Երեւանում ընդամենը 60 կմ/ժ արագություն սահմանելով՝ մեծ ողբերգության առաջ չենք կանգնի. Ղահրամանյան

Հուլիսի 18-ից Երեւան քաղաքի տարածքում երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ սահմանելու որոշումը քննադատությունների առիթ է դարձել։ Վարորդներից շատերը նշում են, որ այս փոփոխությունը բերելու է խցանումների ավելացման, մյուսներն էլ կարծում են, որ նպատակը վարորդներին տուգանելն է։

Նշենք, որ մինչ այդ, բացի 8 փողոցներից, մնացած բոլոր տեղերում հենց 60 կմ/ժ էր սահմանված առավելագույն արագությունը։ Այսպիսով՝ փոփոխության արդյունքում 60 կմ/ժ արագություն կսահմանվի ներկայումս մինչեւ 70-80 կմ/ժ թույլատրելի համարվող Իսակովի պողոտայում, Թբիլիսյան խճուղում, Մոնթե Մելքոնյան, Աճառյան, Դավիթ Բեկ փողոցներում, Մյասնիկյան պողոտայում, Սարալանջի փողոցում եւ Աշտարակի խճուղում։

ՃՈ պետի տեղակալ Արման Չիլինգարյանը երեկ նշել էր, որ եթե փոփոխությունը իրեն չարդարացնի, կա՛մ կվերադառնան նախկին վիճակին, կա՛մ նոր փոփոխություններ կարվեն։ Ոստիկանությանը տված պարզաբանման մեջ ՃՈ պաշտոնյան նաեւ հավելել էր, որ 2019-ին Երեւանում տեղի ունեցած պատահարների 10,5%-ը նշված 8 փողոցներում է եղել։ Զոհերի թիվը այդ փողոցներում կազմել է Երեւանում տեղի ունեցած պատահարների հետեւանքով ընդհանուր զոհերի 20%-ը։

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ Երեւան քաղաքն ունի 170 քաղաքային նշանակության փողոց, եւ ընդհանուր զոհերի 20 տոկոսն ընդամենը 8 փողոցում է տեղի ունենում. «Այսինքն՝ զոհերով պատահարների կուտակումներ կան որոշակի փողոցներում, երբ վերլուծություններ են արվել՝ պատճառները պարզելու, միակ համընկնումը, որ բոլոր այդ փողոցների միջեւ կար, դա արագության 60 կմ/ժ-ից ավելի արագություն ունենալն է»։

Նրա խոսքով՝ ՃՈ-ն այդ մասին հիմնավորված փաստաթուղթ է ներկայացրել ոստիկանապետին, միջնորդագիր է գնացել Երեւանի քաղաքապետարան, որ հարցը քննարկեն եւ լուծում տան: Լուծումն այն կլինի, որ այդ 8 փողոցում, որտեղ արագության սահմանը 60-ից բարձր է, դարձնեն 60։

«Եվրոպական մի շարք երկրներում քաղաքային երթեւեկության մեջ առավելագույն արագությունը 50 կմ/ժ-ն է, նույնիսկ տեղ-տեղ 30 կմ/ժ է։ Այս պահին որոշում է կայացվել սահմանափակվել 60 կմ/ժ-ով. առաջիկա մոտ 2-3 ամսվա պատահարների վերլուծություն կիրականցվի, կնայենք, եթե այս փոփոխությունը նվազեցնում է զոհերով պատահարների թիվը, ուրեմն այն արդարացված է, եթե՝ ոչ, ապա պետք է մտածել նոր փոփոխություն անելու համար»,- նշեց պատգամավորը։

Դիտարկմանը, թե վարորդները պնդում են, որ փոփոխության արդյունքում խցանումներ են առաջանալու, Խաչատրյանն արձագանքեց. «Երթեւեկության 60 կամ 70 արագությունը բացարձակ կապ չունի խցանումների հետ։ Խցանումները տեղի են ունենում հենց ՃՏՊ-ների պատճառով։ Եթե սրանով նվազեն պատահարները, դա արդեն կնպաստի խցանումների վերացմանը։ Երեւան քաղաքում խցանումները հիմնականում պայմանավորված են պատահարներով եւ խաչմերուկներում կանոնների չպահպանմամբ։ Ուղղակի ազդեցություն խցանումների վրա չի լինի»։

Նա վստահեցրեց՝ այդ 10 կմ/ժ-ը հաստատ ժամանակային առումով այդչափ մեծություն չի կազմի. «Կարող է 1, 2 կամ 3 րոպեի տարբերություն տալ առավելագույնը Երեւանում՝ մի վայրից մյուս վայրը հասնելու համար, բայց եթե դա վերաբերում է մարդկային կյանքերին, միանշանակ պետք է այս փոփոխությունն անել»։

«Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը եւս այն կարծիքին է, որ արագության նվազեցումը խցանումների պատճառ չի կարող դառնալ․ «Մեր քաղաքում խցանումներ ասելը մի փոքր ճիշտ բնութագրում չէ։ Խցանումն այն է, երբ ընդհանրապես տեւական ժամանակ, օրինակ, 15 րոպե, 1 մետր էլ առաջ չես շարժվում։ Խցանումներն այն երկրներում են, որտեղ, օրինակ, մարդիկ, երբ երեկոյան աշխատանքից պիտի գնան տուն, չեն գնում, քանի որ գիտեն՝ չեն կարող հասնել»։

Նրա խոսքով՝ Երեւանի կենտրոնում միջինում 25-27 կմ/ժ է արագությունը, իսկ մնացած հատվածներում՝ 40-50 կմ/ժ։ Հավելեց, որ Երեւանում կա շուրջ 1100 կմ եւ դեռ մի փոքր էլ ավելի ավտոճանապարհ երթեւեկության համար, փոփոխությամբ 8 փողոց պետք է մնացածի պես անցնեն 60 կմ/ժ արագությամբ։

«Ընդհանուր այդ ճանապարհները մոտ 12-15 կմ է կազմում, այսինքն՝ 1100 կմ-ի մեջ 1 տոկոսն էլ չի անցնում։ Կարելի է ասել, որ սա որեւէ կերպ չի անդրադառնա միջին արագության վրա։ եթե անդրադառնա, շատ չնչին կլինի՝ 1 տոկոսի չափով առավելագույնը։ Երեւանի մի ծայրամասից մյուս ծայրամաս երթեւեկելուց ընդհանուր 2-ից 3 րոպե տատանում չի կարող տալ»,- ասաց Ղահրամանյանը՝ հավելելով, որ այդ մի քանի րոպեն այն գինը չէ, որ փորձեն ազգաբնակչությանը վտանգել։

Նրա խոսքով, օրինակ, Մյասնիկյան պողոտայում, Իսակովի պողոտայում մեքենաները շատ են շրջվում, ինչի պատճառներից մեկը հիմնականում բարձր արագությունն է եւ մի փոքր մեքենայի կառավարումը կորցնելը. «Եթե ցածր արագության տակ մեքենայի կառավարումը կորցնես, մեծ վնասներ չես կրի»։

Նա ընդգծեց՝ դեռեւս պետք է ապավինեն թղթի վրա գրված որոշումներին, քանի որ ներկայիս իրավիճակում այլ տարբերակները մի փոքր դժվար են պատկերացնելը. «Օրինակ՝ արտակարգ դրության սկզբի 1 ամսվա ընթացքում ունեցել ենք 16-17 ինքնավթարի զոհեր, որոնք իրենք իրենց են վթարվել, ու բախումը տեղի է ունեցել այնպիսի հետեւանքներով, որ մարդիկ մահացել են։ Հետեւաբար առաջնային վարկածը բարձր արագությունն է»։

Նա նշեց, որ 2-րդ խնդիրը մեքենաների տեխնիկական հագեցվածության հետ է կապված. «Ելնելով մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքներից՝ պատճառներից մեկը մեքենաների տեխնիկական զննությունն է։ Եթե իսկապես իրական տեխնիկական զննություն լինի, մեքենաների 20-25 տոկոսը պետք է դուրս բերվի երթեւեկությունից։ Եթե ուզում ենք որակ, պետք է խիստ հսկողություն լինի, որից շատ դժգոհություններ կլինեն, ու շատ մարդիկ էլ, այսպես ասած, օրվա հացի փողից կզրկվեն»։

Ղահրամանյանի կարծիքով՝ եթե այդ հսկողությունը չկա, ապա պետք է այս սահմանափակումներին համակերպվել. «Ես կարծում եմ, որ մենք մեծ ողբերգության առաջ չենք կանգնի ամբողջ Երեւանում ընդամենը 12-15 կմ ճանապարհը 60 կմ/ժ արագություն սահմանելով»։

Հարցին՝ այսինքն՝ դրակա՞ն է վերաբերում փոփոխությանը, նա պատասխանեց. «Ելնելով այսօրվա իրավիճակից եւ անվտանգության տեսանկյունից՝ որեւէ բան չեմ կարող մարդու կյանքի հետ համեմատել, իսկ արագության նվազեցման դեմ, բնականաբար, միշտ էլ հակափաստարկներ կգտնվեն, թե մարդիկ ուշ կհասնեն եւ այլն։ Մենք տարեկան մինչեւ 1 գյուղի չափով բնակչություն ենք կորցնում, էլ չեմ ասում՝ ինչքան մարդիկ են հաշմանդամ դառնում, այլ ֆիզիկական խնդիրներ ունենում։ Մեզ համար դժվարություն չի ներկայացնում 70 կմ/ժ-ի փոխարեն ընթանալ 60 կմ/ժ»։

Տպել
3025 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն