Ուրախ եմ, որ չենք քննարկում, թե Ալեն Սիմոնյանի տղան մեկին գցել է մեքենայի տակ եւ չի պատժվել. թող սա լինի ամենամեծ խնդիրը

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ծառայողական մեքենաների կրճատման, արագաչափերի եւ տեսախցիկների թեմաներին, ինչպես նաեւ խոսեց ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ ստեղծված կորոնավիրուսի հետ կապված ԱԺ քննիչ հանձնաժողովի նպատակների մասին:

«Ես ընդհանրապես զարմանում եմ, ինչո՞ւ չենք քննարկում՝ մենք ապրո՞ւմ ենք, թե՞ չենք ապրում, հաց ուտո՞ւմ ենք, թե՞ չենք ուտում, շոր կարողանո՞ւմ ենք գնել մեզ համար, թե՞ չենք կարողանում»,- հեգնեց փոխնախագահը՝ հավելելով, որ ամեն ինչ ծայրահեղականացնելը նորմալ է լրատվական դաշտում:

Սիմոնյանը վստահեցրեց, որ ԱԺ ծառայողական մեքենաների 60 տոկոսը կրճատվել է: Ըստ նրա՝ կրճատվել են նաեւ Ազգային ժողովի ծախսերը, բյուջեի բեռը 40-60 տոկոսով նվազեցվել է:

«Էդ որ ամեն շաբաթ, ամեն ամիս տարբեր լրատվամիջոցներ իրենց պարտքն են համարում քննարկել, թե պատգամավորներից ով է 100-200 հազար դրամ ավելի գումար ստացել, հետո գումարում իրար եւ վերնագիր ստանում՝ դոլարի վերածելով, չգիտես ինչու՝ մոռանում են այն ծախսերի, բենզինի, թղթի, գործուղումների, նույն ավտոմեքենաների, որը ԱԺ-ն վերադարձնում է բյուջե, որովհետեւ չի ծախսում եւ խնայում է, եւ, ի վերջո, դրա մասին գրեթե ոչ ոք չի խոսում»,- ասաց նա:

Վստահեցրեց, որ մեքենան իր համար միայն փոխադրամիջոց է, աշխատանքն ավելի արդյունավետ եւ արագ անելու հնարավորություն:

«Ես ուրախ եմ, որ մենք սա ենք քննարկում, չենք քննարկում, որ Ալեն Սիմոնյանը ինչ-որ շենքում 50 տոկոս փայ ունի, չենք քննարկում, որ Սիմոնյանի տղան ինչ-որ մեկին գցել է մեքենայի տակ եւ չի պատժվել: Դուք հասկանո՞ւմ եք՝ մեր օրվա մեջ այլեւս նման քննարկումներ չկան… Ալեն Սիմոնյանը մեքենան սխալ տեղ է կանգնեցրել. թող սա լինի նոր Հայաստանի ամենամեծ խնդիրը, եւ ես պատրաստ եմ նման Հայաստանում ապրել»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով արագաչափերի խնդրին եւ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե գործող իշխանությունները նախկինում քննադատում էին դրանք, իսկ հիմա չեն հրաժարվում դրանցից՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ տարբերությունը այն է, որ նախկինում դրանք բիզնես են եղել, հիմա՝ կարգուկանոնը պահելու միջոց:

«Լրագրողը կարող է զբաղվել լրագրությամբ, եւ լրագրող կարող է լինել, որը զբաղվում է բիզնեսով: Նրանք երկուսն էլ իբր լրագրող են, բայց հարգանքի արժանի է այն լրագրողը, որը իր մասնագիտւթյունն է ներկայացնում, այլ ոչ թե բզինեսմեն է: Նույնը վերաբերում է տեսախցիկներին, որ այսօր նրանք մարդուն շորթելու պայման չեն»,- հավելեց փոխնախագահը:

Անդրադառնալով կորոնավիրուսի հետ կապված ԱԺ քննիչ հանձնաժողովին՝ Սիմոնյանն ասաց. «Դե, պետք է քննենք, նախեւառաջ հասկանանք՝ որ քաղաքական ուժն է փորձում ու փորձել համաճարակը օգտագործել՝ իր քաղաքական շահերը առաջ տանելու համար: Պետք է քննենք ու հասկանանք՝ էդ որ պատգամավորներն են ու նրանց մերձ օգնականները եւ այլ անձինք, որոնք տարածում են, որ կորոնավիրուս չկա իրականում: Ովքեր ուզում են հնարավորինս բարձր լինի թիվը, որ քննադատելու բան ունենան»:

Տպել
1929 դիտում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել

Մտահոգիչ խախտումներ՝ Ծաղկաձորի խոշոր հյուրանոցներում․ ՍԱՏՄ-ն կրկին կասեցման միջնորդություններ կներկայացնի

Որքան աշխատավարձ կստանան նոր պարեկային ծառայության պարեկները․ ոստիկանությունը քննարկման է դրել սահմանաչափերը

Խախտումներ են արձանագրվել Սպիտակի բենզալցակայաններում ու շինանյութի առևտրի կետերում. ՇՎՏՄ մշտադիտարկումներ

Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին (լուսանկարներ)

«Մեգա Տեխնիկս»-ի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել. հայտարարվել է «1-ԲԻՍ» կանչ, տեղում է եղել նախարարը (լուսանկարներ)