Սուրբ Սոֆիայի տաճարը կրկին ցանկանում են դարձնել մզկիթ․ Ռուստամ Բաքոյանը մտահոգություն հայտնեց

Այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը անդրադարձավ այն փաստին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադրություն է հայտնել Սուրբ Սոֆիայի տաճարը կրկին վերածել մզկիթի։

Նա հիշեցրեց 1453 թվականը, երբ Սուրբ Սոֆիան անվերադարձ անցավ Թուրքերի տիրապետության տակ եւ դարձավ մզկիթ, ապա՝ 1935 թվականին, այն ստացավ թանգարանի կարգավիճակ՝ հնարավորություն տալով քրիստոնյա աշխարհին հիանալ այդ անզուգական ճարտարապետական հզոր կառույցով։

Այն, որ Էրդողանը տաճարը ցանկանում է մզկիթ դարձնել, Բաքոյանի խոսքով, դժգոհության ալիք է բարձրացրել ոչ միայն քրիստոնյա աշխարհում, այլեւ համաշխարհային քաղաքակրթության հուշարձաններով մտահոգված մարդկանց շրջանում։

«Հայաստանի հունական համայնքն իր անհանգստությունն է հայտնում ճարտարապետական այս հուշարձանի շուրջ տեղի ունեցող պրոցեսներին եւ հույս հայտնում, որ ՀՀ իշխանությունները եւս այս հարցում հետեւողական կլինեն, արտաքին քաղաքականությանը ուշադրություն կդարձնեն, որ Սուրբ Սոֆիայի տաճարը հանկարծ չվերածվի մզկիթի»,- ասաց Բաքոյանը՝ հավելելով, որ ինքը դատապարտում է թուրքական քաղաքականությունը։

Նա հույս հայտնեց, որ Թուրքիայի նախագահն իր այս որոշումից հետ կկանգնի, եւ Սուրբ Սոֆիայի տաճարը կմնա՝ որպես թանգարան։

Տպել
1125 դիտում

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել

Մտահոգիչ խախտումներ՝ Ծաղկաձորի խոշոր հյուրանոցներում․ ՍԱՏՄ-ն կրկին կասեցման միջնորդություններ կներկայացնի

Որքան աշխատավարձ կստանան նոր պարեկային ծառայության պարեկները․ ոստիկանությունը քննարկման է դրել սահմանաչափերը

Խախտումներ են արձանագրվել Սպիտակի բենզալցակայաններում ու շինանյութի առևտրի կետերում. ՇՎՏՄ մշտադիտարկումներ

Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին (լուսանկարներ)

«Մեգա Տեխնիկս»-ի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել. հայտարարվել է «1-ԲԻՍ» կանչ, տեղում է եղել նախարարը (լուսանկարներ)

Արկը դեռ երկնքում էր, բայց տեղի բնակիչների տրամադրությունները բարձր էր, հումորներ էին անում․ Ղուկասյան

Հետազոտության մտնել լողացած եւ մաքուր շորերով. կրել դիմակներ՝ ինչպես օրինակում (լուսանկարներ)

Արդեն երկրորդ օրն անընդմեջ դիտարկվում են ՀՀ Կոտայքի մարզի զբոսաշրջային վայրերն ու բացօթյա հանգստի գոտիները