24 ժամով կասեցվեց Գյումրու միկրոյի շուկայի գործունեությունը (լուսանկարներ)

«Ասատրյանների ՍԱԽԱ-Լենա» ՓԲԸ-ն կամ գյումրեցիներին հայտնի միկրոյի շուկան այսօր վաղ լուսաբացին ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի պատասխանատուները կողպել, աշխատանքը կասեցրել, առևտրականներին իրենց գյուղմթերքով հետ են դարձրել:

Որոշումը պարետինն է, կասեցումն էլ՝ 24 ժամ: Սննդի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի ղեկավար Արտուշ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ համաճարակային կանոնների խախտումներ էին արձանագրվել օրեր առաջ, արձանագրությունն ուղարկվել է պարետատուն, որոշումն էլ ստացվել է այսօր, եկել կասեցրել են աշխատանքը:

Սա արդյոք խնդրի լուծո՞ւմ է, և հնարավո՞ր է, որ բոլոր առևտրականներն ամռան տապին դիմակներ դնեն, անընդհատ ախտահանվեն կամ սոցիալական հեռավորություն պահեն և՛ քաղաքացիներից, և՛ մյուս վաճառականներից:

Հարցը հստակ պատասխան չունեցավ: Ըստ պատասխանատուների՝ որ հասցեի համար լինում է պարետի որոշումը, այդ հասցեում աշխատանքը կասեցվում է, բացատարական աշխատանք է տարվում:

Տարածքը, որի աշխատանքը կասեցվել է, հարակից է Լաչինի միջանցք կոչվող, նույն ծավալն ունեցող շուկային, որի աջ ու ձախ կողմերում միլիմետրերի հեռավորությամբ նաև շարքերով խանութներ ու կրպակներ են գործում, իսկ առևտրականներն այդ հատվածում երկու շարքով են առևտուր կազմակերպում:

Լաչինում մշտապես քայլելու, առաջ շարժվելու խնդիր կա, քանի որ հեշտ չէ արկղերի, մորթված կենդանիների գլուխների, ձկների ջրոտ և գարշահոտ արկղերի, տարբեր տաղավարների, գետնին փռված մթերքների ու ապրանքների վրայով քայլել, ցատկել ու դուրս գալ տարածքից:

Բայց պարզվում է՝ դա ոչ թե շուկա է, այլ վայր, որտեղ մարդիկ փողոցային առևտուր են կազմակերպում: 100-ից ավելի մարդու մասին է խոսքը: Եվ նրանց խնդիրը դուրս է ՍԱՏՄ ՇՄ կենտրոնի տիրույթից:

«Լաչինի հատվածում՝ Շահումյանն ու Պաբեդան, փողոցային առևտրով են զբաղվում և մեր ենթակայության տակ չեն, բոլորը ֆիզիկական անձինք են: Էնտեղ պետք է համայնքը և ոստիկանությունը զբաղվեն»,- ասաց կենտրոնի տնօրենը:

Մի քանի շաբաթ առաջ քաղաքապետարնի պատասխանատուն ոստիկանների ուղեկցությամբ եղել է տարածքում, բայց ոչ թե փողոցային առևտրի դադարեցման պահանջով, որը, ի դեպ, քաղաքապետարանին չի հաջողվում անել տարիներ շարունակ, այլ ընդամենը դիմակ բաժանելու, դիմակ դնելու հորդորով:

Պետք է, սակայն, ընդգծել, որ այդ հատվածոներում առևտրականները հիմնականում դիմակներ չեն դնում ո՛չ ոստիկանների ու պատասխանատուների ներկայությամբ, ո՛չ՝ առանց նրանց:

Տպել
2239 դիտում

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան