Վարակված երեխաների հոգեվիճակը մեծապես կախված է ծնողների տրամադրությունից ու տրամադրվածությունից. մանկաբույժ

Կորոնավիրուսով վարակված երեխաները շատ ավելի թեթեւ են կրում հիվանդությունը, անհամեմատ քիչ են լինում բարդությունները, նրանք շատ ավելի քիչ են հիվանդանոցային բուժման կարիք ունենում. Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Անուշ Հակոբյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմեց երեխաների բուժման ընթացքի եւ յուրահատկությունների մասին:

«Կորոնավիրուսային հիվանդություն ունեցող երեխաները՝ մինչեւ 18 տարեկան բոլոր անչափահասները, ստացիոնար բուժման ընթացքում հիվանդանոցում կարող են մնալ ծնողների հետ: Այս ամիսների ընթացքում, սակայն, ունեցել ենք 14, 15, 16 տարեկան երեխաներ, որ հիվանդանոցում եղել են մենակ. հենց հիմա էլ կան մենակ բուժվող պատանիներ. մենք չենք խոչընդոտում, իրենք են այդպես որոշում»,- ասաց մանկաբույժը:

Հարցին, թե սովորաբար ինչ ախտանիշներ են լինում երեխաների մոտ՝ նա պատասխանեց. «Փոքրիկների մոտ սովորաբար լինում է բարձր ջերմություն, տենդ, շնչական կամ ստամոքսաղիքային խանգարումներ են լինում. ի դեպ, վերջինները գերակշռում են: Ընդհանուր առմամբ երեխաների մոտ հիվանդությունն ընթանում է միջին ծանրությամբ եւ թեթեւ: Առայժմ որեւէ լուրջ բարդություն չենք ունեցել»:

Եթե երեխանների համար այս վարակը նվազ վտանգավոր է, ապա կարելի՞ է ասել, որ ուշադիր լինելու եւ առաջին իսկ ախտանշաններից բժշկին դիմելու պարագայում հնարավոր է կանխել բարդությունները՝ այդ հարցին ի պատասխան բժշկուհին նշեց. «Եթե երեխան ունի ուղեկցող հիվանդություն կամ անհատական դիմադրողականության խնդիրներ, ապա անկախանխատեսելի է, թե ինչպես կտանի թե՛ այս հիվանդությունը, թե՛ որեւէ այլ հիվանդություն: Բայց հիմնականում կարելի է ասել, որ եթե ծնողներն ուշադիր են եւ հետեւում են բժշկի ցուցումներին, ապա մեծամասամբ հաջողվում է խուսափել բարդություններից»:

Մեծահասակները հիվանդությանը զուգահեռ, երբեմն շատ ավելի ծանր, քան բուն կորոնավիրուսային հիվանդությունն է, ունենում են հոգեբանական խնդիրներ: Երեխաների պարագայում, մանկաբույժի դիտարկմամբ, այդպես չէ. «Հոգեբանական խնդիրներ հանդիպում են դեռահասների մոտ՝ տագնապ, անհանգստություն, թուլություն, որ շատ արագ փարատվում են. դրանք սիտուացիոն խնդիրներ են, եւ հենց առողջական վիճակը մի քիչ լավանում է, դրանք անցնում են»:

Կրկին եթե համեմատելու լինենք մեծահասակների հետ, որոնք հաճախ չեն հետեւում բժիշկների ցուցումներին, ինչպե՞ս են իրենց պահում երեխաները հիվանդանոցում. մանկաբույժի հավաստմամբ՝ նրանք կամակոր չեն: «Իհարկե, երբ հիվանդության դժվար փուլը հաղթահարվում է, երեխան մնում է երեխա՝ իր աշխուժությամբ, իրենց ակտիվ պահում են: Սակայն երեխաները շատ ավելի բնական են իրենց պահում, մեծահասակների նման նեւրոտիկ կամ ապատիկ վիճակներ ես չեմ հանդիպել: Մեծամասամբ փոքրիկ երեխաներն էլ, դեռահասներն էլ բժշկի ցուցումներին հետեւում են, այդ առումով խնդիրներ չեն առաջացնում: Իրենց ընկճվածությունն էլ տեւում է միայն մեկ-երկու օր. հենց  մի փոքր կարգավորվում են, անմիջապես վերականգնվում են»,- ասաց բժշկուհին:

Անուշ Հակոբյանի դիտարկմամբ՝ շատ ավելի հաճախ երեխաների վրա ազդում են ծնողների հոգեվիճակը եւ բժշկի, բուժման նկատմամբ վերաբերմունքը. «Երեխայի վրա անդրադառնում է ծնողի տրամադրությունն ու տրամադրվածությունը, քանի որ շատ-շատ հաճախ ծնողն էլ զուգահեռաբար հիվանդ է լինում. ու եթե ծնողը ընկճված է լինում, երեխան էլ անտրամադիր է դառնում, ծնողը լավատես է, երեխան նույնպես ոգեւորված է լինում»:

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը հայտարարել է, որ արվում է ամեն բան սեպտեմբերից առկա ուսուցմամբ դպրոց գնալու համար, աշխարհի հայտնի մանկաբույժներ էլ իրենց հարցազրույցներում խոսել են առկա ուսուցման վերադառնալու անհրաժեշտության մասին: Որպես երեխաների հետ աշխատող բժիշկ՝ ի՞նչը ճիշտ կհամարեիք. այս հարցին պատասխանելով՝ բժշկուհին ասաց. «Շատ բան է կախված առաջիկա ամիսներին մեր երկրում կորոնավիրուսի տարածման ծավալներից: Տեսնում ենք, որ վարակը դեռեւս բավական ակտիվ է, թեպետ դիտվում է որոշ կայունացում բարձր թվի վրա, բայց այնուամենայնիվ, բարձր ակտիվություն պահպանվում է: Իհարկե, եթե մի դասարանում լինեն վարակված ու չվարակված երեխաներ, պարզ է, որ չվարակվածները կվարակվեն: Բայց եթե հիվանդացությունը դեպի մարում գնա, ինչի հույսը մեծապես ունեմ, կարծում եմ, որ այդ դեպքերը ավելի քիչ կլինեն»:

Բժշկի համար ո՞րն է գերադասելի՝ հեռավար ուսուցումը, թե՞ առկան: «Միանշանակ է, որ առկա, կենդանի ուսուցումն ունի իր բացահայտ առավելությունները: Ես զրուցել եմ ե՛ւ ցածր դասարանների, ե՛ւ միջին, ե՛ւ բարձր դասարանների երեխաների հետ, բոլորը միանշանակ ցանկանում են կենդանի ուսուցում: Ուղղակի պետք է նշել, որ եթե մեր վարակվածության թվերը մնան բարձր, եւ մեր վարակաբանները ռիսկը բարձր գնահատեն, գուցե թե կարելի է այս հեռավար ռեժիմով անցկացնել եւս մի շրջան»:

Մանկաբույժը թվարկում է հեռավար ուսուցմանն առնչվող մի շարք խնդիրներ. «Նախ դա երեխային պահում է սարքից՝ համակարգչից, հեռախոսից կախման մեջ: Հետո տարբեր ուսուցիչներ տարբեր գործիքներ են կիրառում՝ վայբեր, զում, այլ. այս տարբեր մոտեցումներն էլ՝ ստանդարտացման չլինելը, բացասական է: Նաեւ, անհրաժեշտ է սահմանափակել դասաժամը հեռավար ուսուցման դեպքում. այսպես ստացվում է, որ երեխան 6-7 ժամ, երբեմն էլ՝ ավելին, անցկացնում է մեկ աթոռի վրա անշարժ նստած, կախված այդ սարքերից, ինչը երեխային պահում է շատ-շատ մեծ լարվածության մեջ: Եվ միանշանակ. հեռավար ուսուցման դեպքում դասի վարման մեթոդիկան ամբողջավին պետք է փոխել՝ դա պիտի լինի ոչ թե դասական դասուսուցում այնպես, ինչպես արվում է դասարանում, այլ՝ հաշվի առնելով հեռավարի բոլոր առանձնահատկությունները, խնդիրները»:

Անուշ Հակոբյանը վստահ է, որ կորոնավիրուսի բերած կենսափորձը նաեւ հետագայում մեծապես կկիրառվի ինտերակտիվ դասախոսությունների, աշխատանքների ներկայացման՝ պրեզենտացիաների ձեւով, ու կլրացնի դպրոցական ու բուհական պրակտիկ պարապմունքները, որոնք միեւնույնն է, միշտ էլ անփոխարինելի կլինեն. «Լիովին հեռավար ուսուցման անցնելն իր հետ անխուսափելիորեն կբերի ուսման որակի անկում, որի արդյունքում երեխաները համատարած կունենան կրկնուսույցի, «վարժեցնողի» կարիք: Աշակերտ-ուսուցիչ աչք-աչքի շփման հնարավորությունը, այն ակտիվ, վերբալ կոնտակտը, որ կա դպրոցում, անհրաժեշտ է երեխաների համար նաեւ հոգեբանական տեսանկյունից: Կենդանի շփումը ենթադրում է բազմակոմպոնենտային էլեմենտներ, որ հեռավարի դեպքում վերանում են, եւ երեխան մնում է միշտ անբավարարված, քանի որ առաջարկվող այս հարաբերությունը մնում է ոչ իրական»:

Վերջում մանկաբույժն ընդգծեց. «Համբերություն եմ մաղթում ե՛ւ բժիշկներին, ե՛ւ բնակչությանը, ե՛ւ կազմակերպիչներին: Այս ամենը մի օր անշուշտ վերջանալու է, ուղղակի համբերենք ու պայքարենք»:

Տպել
2812 դիտում

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը