Համալիրում անցկացվող փառատոնի ժամանակ երաժիշտների միջեւ տեղադրվում են ապակյա միջնորմներ. մահճակալները չեն հանվել

Հուլիսի 10-ից Հայաստանում մեկնարկել է «Music 20» խորագրով առցանց միջազգային փառատոնը: Երեւանի Կ. Դեմիրճյանի մարզահամերգային համալիրում անցկացվող համերգի լուրը շատերի մոտ է հարց առաջացրել, թե իսկ ինչ եղան այդտեղ տեղադրված մահճակալները: Դրանք, հիշեցնենք, նախատեսված էին կորոնավիրուսով հիվանդների համար:

Մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ մահճակալները չեն հանվել, դրանք գտվում են նախասրահում, իսկ փառատոնային համերգները տեղի են ունենում դահլիճում: Եվ քանի որ հաջորդ համերգներն էլ առցանց են լինելու ու առանց հանդիսատեսի, իսկ մասնակիցների մուտքը՝ ծառայողականից, մահճակալները բոլորովին չեն խանգարում: «Եվ հետո, ծառայողական մուտքից շատ ավելի հարմար է արտիստների ելումուտը վերահսկելն ու ջերմաչափելը»,- ասաց Ղազարյանը:

Համալիրի տնօրենը հայտնեց, որ տեղադրված 184 մահճակալները դեռեւս չեն օգտագործվում, հույս հայտնեց, որ դրանց անհրաժեշտությունը չի էլ առաջանա:

«Music 20»-ի կազմակերպիչներն ավելի վաղ հայտնել էին, որ արտերկրից 23 արտիստներ են ժամանալու Հայաստան: Կարեն Ղազարյանը մանրամասնեց, որ արտերկրից ժամանողները նախ կորոնավիրուսի թեստ են հանձնում այն երկրում, որտեղից գալիս են, ապա եւս մեկ անգամ էլ՝ Հայաստանում: «Առանձին մեքենայով են գալիս, առանձին ուտելու տեղ ունեն, գրեթե ոչ մեկի հետ չեն շփվում: Բոլոր հնարավոր տարբերակներով պաշտպանվում ենք, եւ սա միակ հնարավոր տարբերակն է այս պահին, որ մեր մշակույթը ապրի»,- ասաց Կարեն Ղազարյանը:

Փառատոնը կազմակերպած Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի քարտուղար Լիլիթ Գրիգորյանը տեղեկացրեց, որ 10 արտիստ արդեն Հայաստանում է: Նրանք Երեւան են ժամանել Մինսկով (Բելառուս)։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հայտնել էր, որ տեղի ունեցող  փառատոնին կկայանա 9 սիմֆոնիկ, 5 կամերային համերգ, 3 մենահամերգ եւ 2 անսամբլային համերգ։ Այն կտեւի մինչեւ հուլիսի 28-ը:

Նշենք, որ համալիրում կազմակերպվող այս իրադարձությունը զարմացրել է հանրությանը: Այն նաեւ զայրույթ էր առաջացրել մի շարք կոլեկտիվների մոտ, քանի որ շատերն արդեն քանի ամիս է՝ զրկված են փորձեր անելու հնարավորությունից պարետատան սահմանափակումների պատճառով: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի քարտուղարից հետաքրքրվեցինք, թե ինչպես է հաջողվել պարետատնից թուլտվություն ստանալ:

Լիլիթ Գրիորյանը հայտնեց, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մի շարք առաջարկներ է ներկայացրել պարետատանը‚ մի քանիսը մերժվել է‚ «Music 20» փառատոնը հավանության է արժանացել։  Նա նկատեց՝ «Music 20» ծրագրի բոլոր բաղադրիչները քննարկել է պարետատունը եւ տրել հավանություն։ Պահպանվում են անվտանգության բոլոր նորմերը։

Յուրաքանչյուր փորձից ու համերգից հետո տարածքը ախտահանվում է համապատասխան նյութերով‚ տարածքում կան սպիրտային հիմքով ախտահանիչ նյութեր:

Հիշեցնենք՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ վիրուսի տարածման համար ամենառիսկայիններից է երգեցողությունը, քանի որ մեծ քանակի վիրուսային մասնիկներ են արտաշնչվում շրջակա միջավայր եւ հնարավոր է՝ վարակեն կողքի մարդկանց: Նվագախմբի մամուլի քարտուղարից հետաքրքրվեցինք, թե ինչ ձեւաչափով են այս պարագայում պաշտպանվում:

Վերջինս հայտնեց, որ փողային գործիքներ նվագող երաժիշտների միջեւ տեղադրված են օրգանական ապակուց բաժանարար միջնորմներ, եւ երաժիշտների միջեւ պահպանվում է սոցիալական հեռավորությունը։

«Համավարակի պայմաններում նվագախումբը հանդես է եկել բազմաթիվ առցանց նախաձեռնություններով։ Մենք փորձում ենք տարբեր ձեւաչափեր գտնել ունկնդրի հետ շփվելու համար: Ամիսների դադարից հետո երկրի մշակութային կյանքի վերակենդանացման գործընթացում ներդրում ունենալը մեծ պատիվ է եւ նման իրավիճակում, իհարկե, նաեւ պատասխանատվություն, իսկ քննադատությունները՝ սպասելի: Աշխատողի եւ արժեք ստեղծողի համար քննադատությունը սովորական է, չեն քննադատում նրան, ով ոչինչ չի անում»,- նկատեց Լիլիթ Գրիգորյանը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ փառատոնի մասին խոսելիս Սերգեյ Սմբատյանը հայտնել էր, որ աշխարհահռչակ արտիստներ են ժամանելու Հայաստան‚ եւ Հայաստանը կլինի այն կենտրոնը‚ որին իրենց հայացքը կուղղեն դասական երաժշտության սիրահարները։ Նշել էր, որ ակնկալում են ավելի քան 100.000 առցանց դիտումներ: Նա տեղեկացրել էր նաեւ, որ փառատոնին Հայաստանում ելույթ կունենան հանրաճանաչ մենակատարներ եւ դիրիժորներ: Ավելի քան 20 մենակատար կգա Հայաստան: Նրանցից են Սերգեյ Դոգադինը, Ֆրանչեսկա Դեգոն, Անդրեյ Բարանովը, Գլորիա Քամփաները եւ Հայկ Կազազյանը։

Նշենք, որ այս փառատոնի անցկացման համար ՀՀ պետբյուջեից որեւէ գումար չի ծախսվել։ Համերգները հեռարձակվում են առցանց, հատուկ փառատոնի համար ստեղծված https://www.music20.am/ կայքի միջոցով։ 

Տպել
1653 դիտում

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը