Հակամարտությունը սրվել է. աշխարհի առաջատար լրատվականների ուշադրության կենտրոնում հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակն է

Հուլիսի 12-ին ադրբեջանական կողմը փորձեց հատել Հայաստանի պետական սահմանը՝ Տավուշի կողմից:  2 անհաջող փորձերից հետո ադրբեջանական կողմը հետ շպրտվեց, այնուհետ սկսեց ինտենսիվ հրետանակոծություն հայկական դիրքերի ուղղությամբ, հուլիսի 13-ին իրավիճակը սահմանին շարունակեց էլ ավելի սրվել, 2 կողմերում էլ կան վիրավորներ, պաշտոնական Բաքուն հայտարարել է 4 զոհի մասին, հայկական կողմից զոհեր չեղան, երեկոյան հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն հրետակոծել է նաեւ հայկական խաղաղ բնակավայրեր:

Թեմային անդրադարձել են աշխարհի գրեթե բոլոր հեղինակավոր պարբերականները:

The New York Times-ը գրում է, որ երկուշաբթի հայ-ադրբեջանական սահմանի մի հատվածի երկայնքով իրականացվում են ռազմական գործողություններ, կողմերը մեղադրում են միմյանց իրավիճակի սրացման մեջ, իսկ արդյունքում՝ 2 կողմերում կան վիրավորներ, իսկ ադրբեջանական կողմում՝ զոհված զինծառայողներ: Հրապարակման մեջ հիշեցնում են հայկական ու ադրբեջանական կողմի տարիների կոնֆլիկտի եւ Ղարաբաղի մասին: Նշվում է, որ կրակոցները սկսվել են կիրակի օրը, այդ օրն էլ զոհվել են 4 ադրբեջանցիներ, եւս մեկը մահացել է ավելի ուշ՝ հոսպիտալում:

Aljazeera-ն էլ մեջբերել է ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքից մի հատված այն մասին, որ «Ադրբեջանի սադրանքներն անպատասխան չեն մնալու»: Հղում է արել նաեւ ՀՀ Պաշտպանության նախարարի խոսքերն այն մասին, որ «հայկական կողմը համարժեք պատասխան է տալու Ադրբեջանին, այդ թվում՝ դիրքեր գրավելով»:

Aljazeera-ն անդրադարձել  է նաեւ Ադրբեջանի նախագահի խոսքերին ու Թուրքիայի ԱԳ նախարարության՝ Ադրբեջանին աջակցելու մասին հայտարարությանը: Հոդվածում նշվում է, որ հակամարտության սրացումը կարող է կոնֆլիկտի մեջ ներգրավել նաեւ այլ երկրների՝ ՀՀ դաշնակից Ռուսաստանին ու Ադրբեջանի հովանավոր Թուրքիային:

Associated press գործակալությունը, հայտնելով 2 երկրների սահմանի երկայնքով  ծավալվող գործողությունների մասին, գրում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ չէ, որ բախում են ունենում: Որպես օրինակ, գործակալությունը հիշեցրել է 2016 թվականի ապրիլի քառօրյա պատերազմը: Նշվում է, որ 2 երկրների առաջնորդներն էլ հակառակորդին են մեղադրում սադրանքներ հյուսելու, հրադադարը խախտելու մեջ:

Հոդվածում անդրադարձել են նաեւ Թուրքիային, որը, ինչպես նշվել է, «էթնիկ եւ մշաշութային կապեր ունի Ադրբեջանի հետ», մեջբերել են ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի հայտարարությանը, որով նա հայերին կոչ էր անում սթափվել եւ հայտարարում էր, որ «Ադրբեջանը մենակ չէ ու Թուրքիայի իշխանությունը, ժողովուրդը նրա կողքին են ցանկացած պարագայում»: Associated press-ը գրել է նաեւ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության եւ հայտնած մտահոգության մասին:

AP-ի հոդվածը՝ գործակալության հղումով, հրապարակել են նաեւ The Washington post-ը, The Republic-ը, այլ լրատվականներ:

Reuters միջազգային գործակալությունը, հայտնելով 2 երկրների սահմանային իրավիճակի սրացման մասին, գրում է, որ նախկին սովետական 2 հանրապետությունները  վաղուց են հակամարտում՝ «հիմնականում էթնիկ հայկական շրջան համարվող» Լեռնային Ղարաբաղի պատճառով, թեպետ այս վերջին բախումը եղել է Ղարաբաղից շատ հեռու հատվածում: Նշվում է, որ ռազմական բախում հրահրելու եւ հրադադարը չպահելու մեջ 2 երկրները մեղադրում են իրար եւ հայտարարում հրետանային հարվածների մասին: Reuters –ը նաեւ գրում է, որ միջազգային հանրությունը անհանգիստ է սառեցված ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության սրացմամբ՝ մասամբ այն պատճառով, որ անկայունություն է տիրում մի տարածաշրջանում, որը միջանցք է հանդիսանում դեպի միջազգային շուկա նավթ ու գազ մատակարարող խողովակաշարերի համար:

Գործակալության հոդվածը  վերահրապարակել է The Jerusalem post-ը, U.S.News-ը, National post-ը, նաեւ մի շարք այլ լրատվական կայքեր:

Տիրող իրավիճակին անդրադարձել է նաեւ BBC-ն, իսկ առավել ծավալուն՝ BBC-ի ռուսական ծառայությունը: Հոդվածում հրապարակվել են գրեթե նույն տեղեկությունները, ինչ մյուս լրատվականներում՝ 2 երկրների փոխադարձ մեղադրանքների, Պաշտպանության նախարարությունների հայտարարությունների եւ 2 գերատեսչությունների խոսնակների հրապարակած տեղեկությունների, Լեռնային Ղարաբաղի բազմամյա հակամարտության մասին: Նշվում է, որ Ադրբեջանը մեղադրել է հայկական կողմին ադրբեջանական Աղդամ գյուղը հրետակոծելու համար, Աղդամի վարչական ղեկավարն էլ գործակալությանը հայտնել է, որ գյուղում կրակոցների ձաներ լսվելու հետեւանքով խուճապային իրավիճակ է ստեղծվել:

Հայ-ադրբեջանական սահմանի՝ Տավուշի մի մասի երկայնքով ծավալվող ռազմական գործողությունները պարբերաբար ակտիվ լուսաբանվել են նաեւ թուրքական մամուլում, բնականաբար՝ հայկական կողմին ուղղված մեղադրանքներով, սպառնալիքներով, սադրանքներով եւ ադրբեջանական կողմի մասին պաշտպանական տեքստերով:

Իրավիճակին ակտիվ անդրադարձ է եղել վրացական, ռուսական, արաբական լրատվամիջոցներում, աշխարհի տարբեր հատվածների բազմաթիվ այլ լրատվական կայքերում ու պարբերականներում:

Տպել
4789 դիտում

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)