ՌԴ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաննները «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում մեկնաբանել են սահմանային միջադեպը

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպը ընդգծել է, որ Հայաստանը բաց է բանակցությունների համար, սակայն, հարևան երկիրը ձգտում է կոնֆլիկտը լուծել բացառապես ռազմական ճանապարհով:

«Այն ինչ մշտապես տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին խոսում է այն մասին, որ Ադրբեջանը ցանկություն չունի գնալու բանակցային ճանապարհով: Ադրբեջանի նախագահն այդ մասին հայտարարել է ուղղակի կերպով, որ նա հիասթափված է բանակցային գործընթացից և կոնֆլիկտի լուծման միայն ուժային ճանապարհ է տեսնում:

Իմ գործընկերը՝ Ադրբեջանի դեսպանը, Ձեր ռադիոկայանի եթերում հայտարարեց, որ իրենք հանդես են գալիս բացառապես այդ կոնֆլիկտի ռազմական լուծման դիրքերից և կարծում են, թե կարող են այդ ճանապարհով վերահաստատել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողությունը»,- ասել է Հայաստանի դեսպանը:

Դեսպան Տողանյանը ընդգծել է նաև, որ սահմանին տեղի ունեցած միջադեպի նախահարձակ կողմը Ադրբեջանն է, դրանում կարելի է համոզվել ոչ միայն արբանյակային նկարահանումների օգնությամբ, այլ նաև այն հռետորաբանությունից, որով անթաքույց կերպով հանդես է գալիս հարևան երկիրը:

«Ադրբեջանը երբեք չի համակերպվի իր տարածքի 20% կորստի հետ և սահմանին տեղի ունեցած սրացումը նոր կամ սենսիացիոն ինչ-որ բան չէ»-, այս մասին «Խոսում է Մոսկվան» ռոդիոկայանի եթերում ավելի վաղ հայտարարել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին:

Ադրբեջանի դեսպանը ասել է, որ բանակցությունները ոչ մի արդյունք չեն տալիս, այդ իսկ պատճառով չպետք է բացառել լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը տարածաշրջանում: «Ցավոք սրտի մեծ երկրները, մեր հարևանները ձգտում են սառեցնել այդ կոնֆլիկտը, որպեսզի այն ընթանա անվերջ: Բանակցությունները չեն կարող լինել հանուն բանակցությունների: Դրանք պետք է արդյունքի հանգեցնեն, իսկ եթե չեն հանգեցնում, ուրեմն, բնականաբար, կլինեն ռազմական գործողություններ:

Վերջնականպես պետք է հասկանալի դարձնել այս դիրքորոշումը»,- ասել է դեսպանը: Փոլադ Բյուլբյուլօղլին իր խոսքում ընդգծել է նաև, թե Բաքուն երբեք թույլ չի տա երկրորդ հայկական պետության ստեղծումը Հարավային Կովկասի տարածքում և խնդիրը նրանում չէ, թե ով առաջինը սկսեց ռազմական գործողությունը, ով՝ երկրորդը:

Նաիրա Բաղդասարյան

Մոսկվա

Տպել
2925 դիտում

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան