Ինքնաձիգ, հրացաններ, ատրճանակ. ոստիկանության բաժիններում հրազեններ են հանձնվել (տեսանյութ)

ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններում քաղաքացիները զենք-զինամթերք են հանձնել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 7-ին բաժին եկած Երևանի 47-ամյա բնակիչը կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ ու 5,45 միլիմետր տրամաչափի 69 փամփուշտ: Տղամարդը հայտնել է, որ դրանք պատկանել են տարիներ առաջ մահացած ընկերոջը։

Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Գեղաշեն գյուղում բնակվող մի երիտասարդ կամավոր հանձնել է տարիներ առաջ մահացած հորը պատկանած «Կալաշնիկով» ինքնաձիգը, պայթուցիչներով նռնակներն ու ինքնաձիգի 60-ից ավելի փամփուշտը։

Հուլիսի 8-ին ոստիկանության Կապանի բաժնում կապանցի մի տղամարդ կամավոր հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ, ինքնաձիգի պահեստատուփ՝ լիցքավորված 30 փամփուշտով, տարբեր տրամաչափի 240-ից ավելի փամփուշտ և այլն։ Ըստ նրա՝ ապօրինի զենք զինամթերքը իրենն է, ձեռք է բերել տարներ առաջ ու պահել տանիքում։

Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Սիսիանում բնակվող մի տղամարդ կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի հրացան։

Ոստիկանության Թալինի բաժնում ստացված հաղորդման համաձայն՝ մի տղամարդ Թալին քաղաք մտնող ճանապարհի սկզբնամասում զենք էր թողել։ Հիշյալ տարածքում Թալինի ոստիկանները հայտնաբերել են մեկփողանի հրացան ու ինքնաշեն կրակող սարք։

Հուլիսի 8-ին Ջերմուկի բնակիչը կամավոր հանձնել է գործարանային համարը ջնջված «ՏՕԶ» տիպի ակոսափող հրազեն, սվին դանակ, ձայնազդանշանային կրակող սարք ու տարբեր տրամաչափի 200-ից ավելի փամփուշտ՝ հայտնելով, որ դրանք իրենն են, ձեռք է բերել տարիներ առաջ ու պահել նկուղում։
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։ 

Տպել
307 դիտում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել

Մտահոգիչ խախտումներ՝ Ծաղկաձորի խոշոր հյուրանոցներում․ ՍԱՏՄ-ն կրկին կասեցման միջնորդություններ կներկայացնի

Որքան աշխատավարձ կստանան նոր պարեկային ծառայության պարեկները․ ոստիկանությունը քննարկման է դրել սահմանաչափերը

Խախտումներ են արձանագրվել Սպիտակի բենզալցակայաններում ու շինանյութի առևտրի կետերում. ՇՎՏՄ մշտադիտարկումներ

Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին (լուսանկարներ)

«Մեգա Տեխնիկս»-ի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել. հայտարարվել է «1-ԲԻՍ» կանչ, տեղում է եղել նախարարը (լուսանկարներ)