Երևան
16 °C
Առաջիկայում հնարավոր է՝ Երեւանի քաղաքապետարանն ավագանու արտահերթ նիստ հրավիրի, որպեսզի որոշեն, թե ով է փոխարինելու փոխքաղաքապետի պաշտոնից հրաժարված Հայկ Սարգսյանին:
«Կա փոխքաղաքապետի մի քանի թեկնածու, եւ քաղաքապետը որոշակի կոնսուլտացիաներից հետո նրանցից մեկին կներկայացնի Երեւանի ավգանու հաստատմանը»,- այս մասին ՀԺ-ին հայտնեց քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Քանի որ Հայկ Սարգսյանի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց, Հակոբ Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ մասնավոր աշխատանքի է անցնելու փոխքաղաքապետը պաշտոնին հրաժեշտ տալուց հետո: Վեջինս էլ հայտնեց, որ Սարգսյանի մոտ մասնավոր աշխատանքի տեղափոխվելու մոտիվացիան եղել է դեռեւս փետրվար ամսից, սակայն մի շարք պատճառներով եւ քաղաքապետի հետ քննարկման արդյունքում մի փոքր երկարաձգվել է:
Հայկ Սարգսյանի հեռանալը հետաձգվել էր համավարակով պայմանավորված համայնքային բյուջեի հետ կապված որոշակի խնդիրներով ու ստեղծված ոչ ստանդարտ իրավիճակով:
Ըստ որոշ լրատվամիջոցների էլ՝ Հայկ Սարգսյանը անցնում է Քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար Վահագն Վերմիշյանի գործով, եւ դրա համար են նրան ազատում պաշտոնից: Հիշեցնենք՝ Վահագն Վերմիշյանի քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել եւս մի քանի անձի, որոնց մի մասի անունները իրավապահները գաղտնի են պահում:
Քաղաքապետի խոսնակից հետաքրքրվեցինք, թե գուցե տեւական ժամանակ շրջանառվող լուրերը համապատասխանո՞ւմ են իրականությանը, եւ իրականում հենց դա է Սարգսյանի հրաժարականի պատճառը, վերջինս բացառեց. «Ինչ վրաբերում է բամբասանքների մակարդակում այս կամ այն մարդու հետ առնչությանը, կասեմ հետեւյալը՝ պարոն Սարգսյանը եւ մենք հայտարարել ենք, որ դա որեւէ հիմք չունեցող ապատեղեկատվություն է, որն արել էր դեղին մամուլը»:
Նկատենք՝ ՀԺ-ը վերջին շրջանում տեղեկացել էր, որ Հայկ Սարգսյանը դեռեւս անցյալ տարվանից ֆինանսական մեծ խնդիրների մեջ է: Մեր աղբյուրի պնդմամբ՝ Հայկ Սարգսյանը, լինելով իշխող քաղաքական թիմի անդամ եւ հեղափոխության ջատագով, աշխատավարձի համար չէր, որ գնացել էր քաղաքապետարանում աշխատելու, սակայն հիմա հեռանում է, քանի որ անլուծելի խնդիրների առաջ է կանգնել, այսինքն՝ Սարգսյանը տեղափոխվում է մասնավոր ոլորտ՝ ոչ թե լավագույնին ձգտելով, այլ այլընտրանք չունենալով:
Հիշեցնենք՝ այսօր Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտնել էր՝ նախորդ շաբաթ ներկայացված դիմումի համաձայն, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ՝ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը հուլիսի 15-ից կավարտի պաշտոնավարումը եւ կտեղափոխվի այլ աշխատանքի, մասնավոր հատվածում:
Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)
Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է
Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը
ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին
5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին
Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել
200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության
Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել
Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները
Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում
Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում
Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք
«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում
Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին
Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել
Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին
Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է
Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ
Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է
Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները
Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ
Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով
Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը
Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն
Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ
Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ
Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել
ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)
© 2024 Հայկական ժամանակ