերությունը։ «Երկու երկրների միջև լայնածավալ պատերազմը կարող է ներքաշել տարածաշրջանային գերտերություններին՝ Հայաստանի դաշնակից Ռուսաստանին և Ադրբեջանի հովանավոր Թուրքիային, որոնք վաղուց են մրցում ռազմավարական տարածաշրջանում աշխարհքաղաքական ազդեցության համար»,- եզրակացնում է ֆրանսիական լրատվամիջոցը:

Տպել
1603 դիտում

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում