Ռուբեն Հայրապետյանը շահել է ատենախոսության գործով դատը, նաեւ կասեցվել է ՀՊՏՀ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հայցի հիման վրա դատարանի արգելանքով կասեցվել է ՀՊՏՀ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը։

Հայրապետյանն այս մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

Արդեն տեղեկացրել էինք, որ նա դատի է տվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը, Հայաստանի պետական տնեսագիտական համալսարան ՊՈԱԿ-ի խորհրդին, ՀՀ կառավարությանը։ Պահանջը բաց մրցույթ կազմակերպելու գործընթացը ոչ իրավաչափ ճանաչելն էր։

Մեկ տարի առաջ սկսվել էին աշխատանքները՝ համալսարանը հիմնադրամի վերակազմավորելու եւ նոր կանոնադրություն մշակելու ուղղությամբ։ Փաթեթը ներկայացվել էր ԿԳՄՍՆ, սակայն բուհը հիմնադրամի չէր վերածվել, մրցույթն էլ հին ձեւով եւ խորհրդով է հայտարարվել, ինչը Հայրապետյանն անընդունելի է համարում։

Նա մեզ տեղեկացրել էր, որ ԿԳՄՍՆ-ին ներկայացրել է փաստեր, որ իրավական տեսանկյունից հիմնադրամ դառնալու գործընթացը կասեցնելը կործանարար հետեւանքներ է ունենալու, սակայն Նախարարությունը չի արձագանքել կոչերին ու հորդորներին։ ՀՊՏՀ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը պետք է տեղի ունենար հուլիսի 17-ին։

Ռուբեն Հայրապետյանը եւս մեկ նորություն ունի․ հաղթել է իր ատենախոսության գործով դատը։ Խոսքը ԿԳՄՍՆ-ի դեմ ներկայացված դատական հայցի մասին է, որով նա պահանջում էր ոչ իրավաչափ ճանաչել իր գիտական ատենախոսությունն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին հրամանը եւ հանձնաժողովի եզրակացությունը։

Ըստ վերոնշյալ եզրակացության՝ ատենախոսության մեջ տեղ են գտել տարբեր աղբյուրներից եւ հեղինակներից փոխառված նյութեր՝ առանց համապատասխան հղումների։

Հիշեցնենք, որ Հայրապետյանը ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար էր նշանակվել 2018 թ. դեկտեմբերի 28-ին եւ ամիսներ անց ազատման դիմում էր ներկայացրել՝ ատենախոսության շուրջ առաջացած աղմուկից հետո: Ռեկտորի նախկին պաշտոնակատարը մեզ հայտնել էր, որ եզրակացության մեջ օրենքին անհայտ տերմիններով են նշել տեսական հատվածում առկա խնդիրները, որոնք ինքը մեկնաբանել է:

«Ես մի քանի անգամ բացատրել եմ, որ անորոշ, վիճելի, սխալ պահանջներով պայմանավորված համակարգի խնդիրները չի կարելի վերագրել ինձ եւ թշնամական որակումներ տալ` համբավիս հետ խաղալու համար, այն դեպքում, որ իմ ատենախոսությունը լավագույներից է»,- այսօր մեզ հետ զրույցում նշեց նա՝ հավելելով, որ դատարանի վճռով նշված եզրակացությունն իր բոլոր պնդումներով ոչինչ է դարձել։

Նա տեղեկացրեց, որ այժմ իրավունք է ստանում բարոյական վնասի փոխհատուցում պահանջել եւ շուտով պահանջելու է, սակայն դեռեւս չմանրամասնեց։ Նախատեսում է հետագայում մամուլի ասուլիսի ժամանակ խոսել մեղավորների պատժվելու եւ այլ մանրամասների մասին։

Տպել
1834 դիտում

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան