Խոշոր վթար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին. 5 տուժածի թվում 13-ամյա երեխա կա (լուսանկարներ)

10/07/2020 schedule11:28

Երեկ՝ հուլիսի 9-ին, Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին՝ «Փարոս» հյուրանոցի մոտակայքում, տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ։

Իրար են բախվել Շուշիի քաղաքի բնակիչ Առնոլդ Հովսեփյանի (ծնվ․ 1985թ․) վարած «Ford Tranzit» 36 NN 698 պ/հ և Ասկերան քաղաքի բնակիչ Բորիս Դանիելյանի (ծնվ. 2000թ.) վարած «Volkswagen Golf» մակնիշի 32 OO 908 պ/հ ավտոմեքենաները:

ԱԻՊԾ փրկարարներին հաջողվել է վթարված ավտոմեքենաներից ժամանակին դուրս բերել տուժածներին և Ասկերանի ՀՓՄ-ի հրշեջ-փրկարարների հետ ցուցաբերել համապատասխան օգնություն:

ՃՏՊ-ի հետևանքով «Ford Tranzit» 36 NN 698 պ/հ ավտոմեքենայի տուժածներ, վարորդ Առնոլդ Հովսեփյանը տարբեր մարմնական վնասվածքներով շտապօգնության մեքենայով տեղափոխվել է քաղաք Ստեփանակերտ՝ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ, իսկ նույն մեքենայի ուղևոր, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Հայկ Սարգսյանը (ծնվ. 2007թ.) թեթև մարմնական վնասվածքներով՝ «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ը:

ՃՏՊ-ի հետևանքով «Volkswagen Golf» մակնիշի 32 OO 908 պ/հ ավտոմեքենայի տուժածներ, վարորդ Բորիս Դանիելյանը տարբեր մարմնական վնասվածքներով շտապօգնության մեքենայով տեղափոխվել է քաղաք Ստեփանակերտ՝ Կենտրոնական զինվորական հոսպիտալ, իսկ նույն մեքենայի ուղևորներ, Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի բնակիչ Վահե Ծատրյանը (ծնվ. 2000թ.) և Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Արմեն Բաբայանը (ծնվ. 1999թ.) տարբեր մարմնական վնասվածքներով շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության (հուլիսի 10՝ ժամը 10։50 տվյալներով)՝ տուժածներ Բորիս Դանիելյանի, Առնոլդ Հովսեփյանի և Արմեն Բաբայանի առողջական վիճակը գնահատվում է ծանր։ Վահե Ծատրյանի վիճակը՝ ծայրահեղ ծանր, Հայկ Սարգսյանի առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Տպել
2359 դիտում

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ